Ամսական արխիւներ. October 2012

Սիմոն Զաւարեան (1866-1913). Հայ յեղափոխական շարժման «Աշխարհիկ Սուրբ»ը

Հոկտեմբեր 27ի օրը, Պոլսոյ մէջ, դէպի Հ.Յ.Դ. պաշտօնաթերթ «Ազատամարտ»ի խմբագրատուն ամէնօրեայ իր քալելու ընթացքին, 47 տարեկանին սրտէն կաթուածահար ինկաւ Սիմոն Զաւարեան։ Այդպէս յանկարծամահ՝ հայոց աշխարհէն մարմնապէս հեռացաւ հայ ժողովուրդի եզակի դէմքերէն մէկը, որ իր կեանքով ու գործով, անհատականութեամբ ու գաղափարական աշխարհով՝ նուաճեց հայոց գալիք սերունդներուն ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆՈՒԹԵԱՆ ներշնչման աղբիւր մնալու եւ առաջնորդող օրինակ ծառայելու անմահութիւնը։ Հ.Յ.Դաշնակցութեան…

Թեկնածուի շուրջ հավաքվելը դեռ խոշորանալ չէ

«Երկկուսակցական համակարգ Հայաստանում չի կարող լինել, իսկ խառնաշփոթ կարող է լինել բոլոր կուսակցություններում, բացի Հայ Յեղափոխական Դաշնակցությունից»- այսօր ԱԺ Ճեպազրույցների ժամին լրագրողների հարցին ի պատասխան ասաց ԱԺ–ում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, մեկ անգամ ևս հիշեցնելով, որ կուսակցության` առաջիկա դեկտեմբերին կայանալիք Գերագույն ժողովում կորոշվի, թե նախագահական ընտրություններում ինչ ձևաչափով հանդես կգա ՀՅԴ-ն: Լրագրողի ճշտող հարցին`եթե…

Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի բանաձեւը քայլ էր` ի շահ Ղարաբաղի

Լեռնային Ղարաբաղի հանրապետության եւ Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդիր խորհրդի ընդունած բանաձեւը բացահայտ ուղղակի ճանաչում չի նախատեսում, սակայն եթե նման ճանաչումների թիվն ավելանա, դա կնպաստի ԼՂՀ-ի միջազգային ճանաչմանը,-ասել է Կիրո Մանոյանը՝ նշելով, որ դա ԼՂՀ-ն ճանաչած ավստրալական առաջին նահանգն է, բայց թվով երրորդն է` ԱՄՆ-ի 2 նահանգներից հետո:…

Ավստրալիայի ամենախոշոր նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը

Ավստրալիայի ամենախոշոր՝ Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդիր մարմինն ընդունել է բանաձև, որով ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա հայ բնակչության ինքնորոշման իրավունքը, որն Ադրբեջանից անկախացել էր 20 տարի առաջ, տեղեկացնում է Ավստրալիայի ՀՅԴ Հայ Դատի գրասենյակը։ Միաձայն ընդունված բանաձևով նահանգի օրենսդիր մարմինը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը և իր աջակցությունը հայտնել նրա ժողովրդի ինքնորոշմանը,…

Աղբիւր Սերոբ (Վարդանեան,1864-1899). Քաջարի ռազմիկն ու խստապահանջ հայդուկապետը

Հայ ժողովուրդի ազգային-ազատագրական շարժման ամէնէն առասպելական հերոսներէն է Աղբիւր Սերոբը, որ 1899 թուականի 24 Հոկտեմբերի այս օրը, դաւադրաբար թունաւորուած հայ անունին անարժան դաւաճաններու կողմէ եւ շրջապատուած թուրք մեծաթիւ զօրքով, զէն ի ձեռին մինչեւ վերջին շունչ կռուեցաւ անարգ թշնամիին դէմ եւ… ինկաւ Ազատութեան Մեծ Երազի արիւնոտ ճանապարհին։ Մեր ժողովուրդն ու հայ աշուղները սրտաբուխ շատ երգեր նուիրեցին…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության երկրորդ ինքնաթիռն է հասել Սիրիա

Երեկ ուշ երեկոյան «Օգնիր եղբորդ» նախաձեռնության երկրորդ ինքնաթիռն է հասել Սիրիա: Այս անգամ թռիչքն իրականացվել է «Սիրական ավիաուղիների» օգնությամբ: Այս մասին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, «Օգնիր եղբորդ» նախաձեռնող խմբի անդամ Վահան Հովհաննիսյանը: Վահան Հովհաննիսյանը նաեւ տեղեկացրեց, որ հումանիտար օգնության երկրորդ խմբաքանակը, ի տարբերություն առաջինի, համեմատաբար քիչ է եղել: Այս անգամ բեռը կշռել է 1…

Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծը կներկայացվի ապրիլի 24-ին ընդառաջ

Ֆրանսիայի Ազգային Ժողովի սոցիալիստների կուսակցության նախագահ Բրյունո Լե Ռուն Ֆրանսիայում Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) պատվիրակության համանախագահների հետ հանդիպմանը վերահաստատել է կուսակցության` Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման մտադրությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Արա Թորանյանը: «Լե Ռուի կուսակցությունն էր, որ վեց տարի առաջ այս օրինագիծը ներկայացրել է Խորհրդարանին,…

Ներողութի՛ւն Խնդրեցէք

Սփիւռքի նախարարութեան կայքէջին վրայ 22 Հոկտեմբերին տեղադրուած է կոչ-յայտարարութիւն մը, որուն առաջին բաժինը եթէ անխառն ուրախութիւն կը պատճառէ, աւելի վար տեղ գտած արտայայտութիւն մը անխառն զայրոյթի ու ընդվզումի աղբիւր է։ Կոչը կ՛ըսէ, որ նախագահ Սերժ Սարգսեանի առաջարկով, «Հայաստան» Համահայկական Հիմնադրամի հոգաբարձու խորհուրդի նախագահութիւնը որոշած է ձեռնարկել Սուրիոյ տագնապահար հայութեան նպաստի հանգանակութեան, այդ նպատակով բացած է…

ԱՄՆ ՀՅԴ Հայ Դատի հանձնախումբը հրապարակել է այն թեկնածուների ցուցակը, ում կաջակցի Կոնգրեսում

Ամերիկայի ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը հոկտեմբերի 23-ին հրապարակել է այն թեկնածուների ցուցակը, որոնց կազմակերպությունը Կոնգրեսում կաջակցի 2012 թ-ի ընտրությունների ժամանակ` համապատասխան գնահատականներով: Այսպիսով ANCA-ն ձգտում է ԱՄՆ-ի հայ համայնքի աջակցությունը ցուցաբերել ավելի քան 30 նահանգների` Պալատի եւ Սենատի այն ներկայացուցիչներին, ովքեր աջակցություն են ցուցաբերել հայ համայնքի եւ Հայաստանի բարեկամների շահերը ներկայացնող հարցերում: Հանձնախմբի աջակցությունը հիմնված…

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարի ելույթն ԱԺ–ում

Դաշնակցությունը կրկին հանդես է եկել Ընտրական օրենսգրքում մեկ կոնկրետ առաջարկություն իրականացնելու նախաձեռնությամբ: Այն է՝ հրաժարվել գործող մեծամասնական ընտրակարգից և անցնել 100–տոկոսանոց համամասնական ընտրակարգի: Բոլորը հիշում են, որ այս հարցի հետ կապված՝ անցած գումարման խորհրդարանում ստեղծվեց «կոնսենսուս մինուս մեկ» իրավիճակ: Գլխավոր ընդդիմացող ՀՀԿ-ն այդ քննարկումներում իր դիրքորոշումը ներկայացնելիս նշում էր, թե սկզբունքորեն դեմ չլինելով 100–տոկոսանոց համամասնական…