Ամսական արխիւներ. December 2012

ԼՂՀ ԱԺ պատգամավորների հարցերին պատասխանում է կառավարությունը

Նոյեմբերի 29-ին կայացավ ԼՂՀ ԱԺ լիագումար նիստը: Օրակարգային հարցերից էր «ԼՂՀ վարչատարածքային բաժանման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը Խորհրդարանում ներկայացրեց ԼՂՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կ. Պետրոսյանը, (Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի հիմնավորմամբ) նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի պահանջներից: «Սկսած 2004 թվականից`…

Երբ վրիպումներն անթույլատրելի են

Օրեր առաջ Ամերիկայի միացյալ նահանգներում տեղի ունեցավ ՙՀայաստան՚ համահայկական հիմնադրամի հերթական եւ հոբելյանական` 15-րդ հեռուստամարաթոնը: Արդեն 15 տարի է, ինչ հայկական իրականության մեջ տարին մեկ օր հայրենիքի հոգսով ու հուսով է ապրում հայության մի ստվար զանգված` իրենց լուման ներդնելով հայրենիքի կերտման եւ հզորացման համար: Համահայկական այս մասշտաբային նախաձեռնության գաղափարը կայանում է աշխարհասփյուռ հայության համախմբման շուրջ:…

Մեր հաղթանակների երգերը Մոսկվայում՝ ի նպաստ Սիրիայի հայությանը

Դեկտեմբերի 2-ին Մոսկվայի «Սուրիկով-հոլլ» սրահում Գառնիկ Սարգսյանի կատարմամբ տեղի ունեցավ հայրենասիրական երգերի երեկո` «Մեր հաղթանակների երգերը» խորագրով: Երեկոն նախաձեռնել էր «Համշեն» ընկերակցությունը` «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության (ՀՅԴ Մոսկվայի Հայ Դատի գրասենյակ) աջակցությամբ: Բացելով երեկոն «Համշեն» ընկերակցության նախագահ Աշոտ Դուդուկչյանը հայտնեց, որ նախաձեռնությունն ուղղված է Սփյուռքում հայրենասիրական երգերի լեգենդար կատարողին ռուսահայությանը ներկայացնելուն և ձեռնարկի միջոցով սիրիահայությանը աջակցելուն:…

Ի՞նչ տարբերություն, թե ով չի համաձայնում

ՀՅԴ-ն դժգոհ է իր առաջարկած քաղաքական օրակարգի շուրջ անցկացված խորհրդակցությունների առաջին փուլից. հատկապես խորհրդարանական կառավարման համակարգին անցում կատարելու հարցում ՀՅԴ-ն առայժմ չի կարողացել ընդհանուր հայտարարի գալ ՀԱԿ-ի հետ: Սակայն ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը դեռ հույս ունի, որ ընդհանուր հայտարարի կգան: -Որքան հայտնի է ՀՅԴ-ն դժգոհ է իր անցկացրած քաղաքական խորհրդակցությունների առաջին փուլից: Ի՞նչն…

Հայաստանի Նախագահին Մէջ «Ազգապետ» Փնտռողները Եւ Մեր Հաւաքական Ուժը ջլատող Ներքին Արիւնահոսութիւնը

Մարդն էվոլյուցիայով է փոխւում, ոչ թէ՝ ռեւոլյուցիայով: Մարդուն աւելի բնորոշ է առաջնորդի յետեւից գնալը եւ, ըստ իս, այդ դերն այսօր Սերժ Սարգսեանին է հէնց վերապահուած: ԱԼՎԱՐԴ ՊԵՏՐՈՍԵԱՆ Քանի մը օր առաջ, ՀՀ մօտալուտ նախագահական ընտրութեանց մասին Հայաստանի Հանրային Հեռուստատեսութեան Առաջին Լրատուականէն ելոյթ ունենալով, իշխանաւոր ճամբարին մերձաւոր քաղաքական գործիչ մը «ամենայն լրջութեամբ» դիտել կու տար, թէ…

5 Դեկտեմբեր 1921. Արշաւիր Շիրակեան ահաբեկեց Սայիտ Հալիմ Փաշան

Դեկտեմբեր 5ի այս օրը, Իտալիոյ մայրաքաղաք Հռոմի փողոցներէն մէկուն վրայ, օր – ցերեկով, հայ ժողովուրդը արդար մահապատիժի ենթարկեց աւելի քան մէկուկէս միլիոն հայորդիներու ցեղասպանութեան թրքական ոճիրին գլխաւոր պատասխանատուներէն՝ Իթթիհատական կառավարութեան վարչապետ Սայիտ Հալիմ Փաշան։ Ահաբեկիչը 21 տարեկան երիտասարդ մըն էր, անունը՝ Արշաւիր Շիրակեան։ Առաջին Աշխարհամարտը դեռ չսկսած, երբ Հին Աշխարհը կը գալարուէր գաղթատիրութեան ճիրաններուն մէջ…

ՀՅԴ-ն պահպանելու է իր օրակարգը, եւ քննարկում է կազմակերպում դեկտեմբերի 6-ին

Արմեն Ռուստամյանի հայտարարությունը Ազգային ժողովում Սիրելի հայրենակիցներ, Ինչպես գիտեք Դաշնակցությունը հանդես է եկել «միասնական օրակարգով դեպի նախագահական ընտրություններ» կարգախոսով հասարակության լայն շերտերին համախմբելու նախաձեռնությամբ: Այս նախաձեռնությունը բխում է մեր այն ձևավորված համոզումից, որ – նախ անհրաժեշտ է ձևակերպել և ընդունել այն առաջնահերթությունները, որոնց իրագործմամբ է հնարավոր դուրս բերել երկիրը այս տևական տեղապտույտից և ապահովել նրա…

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցությունը դեմ կասի 2013-ի բյուջեի նախագծին

«Սա վերջն է լինելու, պարոնայք», -այսօր Ազգային ժողովում 2013 թվականի բյուջեի նախագծի վերաբերյալ խմբակցությունների ելույթների ժամանակ ներկայացնելով Դաշնակցություն խմբակցության կարծիքը` հայտարարել է Արծվիկ Մինասյանը: Ինչպես ասել է պատգամավորը ՝ իրենք պահպանում են բյուջեի նախագծի վերաբերյալ նախորդ անգամներում արած իրենց գնահատականները և պնդում, թե վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը, և թե պետական բյուջեն համարժեք չեն երկրի առջև ծառացած…

Հայ Դատի իրականացրած աշխատանքն ու ձեռքբերումներն ամփոփվեցին ամենամյա 6-րդ հավաքում

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի Արեւելյան շրջանների 6-րդ ամենամյա հավաքը կոչված է ի մի բերելու եւ գնահատելու Հայ Դատի իրականացրած աշխատանքն ու ձեռքբերումները: Միջոցառմանը մասնակցելու համար հրավիրված է եղել ավելի քան 300 մարդ: Պատվավոր հյուրերի թվում են եղել հայկական հարցերի ջատագովներ, հայանպաստ գործունեությամբ հայտնի այնպիսի անձինք, ինչպիսիք են՝ դքսուհի Կարոլայն Քոքսը, Նյու Ջերսիից կոնգրեսական Ֆրենք…

«ՀԱՅ ԴԱՏՆ ԱՅՍՕՐ» 9-ՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ – Յետադարձ հայեացք՝ արծարծւած զեկոյց-թեմաներին

«ՀՈՒՍԿ» հաստատութեան նախաձեռնութեամբ իրականացւող ամենամեայ «Հայ Դատն այսօր» արդէն 9-րդ խորհրդաժողովը 2012 թ. նոյ. 1-ից 2-ը «Ալիք» հաստատութեան «Հրայր Մարուխեան» սրահում գումարեց իր երկօրեայ նիստերը՝ օրակարգերի հիմնական խորագիր՝ «Հայ Դատի արդար լուծման հեռանկարները» թեմայի շուրջ: Եւ այսօրւանից սկսած՝ մենք ընթերցող հասարակութեան ուշադրութեանը կը յանձնենք երկօրեայ քննարկումների եւ լսումների առարկայ դարձած զեկոյցները. զեկոյցներ, որոնցով հանդէս եկան…