Ամսական արխիւներ. February 2013

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի գրասենյակը Քերրիի հետ կառուցողական աշխատանք է ակնկալում

Փետրվարի 1-ին ԱՄՆ Կոնգրեսի փակ նիստում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքական գերատեսչության նորանշանակ ղեկավար Ջոն Քերին երդմնակալության արարողությամբ ստանձնեց ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնը։ ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնն ավանդաբար ԱՄՆ հայ համայնքի համար կարևոր պաշտոն է եղել. ամերիկահայերը պարբերաբար հանդիպել են ԱՄՆ պետքարտուղարներին, ներկայացրել Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ու Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացների վերաբերյալ իրենց դիրքորոշումներն ու…

Հարցազրոյց` Լիբանան Ապաստանած Սուրիահայերու Օժանդակութեան Աշխատանքի Պատասխանատուներու Հետ (Բ.)

Սուրիոյ ծանօթ դէպքերուն պատճառով Լիբանան ապաստանած մեծ թիւով սուրիահայ ընտանիքներու նեցուկ կանգնելու եւ օժանդակելու իմաստով ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէին տարած աշխատանքներուն վերաբերող հարցազրոյց մը հրապարակեցինք մեր 23 յունուարի թիւով: Ստորեւ կը ներկայացնենք նոյն նպատակով «Ազդակ»-ի եւ «Վանայ Ձայն»-ի կատարած միացեալ երկրորդ հարցազրոյցը, որուն մասնակիցներն են ԱՖՀԻԼ-ի տնօրէն Յակոբ Լատոյեան, ԼՕԽ-ի նախազգուշական բաժանմունքի պատասխանատու Վերժին Խորշիտեան,…

Օգտաւէտ մտայղացում, խրախուսիչ համախմբում…

Երէկ երեկոյեան «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում կայացել էր ձեւով եւ բովանդակութեամբ խրախուսիչ մի համախմբում՝ թեհրանահայ արհեստաւորգործարար խաւերի մասնակցութեամբ: Նախաձեռնութեանը, որը գեղեցիկ մտայղացմամբ ի կատար էր ածել Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական վարչութիւնը, ներկայ էին՝ Իրանի Հայ արհեստաւորների միութեան վարչութիւնն ու միութեան բազմաթիւ անդամներ, որոնք միասնաբար՝ ճանաչողականհաճոյականից առաւել՝ առիթն ունեցան մտքերի ու հնչած ելոյթների ընդմիջից կարեւորել միջմիութենական փոխյարաբերութիւնները…

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը պարենամթերք կտրամադրի Հայաստանում ապաստանած սիրիահայ ընտանիքներին

«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը Հայաստանում ապաստանած շուրջ 500 սիրիահայ ընտանիքի փետրվարի 6-ին և 8-ին պարենամթերք կտրամադրի: «Օգնիր եղբորդ» նախաձեռնության համակարգող Վահան Վարդանյանի տեղեկացմամբ, շուրջ 12-13 տոննա կազմող պարենամթերքը տրամադրել է Հայկական քրիստոնյա բժիշկների ասոցիացիան։ Մթերք կուղարկվի նաեւ Արցախում հաստատված շուրջ 50 ընտանիքի: Ընտանիքները, որոնց կտրամադրվի օգնությունն, արդեն ցուցակագրված են: «Պարենամթերքը բաղկացած է ամենատարբեր մթերքներից՝ ոլոռ, լոբի,…

«Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է Արմեն Ռուստամյանը

Ա1+-ի ինտերնետային հեռարձակմամբ «Հետգրություն» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Հարցազրույցը վարում է հաղորդաշարի հեղինակ, «Առավոտ» օրաթերթի խմբագիր Արամ Աբրահամյանը:

Բարձր աշխատավարձի մասին հայտարարությունները՝ աչքակապություն

Նախընտրական քարոզարշավի շրջանակներում` հունվարի 31-ին լինելով Չարենցավան քաղաքում՝ ՀՀ գործող նախագահ եւ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը ուշագրավ հայտարարություն արեց: Նա ընդգծեց, որ մարդիկ չեն ցանկանում ցածր աշխատավարձով աշխատատեղերում աշխատել, այլ նախընտրում են նպաստ ստանալ: Նախագահը հայտարարեց, որ Երեւանում հազարավոր աշխատատեղեր կան, բայց` ցածր վարձատրությամբ, եւ մարդիկ չեն ցանկանում աշխատել այդտեղ: «Երեւանցիները չեն ուզում 130-140 հազար…

Հերոս բառը չեմ ընդունում. Արկադի Կարապետյան

ԼՂՀ հռչակումը, բանակի ստեղծումը ոչ հեռավոր 80-ականներին շատերի համար անհավանական էր: Ժամանակը միշտ ծնում է իր հերոսներին և այդպիսի հերոների շնորհիվ է անհավանականը հավանական դառնում, անհնարինը հնարավոր: ԼՂՀ ինքնապաշտպանության ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը այնպիսիններից է, որին հերոսի կոչումներով չեն շռայլել, ո՛չ բարձրաստիճան պաշտոններ է զբաղեցրել, ո՛չ էլ բարձր բեմերից հայտարարել է իր գործերի մասին:…

ՀՅԴ-ն ՀՀ սահմանամերձ և բարձր լեռնային գոտիների ուսանողների արտոնությունների մասին օրինագիծ է ներկայացրել

Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավորներն այսօր Ազգային Ժողով էին ներկայացրել օրենսդրական նախաձեռնություններ, որոնք նպատակ ունեն ինչպես սահմանամերձ, այնպես էլ բարձր լեռնային բնակավայրերի ուսանողներին հնարավորություն տալ օգտվելու օրենքով սահմանված կրթական արտոնություններից։ Խոսքը վերաբերում է «Կրթության մասին», «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքներումում փոփոխություններ կատարելու՝ ՀՀ օրենքի նախագծերի փաթեթի մասին։ ՀՅԴ պատգամավոր Աղվան…

«Ազդակ»ի խմբագրական. Ընթացքի Շեղումներ Եւ Դիրքերու Հերթափոխութիւն

Իսրայէլեան օդուժին Դամասկոսի դէմ կատարած սահմանափակ գործողութիւնը Սուրիոյ հարցին զարգացման նոր հունաւորում տուաւ։ Ռուսական, թրքական, ընդհանրապէս արեւմտեան եւ որոշ չափով իրանեան համեմատաբար աշխուժ ներգրաւուածութեան դիմաց Թել Աւիւի երեւութական կրաւորականութիւնը դուրս եկաւ իր վիճակէն։ Մինչ, սուրիական պաշտօնական աղբիւրներ կը շարունակէին յայտարարել, որ հարուածուածը գիտահետազոտական կեդրոն էր, Թել Աւիւը կը յայտնէր, որ իր հարուածածը Դամասկոսէն Լիբանան տեղափոխուող…

Աղճա Դարձեա՞լ Պատուէր Կը Կատարէ

Յովհաննէս Պօղոս Բ. պապին դէմ 1981-ին մահափորձ կատարած Մեհմեթ Ալի Աղճա Իտալիոյ մէջ լոյս տեսած «Ինծի դրախտ խոստացած էին. կեանքս եւ ճշմարտութիւնը պապին դէմ ահաբեկչութեան մասին» գիրքին մէջ յայտարարած է, որ պապին դէմ մահափորձը պատուիրած է Իրանի իսլամական հանրապետութեան հիմնադիր այաթոլլա Ռուհոլլա Խումէյնին: Քարոլ Վոյթիլա 455 տարուան ընթացքին առաջին ոչ իտալացի պապն էր եւ անոր…