Ամսական արխիւներ. May 2013

Կառավարության ծրագիրն ընդունվեց

76 կողմ, 41 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ում ընդունվեց Կառավարության այս տարվա ծրագիրը: Նշենք, որ ծրագրին կողմ են քվերակել միայն ՀՀԿ-ն եւ ՕԵԿ-ը, ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը եւ Ժառանգությունը դեմ են քվեարկել:

«Ազդակ»ի Խմբագրական. Քարիւղի Տարանցման Կասեցումը Եւ Փլուզման Ահազանգը

Վրաստանի նախագահ Սահակաշվիլիի Ուաշինկթընի մէջ կատարած յայտարարութիւնը ի հարկէ նկատելի մեկնաբանութիւններու տեղի կու տայ: Յայտարարութեան շարժառիթը Ռուսիոյ նախագահին կողմէ երկրին տարածքով ազրպէյճանական քարիւղի տարանցման կասեցման մասին որոշումի կայացումն է: Ըստ Սահակաշվիլիի, «եթէ Ազրպէյճանը փլուզուի, ապա այդ մէկը բացասաբար պիտի անդրադառնայ ամբողջ շրջանին վրայ: Միայն Ազրպէյճանի զարգացումը ամբողջ շրջանին պիտի ապահովէ զարգացում: Շատ կարեւոր է այսպիսի…

Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած համայնքների օգնության ծրագիրը հաստատվեց

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց Արմավիրի մարզի` կարկտահարությունից տուժած 46 համայնքներին աջակցություն ցուցաբերելու ծրագիրը: Վարչապետ Տիգրան Սարգսյանն իր ելույթում նշեց, որ վնասվել են 17 հազար հեկտար ընդհանուր մակերեսով խաղողի, պտղատու այգիներ, բանջարաբոստանային ցանքատարածություններ: 46 գյուղերից 22-ում բերքը փչացել է 100 տոկոսով: Azatutyun.am-ի փոխանցմամբ, ըստ հաստատված ծրագրի` հիշյալ 22 համայնքների բնակիչները հողի հարկից կազատվեն ամբողջությամբ, մնացած…

«Ազրպէյճան «Փրակայի Հոլովոյթը» Շարունակելու Կողմնակից Է» Կ՛ըսէ Մամետեարով

ԱՓԱ լրատու գործակալութիւնը կը հաղորդէ, որ Մոսկուայի մէջ Ռուսիոյ արտաքին գործոց նախարար Սերկէյ Լաւրովի հետ իր հանդիպումէն ետք մամլոյ ասուլիսի մը ընթացքին Ազրպէյճանի արտաքին գործոց նախարար Էլմար Մամետեարով յայտարարած է, որ «վերջին երկու տարուան ընթացքին Լեռնային Ղարաբաղի հարցին շուրջ բանակցութիւններուն մէջ յստակութիւնը կը բացակայի»: Ան աւելցուցած է, որ Լեռնային Ղարաբաղի հարցին վերաբերեալ Ազրպէյճանի յստակ դիրքորոշումը…

Թուրքիան իր հակահայկական կեցուածքներուն մէջ դարձած է առաւել անզիջող

Ստորեւ կը ներկայացնենք Վանգուվըրի մէջ Ապրիլ 21-ին կայացած Հայկական ցեղասպանութեան 98-ամեակի ոգեկոչման հանդիսութեան ընթացքին ՀՅԴ Բիւրոյի անդամ Յակոբ Տէր Խաչատուրեանի արտասանած խօսքը: Արեւմտահայութեան սպանդը չսկսաւ 1915-ին. 1890-ականներուն տեղի ունեցած Համիտեան ջարդերը եւ մինչեւ 1920-ական թուականները երկարող հանրապետական Թուրքիոյ մէջ ցեղասպանութեան շարունակութիւնը, խօսուն փաստերն են Թուրքիոյ հայաջնջումի հետեւողական քաղաքականութեան, որ այսօր ալ կը դրսեւորուի թուրք պետութեան…

Վահան Հովհաննիսյանը` ՀՀԿ-ին. ձեզ այնքան կծեծեն, որ կարտագաղթեք, տղերք

ԱԺ-ում կառավարության ծրագրի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը հայտնելիս ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս երկու օրերին տեսած կրկեսային հնարքներից ցնցված է: «Տարիներ առաջ երբ նման ծրագիր էին ներկայացնում, ասում էին՝ տղե’րք, մենք լավն ենք: Հետո պրոգրես եղավ, ասում էին՝ տղե’րք, մենք լավն ենք, դուք վատն եք: Հիմա ասում եք՝ տղե’րք, մենք լավն…

Աւարտուեց ՀՅԴ Եւրոպայի երիտասարդական միութիւնների խորհրդաժողովը

Հ.Յ.Դ. Նիդերլանդների «Գարեգին Նժդեհ» Երիտասարդական Միութեան նախաձեռնութեամբ և Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի համադրմամբ ու օժանդակութեամբ թուականիս Մայիսի 17-19-ին Նիդերլանդների Ալեկմաար քաղաքում տեղի ունեցաւ Հ.Յ.Դ. Եւրոպայի երիտասարդական միութիւնների խորհրդաժողով, որին մասնակցեցին 42 երիտասարդներ` Եւրոպայի 8 երկրներից` Շուեդիա, Անգլիա, Գերմանիա, Աւստրիա, Բուլղարիա, Ֆրանսիա, Յունաստան և Նիդերլանդներ։ Խորհրդաժողովին մասնակցում էին Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ ընկեր Մկրտիչ Մկրտչեանը, Հ.Յ.Դ. Բիւրոյի…

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ելույթը. Մարտունակ և անհեռանկար

ՀՅԴ խմբակցության անդամ Աղվան Վարդանյանի ելույթը ԱԺ 2013 թ. մայիսի 22-ի նիստում` կառավարության ծրագրի քննարկման ժամանակ Հարգելի’ խորհրդարան, հարգելի’ կառավարություն Քննարկվող փաստաթղթի վերաբերյալ շատ ասելիք չունեմ: Հին-նոր կառավարության հերթական ծրագիրն է, որ և’ առաջադրանքներով, և’ ակնկալվող արդյունքներով գրեթե նույնությամբ կրկնում է մեկ տարի առաջ ներկայացվածը: Այն ժամանակ իմ ելույթում և’ կոնկրետ ցուցանիշներին էի անդրադարձել, և’…

Զինադադար 1994թ. …Բախվող տեսակետներ

1994թ. մայիսի 5-ին ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի, Ղրղզստանի Հանրապետության, ՌԴ ԴԺ եւ ԱԳՆ նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում, որի ավարտին Ադրբեջանի Միլի մեջլիսի, Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները ստորագրեցին Բիշքեքյան արձանագրությունը, որով կոչ էր արվում դադարեցնել կրակը 1994թ. մայիսի լույս 9-ի գիշերը: Մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Կազիմիրովը նախապատրաստեց Անժամկետ հրադադարի…

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությունը. Կառավարությունն ինքն իր դեմ չի պայքարելու

Սիրելի’ հայրենակիցներ Կառավարությունը կրկին ներկայացրեց իր ծրագիրը: Ի՞նչ ակնկալիք կարող է ունենալ մեր քաղաքացին այս ծրագրից ու կառավարությունից: Ցավոք, ոչ մի լուրջ դրական տեղաշարժ իմաստ չունի սպասել: Նախ և առաջ այն պատճառով, որ այս ծրագիրը, ըստ էության, կապ չունի Հայասատանի հետ և բացարձակապես չի համապատասխանում մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներին: Իսկ կառավարությունը տիպիկ դրսևորումն է…