Լուրեր

Կենսաթոշակային նոր համակարգի խնդրով ԱԺ արտահերթ նիստ կհրավիրվի

Խորհրդարանի Դաշնակցություն խմբակցությունը խորհրդակցություններ է սկսելու Ազգային ժողովի մյուս խմբակցությունների հետ՝ արտահերթ նիստ հրավիրելու 2014 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող “Կենսաթոշակային բարեփոխումների մասին օրենքի” հետ կապված։ Այս մասին ասել է ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ տեղեկացրել, որ պատգամավորներին այդ համակարգի ներդրման առնչությամբ կոչ են հղել նաեւ մի շարք կազմակերպությունները։ Պատգամավորը հիշեցնում է, որ Դաշնակցությունը…

Չեմ ուզում մեր իշխանությունների մեջ դավաճաններ տեսնել

«Ես չեմ ուզում մեր իշխանությունների մեջ դավաճաններ տեսնել: Որպես ընդդիմություն ես քննադատում եմ իշխանությունների ծրագրերը, սակայն չեմ ցանկանում իշխանությունների մեջ տեսնել մարդկանց, ովքեր կանխամտածված դատարկում են երկիրը»,-այսօր, հոկտեմբերի 31-ին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով «ՀՀ-ում արտագաղթի նվազեցմանն ուղղված քաղաքականության բարելավում» թեմայով հանրային քննարկումների արդյունքներին հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: «Արտագաղթը համարվում է այսօրվա…

Ուաշինկթընի մէջ Հ.Յ.Դ.-Խ.Ժ.Կ. (BDP) բարձրաստիճան հանդիպում

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Երեքշաբթի, Հոկտեմբեր 29-ին, Թուրքիոյ քրտամէտ Խաղաղութիւն եւ Ժողովրդավարութիւն կուսակցութեան (BDP) համանախագահ Սալահէտտին Տէմիրթաշի գլխաւորած պատուիրակութիւնը այցելեց Հայ Դատի Ուաշինկթընի գրասենեակ եւ հանդիպում ունեցաւ Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ Յակոբ Տէր Խաչատուրեանի գլխաւորած պատուիրակութեան հետ։ Հանդիպումի ընթացքին քննարկուեցան հայ-քրտական համագործակցութեան հնարաւորութիւնները, հայերու եւ քիւրտերու ազգային եւ ժողովրդավարական հասարակաց ձգտումները: Նախորդ օրը, Յ. Տէր Խաչատուրեանի գլխաւորած հայկական պատուիրակութիւն…

Վարչապետը հաղորդում է տվել հանցագործության մասին

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում ընթացող 2014թ․բյուջեի քննարկման ժամանակ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ վարչապետի հայտարարությունը, որ գործազուրկների նպաստների համար հատկացված 94 տոկոսը չի հասել անապահով ընտանիքներին, հայտարարություն է հանցագործության մասին։ Նա նշեց, որ գործազրկության նպաստը նախատեսված չէ սոցիալապես անապահով ընտանիքների համար, ուստի այստեղ ինչ-որ թյուրիմացություն կա։ Ավելի ուշ լրագրողների հետ…

Երթ դեպի նախագահական` Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու պահանջով

«Հրաչ Մուրադյան – արդարության պահանջ» հասարակական շարժումը եւ ՀՅԴ-ն հոկտեմբերի 29-ին` ժամը 16:00-ին, Արամ Խաչատրյանի արձանի մոտից կազմակերպում են երթ դեպի նախագահի նստավայր` «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանակիր, Պռոշյան գյուղի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու պահանջով: Երթից մեկ օր առաջ` հոկտեմբերի 28-ին` ժամը 13:00-ին, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում (Հանրապետության 30) կկայանա մամուլի ասուլիս Հրաչ…

Ճշմարիտ ընդդիմության համար ճիշտ ուղղությունը արտաքին քաղաքականության ոլորտում իշխանություններին աջակցելն է

Այսօր, հոկտեմբերի 25 -ին, ԱԺ ավանդական ճեպազրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը լրագրողների խնդրանքով պատասխանել է նախօրեին ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի` ՀՅԴ խմբակցությանն ուղղված քննադատությանը, որով վերջինս, ըստ էության, կասկածի տակ է առել ՀՅԴ-ի` ընդդիմություն լինելը: Աղվան Վարդանյանն անընդունելի է համարել, որ ինչ-որ մեկը` լինի Նիկոլ Փաշինյանը, թե` այլ ոք, քննադատի ՀՅԴ-ի ընդդիմություն լինել…

Երթ` Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու պահանջով

Հոկտեմբերի 29-ին` ժամը 16:00-ին, «Հրաչ Մուրադյան արդարության պահանջ» շարժումը և ՀՅԴ-ն Արամ Խաչատրյանի արձանի մոտից երթ են կազմակերպելու դեպի նախագահական նստավայր ` Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու պահանջով: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` կոչ անելով բոլոր նրանց, ում համար թանկ է սպանված գյուղապետը` միանալ երթին: Ստորեւէ ներկայացնում ենք Արմեն Ռուստամյանի…

Առաջարկը ՀՅԴ-ին չի բավարարել

Հովիկ Աբրահամյանն ուզում է անձամբ ընտրություն կատարել Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ: Քննարկումը վերաբերել է Ազգային ժողովի պատվիրակությունների կազմավորմանը, ինչպես նաև դրանց գործունեության կարգը սահմանելուն: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ասել է, որ ԱԺ նախագահի կողմից ներկայացված նախագծով առաջարկվել է, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ձեւավորման համար յուրաքանչյուր խմբակցություն…

Կուսակցությունը երկրի եւ պետականության համար է

Այսօր, հոկտեմբերի 4-ի ԱԺ ավանդական ճեպազրույցում լրագրողները հերթական անգամ անդրադարձել են ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանի` Գերմանիայում դեսպան նշանակվելուն: Լրագրողներին հետաքրքրում էր, թե հնարավո՞ր է` դրանից հետո ՀՅԴ-ն փոխի իր դիրքորոշումները: «Այսքան ժամանակ դուք տեսե՞լ եք, որ որեւէ հարցում մեր դիրքորոշումները փոխվեն, տեսե՞լ եք, որ մենք ասենք, թե իշխանափոխություն պետք չէ մեր երկրում»,- նշել…

ՀՅԴ-ն փոփոխություն է առաջարկում «Դատախազության մասին» օրենքում

«Դատախազության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանված է, որ գլխավոր դատախազը յուրաքանչյուր տարի ՀՀ ԱԺ է ներկայացնում հաղորդում դատախազության նախորդ տարվա գործունեության մասին եւ ԱԺ-ին հաղորդումը ներկայացվում է ԱԺ կանոնակարգով սահմանված կարգով: Սակայն «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքով սահմանված չէ նշված հաղորդումը ՀՀ ԱԺ ներկայացնելու եւ քննարկելու կարգը, որի հետ կապված գլխավոր դատախազը համապատասխան…