Ամսական արխիւներ. March 2013

Ադրբեջանամետ շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը բուռն արձագանք է գտել

ՀՅԴ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Երկիրն այսօրի եթերում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցի հատկապես Արցախի անկախության ճանաչման հարցին եւ պատասխանին։ “Ինձ թվում է` ո՛չ հարցն էր ճիշտ ձեւակերպված, ո՛չ նախագահի պատասխանն էր ամբողջական։ Արդյունքում ադրբեջանական եւ արդբեջանամետ տարբեր ԶԼՄ-ներ սկսել են խոսել եւ տարբեր ձեւերով շահարկել այն հարցը, թե մեզ…

Ֆրանսիայում եւս ստեղծվեց ԼՂՀ-ի հետ բարեկամության խումբ

Արդեն տեղեկացրել ենք, որ երեկ Ֆրանսիայում մի խումբ ազդեցիկ քաղաքական գործիչների կողմից ստեղծվել է Արցախի հետ բարեկամական շրջանակ (խումբ): Այս կապակցությամբ yerkir.am-ը զրուցեց Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանի հետ: -Պարո’ն Գեւորգյան, տեղեկացանք, որ Ֆրանսիայում Արցախի հետ բարեկամական խումբ է ստեղծվել: Կասե՞ք, թե ի՞նչ է այն իրենից ներկայացնում, ովքե՞ր են խմբի անդամները: – Սա ֆրանսիացի…

Ամերիկայի հայ ակտիվիստները և Կալիֆոռնիայի օրենսդիրները ապրիլի15-ին միասին կոգեկոչեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

ՀՅԴ Ամերիկայի Արեւմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Կալիֆոռնիա նահանգի ամերիկահայերին միանալ և տեղական ու պետական պաշտոնյաներին ներկայացնել իրենց համայնքի կարիքներն ու խնդիրները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի գրասենյակից, ՀՅԴ Ամերիկայի Արեւմտյան շրջանի Հայ դատի հանձնախումբը ապրիլի 15–ին կայանալիք Հայոց ցեղասպանությանը նվիրված ամենամյա միջոցառման ժամանակ պատրաստվում է ընդունել Կալիֆոռնիա նահանգի հայ…

ՀՅԴ-ն կողմ է փուլային ձևով հաջողություններ արձանագրելու գաղափարին

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, պատասխանելով «Ժողովուրդ»-ի հարցին, թե Երևանի ավագանու ընտրություններն ինչով են տարբերվում ՀՀ նախագահի ընտրություններից, որին ՀՅԴ-ն որոշեց չմասնակցել, ասաց. «Սա համամասնական ընտրակարգով ընտրություն է, և գլխավոր խնդիր պետք է դնել ոչ թե ամեն գնով կա՛մ նախագահ ես, կա՛մ նախագահ չես, այլ, ինչքան շատ ներկայացվածություն ունենաս, այնքան մեծ հնարավորություն կունենաս…

Հայաստանը պետք է ղեկավարվի սեփական շահերով Մաքսային միության եւ ԵՄ ազատ առեւտրի գոտու միջեւ ընտրության հարցում

Տվյալ պահին Հայաստանը դեռ կանգնած չէ Մաքսային միություն թե Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտի ընտրության առջեւ, սակայն դա չի նշանակում, որ երկրին ընտրության առջեւ չեն կանգնեցնի, եւ այդ ժամանակ կարեւոր կլինի, թե Հայաստանն ինչ քաղաքականություն կդրսեւորի` իր շահերը պաշտպանելու համար: Այս մասին NEWS.am –ի թղթակցին ասաց ՀՅԴ խորհրդրանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը` անդրադառնալով Եվրախորհրդարանի արտաքին…

Արուեստի հայ դեսպաններ

Հայրենիքից հեռու, կեանքի ու ճակատագրի անիմանալի քմայքներին տրուած բազում արւեստագէտներից մէկն է լեհաստանաբնակ գեղանըկարիչ Տիգրան Վարդիկեանը: Գիւմրեցու արմատներ կրող հայի ստեղծագործ տեսակը կրող մի անհատականութիւն՝ ում ստեղծագործական աշխարհին փոքր ինչ առնչուելով արդէն կարող ես յայտնուել ասելիքի, կուտակումների, կեանքի փիլիսոփայութեան, սիրոյ ու տառապանքի, պայքարի ու յուսալքումների մի անհաւանական թանձրացումներ, որոնք կարծես ժամանակի ձագարով անցել ու զտուել…

Դոմփ…

Հայաստանում կոմունիստների իշխանությունը դեռ չի ավարտվել: Փաստորեն: ՀՀԿ-ն ՀԿԿ-ի, իսկ ավելի ճիշտ՝ ՍՄԿԿ-ի հետնորդն է: Եվ սա բարբաջանք չէ, այլ այս մասին ամենաթափանցիկ ակնարկներ է անում ոչ այլ ոք, քան ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը: Նժդեհը՝ Գարեգին Նժդեհը, փաստորեն, ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանի և հայ ժողովրդի թշնամին է: Համենայն դեպս, այդպես է դուրս գալիս, որովհետև անառիկ…

ՀՅԴ-ն առաջարկում է ճանապարհային քարտեզ

ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հայտարարեց, որ նախագահական ընտրություններից հետո երկրում ստեղծված իրավիճակը պահանջում է հանգուցալուծում: «Ուլտիմատումը, դիմակայության սրումը, զիջումների չգնալու արտահայտությունները մեզ որեւէ տեղ չեն տանելու, ավելի են խորացնելու հասարակության, իշխանության եւ քաղաքական ուժերի միջեւ անջրպետը»,- ընդգծեց նա: Այն, որ մեր երկրում հիմնարար արմատական փոփոխություններ են անհրաժեշտ, Վարդանյանի կարծիքով, գիտակցում…

ՄԱՀԱԶԴ – Ընկ. Հրաչ Աբրահամեան

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոն կը գուժէ մահը Հ.Յ.Դ. Բիւրոյի նախկին անդամ, վաստակաւոր կուսակցական գործիչ ԸՆԿ. ՀՐԱՉ ԱԲՐԱՀԱՄԵԱՆ-ի որ պատահեցաւ Երեքշաբթի, 19 Մարտ 2013-ին, յետ երկարատեւ հիւանդութեան։ Հ.Յ.Դ. ԲԻՒՐՕ

Հայաստանի ԱԳՆ-ն պետք է գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի ԼՂՀ միջազգային ճանաչումը անկասելի լինի

Լիտվայի Սեյմում Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծումը Ադրբեջանում ագրեսիայի մրրիկ է առաջացրել, եւ Ադրբեջանի նախաձեռնած ծավալուն գործընթացը պետք է արժանի հակահարված ստանա ոչ միայն Հայաստանի ու Լիտվայի խորհրդարաններից, այլեւ իրենց ժողովրդավար համարող պետությունների կողմից: Այդ մասին այսօր՝ մարտի 19-ին խորհրդարանում հայտարարություններին ժամին հայտարարել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով Լիտվա-Արցախ բարեկամության խմբի ստեղծմանը: «Դատապարտելով…