Ամսական արխիւներ. January 2013

Պատմագիտութեան Ճանապարհին. «Նիւթեր Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Պատմութեան Համար»

Պատմագէտ եւ բանասէր Երուանդ Փամպուքեանի աշխատասիրութիւնը սոսկ պատմագիտութիւն չէ, այլեւ` ստեղծագործական գրականութիւն: Այս համոզումը ունեցանք, որովհետեւ այսօր մեր ձեռքին ունինք «Նիւթեր Հայ յեղափոխական դաշնակցութեան պատմութեան համար» կոթողային շարքին Թ. հատորը, 558 ծաւալուն էջերով, լոյս տեսած` Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատունէն: Իբրեւ ընդհանրութիւն` թեման նոյնն է, բայց` տարբեր հորիզոններու աշխարհագրական այլ տարածքներու վրայ սերմանուած հետեւողական եռուն գործունէութեամբ:…

Ռոստոմ (Ստեփան Զօրեան, 1867-1919). Հայաստանի եւ հայութեան ամբողջական ազատագրումին ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ դարբինը

Այսօր՝ Յունուար 18ին, կը նշենք ծննդեան տարեդարձը մեր ժողովուրդի բացառիկ ծնունդներու համաստեղութեան մէջ իր ուրոյն տեղն ու պայծառ ճակատը նուիրագործած հայ մեծ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆին, որ անմահացաւ ՌՈՍՏՈՄ անունով՝ հայոց սերունդներուն կտակելով Ազգի եւ Հայրենիքի ամբողջական ու լիիրաւ ազատագրութեան մեծագոյն տեսլականը, անոր ձեռքբերման համար գերագոյն զոհաբերութեան պատրաստ գտնուելու իր կենդանի եւ առաջնորդող օրինակը վարակիչ դարձնելով։ Ռոստոմի անձնազոհ…

Այս ընտրությունները վերածվել են խաղի, որ կանոններ չի ճանաչում

«Մենք առաջիկա մեկուկես-երկու ամիսը որոշակի դադարի մեջ ենք: Ճիշտ է` պետության մեջ ամենակարևոր իրադարձություններն են, բայց իրենց կանխատեսելիությամբ որևէ ակնկալիքի տեղ չեն թողնում»,- «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման եթերում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հայաստանում անհրաժեշտ փոփոխությունները, ըստ նրա, չեն կարող լինել դանդաղ. այնքան ակնհայտ ու դժվարին են խնդիրները, որ դրանց…

Ինքնագնահատականի մասին

Հայաստանի և Սփյուռքի հայկական լրատվամիջոցներում ամենաշատ քննարկվող թեմաներից մեկն այն է, թե Հայաստանը և հայերն ազգային շահերի ու երկրի անվտանգության տեսանկյունից ինչ տեղ պետք է զբաղեցնեն համաշխարհային քաղաքական համակարգում: «Պատկառելի քաղաքագետները», ովքեր անցյալում դիալեկտիկական մատերիալիզմի, գիտական կոմունիզմի և նման այլ հիմարությունների մասնագետներ էին, ինչպես նաև ոլորտի երիտասարդ ներկայացուցիչները, ովքեր զուրկ են նույնիսկ այդ հիմնավոր կրթությունից,…

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ԱՄՆ-ին մեծացնել Հայաստանին տրամադրվող օգնությունը

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), հիմնվելով մի շարք ծանրակշիռ փաստերի վրա, կոչ է արել ԱՄՆ-ի նորընտիր 113-րդ Կոնգրեսի անդամներին մեծացնել Հայաստանին տրամադրվող տնտեսական օգնությունը, ինչպես նաև ընդլայնել այն ծրագրերը, որոնք վերաբերում են հայ-ամերիկյան առևտրային և ներդրումային համագործակցությանը։ Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը։ ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի՝ ամերիկացի…

Դաշնակցությունը իր ընտրազանգվածին կկողմնորոշի

Կուսակցության Գերագույն ժողովը Գերագույն Մարմնին լիազորել է հետեւել ընտրարշավին եւ հայտարարությամբ հանդես գալ։ Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Անցած տարեվերջին Դաշնակցության Գերագույն ժողովը որոշեց առաջիկա նախագահական ընտրություններում թեկնածու չառաջադրել՝ բացառելով նաեւ իշխանության թեկնածուին աջակցելը։ «Սա ոչ թե մրցակցությունից խուսափել է, այլ անհավասար պայքարի մեջ անիմաստ չմտնել։ Եվ…

ՀՅԴ-ն ուղղորդելու է իր ընտրազանգվածին

«Քաղաքացիները չպետք է մտածեն, որ քանի որ ընտրություններով շատ հարց չի կարող լուծվել, պետք է մերժեն և չմասնակցեն ընտրություններին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տալիս մասնակցել ընտրություններին, թեկուզև իրենց վճռական ոչն ասելու բոլոր թեկնածուներին: «Մենք մտածում ենք, որ ընտրություններին անպայման պետք է մասնակցեն քաղաքացիները, այդ թվում…

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ

Այսօր Արցախի Հանրապետություն է ժամանել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը: ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Հանդիպմանը մասնակցում էր նաեւ ՀՅԴ Բյուրոյի անդամ Գեորգի Պետրոսյանը:

Ինչու ընդդիմությունը չմիավորվեց. Արմեն Ռուստամյանի փաստարկները

«ԱԺ ընտրություններում պարզ դարձավ, որ իրական զանգվածն այնքան է պակասել, որ ազդեցություն չունի ընտրական գործընթացի վրա, իսկ ոչ իրական զանգվածը՝ վարչական ռեսուրսների և այլնի տեսքով, ավելացել է: Եվ մասնակցել նախագահական ընտրությանը մի քանի տոկոս ավելացնելու համար, իմաստ չունի: Եթե պայքարի ընթացքում մեկ հոգի է հաղթում, ու դա դու չես, ուրեմն քո տոկոսները ոչ ոքի չեն…

ՀՅԴ-ն շարունակելու է մնալ որպես ընդդիմադիր քաղաքական ուժ

Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: -Պրն Վարդանյան ինչպիսին կբնորոշեիք ստեղծված նախընտրական իրավիճակը: -Իրավիճակի գնահատականը մենք տվել ենք դեռ դեկտեմբերի երկրորդ կեսին, նույն իրավիճակն է, որեւէ բան չի փոխվել: Իրականում Հայաստանում ընտրությունները դադարել են իշխանության ձեւավորման, փոփոխության միջոց լինելուց եւ այս ընտրությունների ընթացքը կանխորոշված է: Այն, որ ազդեցիկ քաղաքական ուժերը ի վերջո…