Ամսական արխիւներ. June 2013

«Hidden People» հաղորդաշարի հյուրն է Վահան Հովհաննիսյանը

Քաղաքական գործիչ դառնալն իր ծրագրերի մեջ չի մտել: Ղարաբաղի պատերազմը, սակայն, և Հայաստանի նոր անկախությունը նրան նետեցին ազգի կազմակերպման բարդ գործընթացի մեջ: Այս ամենի, ինչպես նաև իր կյանքը փոխելու մյուս որոշումների մասին «Hidden People» /«Թաքնված մարդիկ»/ հաղորդաշարի հեղինակ Մարիա Թիթիզյանին պատմում է Վահան Հովհաննիսյանը: Becoming a politician was not part of his life plan, but…

Լոնտոնի մէջ գումարուեցաւ Հ.Յ.Դ. Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբերու խորհրդաժողովը

Յունիս 29-30, 2013-ին, Լոնտոնի Նաւասարդեան կեդրոնին մէջ գումարուեցաւ Հ.Յ.Դ. Հայ Դատի Եւրոպայի յանանձխումբերու խորհրդաժողովը, նախաձեռնութեամբ Հայ Դատի Եւրոպայի յանձնախումբին եւ հիւրընկալութեամբ Հայ Դատի Անգլիոյ յանձնախումբին։ Խորհրդաժողովին մասնակցեցան Անգլիոյ, Սպանիոյ, Ֆրանսայի, Հոլանտայի, Պելճիքայի, Պուլկարիոյ, Յունաստանի եւ Կիպրոսի յանձնախումբերու ներկայացուցիչերը, ինչպէս նաեւ Հայ Դատի Պրիւքսէլի, Փարիզի եւ կեդրոնական (Երեւանի) գրասենեակներու պատասխանատուները։ Խորհրդաժողովը վարեց Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ, Հայ…

ՀՅԴ ԶՈՄ-ի Քարոզչական Յանձնախումբին Կազմակերպութեամբ` «Ղարաբաղ. Ազգի Մը Մարտնչումը (Կովկասի Մէջ Հայ-Ազրպէյճանական Տագնապ)» Նիւթով Դասախօսական Երեկոյ

Կազմակերպութեամբ ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան (ԶՈՄ) քարոզչական յանձնախումբին երէկ` երկուշաբթի, 24 յունիսի երեկոյեան ժամը 7:00-ին, «Ազդակ»-ի «Փիւնիկ» սրահին մէջ տեղի ունեցաւ արաբերէնով դասախօսական երեկոյ մը` «Ղարաբաղ. ազգի մը մարտնչումը (Կովկասի մէջ հայ-ազրպէյճանական տագնապ)» նիւթով: Հանդիպումին ներկայ գտնուեցան Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, Ասորիներու լիկայի նախագահ Հապիպ Աֆրամ, Միջին Արեւելքի Հայ դատի գրասենեակի պատասխանատու…

Մեր ընտրական համակարգը հանրաքվե անցկացնել էլ թույլ չի տալիս

GALLUP International Association-ի հրապարակած տվյալներով, հայաստանցիների 61 տոկոսը դրական է վերաբերվում Եվրասիական մաքսային միության հնարավոր անդամակցությանը, և միայն 4 տոկոսն է դեմ արտահայտվել կառույցին անդամակցելու Հայաստանի հնարավորությանը: Այս առնչությամբ 168.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը նախ՝ նշեց, որ GALLUP-ի հրապարակած հարցումների արդյունքներին չի հավատում, ապա` խոսելով Հայաստանին ձեռնտու ուղղվածության որդեգրման մասին, նշեց.…

ԱՄՆ կոնգրեսական Մայքլ Գրիմը խոստացել է ավելի համառ պայքար մղել Հայոց ցեղասպանության ճանաչման համար

ԱՄՆ կոնգրեսական Մայքլ Գրիմը խոստացել է Իլիոնոյսի հայ համայքնի անդամներին ավելի համառ աշխատել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատ ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող 227-րդ բանաձևի ընդունման ուղղությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Իլինոյս նահանգի Հայ դատի հանձնախմբից, Կոնգրեսում Հայսատանին աջակցող խմբի համանախագահ Մայքլ Գրիմի համար հրավիրված համայնքային ընդունելության ժամանակ հնարավորություն է ընձեռվել տեղի հայ համայնքի անդամներին ծանոթանալ նոր համանախագահի…

ԼՂՀ ԱԳ նախարարը մեկնաբանել է «Ֆրանս-24»-ին տված հարցազրույցը

ԼՂՀ արտգործնախարարը պարզաբանումներ է տվել ԱԺ-ում ԼՂՀ ազգային ժողովի այսօրվա նիստում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը հարց ուղղեց արտգործնախարար Կարեն Միրզոյանին, ով պատգամավորի փաստմամբ, «Ֆրանս-24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԼՂՀ արտաքին քաղաքականության ռազմավարական հարցերի շուրջ հայտնեց այլ տեսակետներ, մասնավորապես՝ սահմանադրությամբ ամրագրված ազատագրված տարածքներն անվանելով բուֆերային գոտի, իսկ ԼՂՀ անկախության հարցի շուրջ ինչ-որ…

Ակնարկ. Հեռակառավարումը Եւ Լիբանանեան Իրականութիւնը

Հարաւային Լիբանանի մէջ պատահած դէպքերը լիբանանեան համատարած լարուածութեան ընդհանուր պարունակէն դուրս պէտք չէ դիտարկել անշուշտ: Բանակին դէմ կատարուած յարձակումը պետական խորհրդանիշի դէմ ոտնձգութիւն է. մանաւանդ որ միջադէպի իբրեւ արդիւնք չէ, այլ ուղղակի կատարուած հրահրում է. պատահարը` մթնոլորտ եւ կացութիւն ստեղծելու համար: Բանակին հասած ծանր հարուածին համարժէք հակազդեցութիւնը զինուորական հաստատութեան կամ պետական կարեւորագոյն խորհրդանիշերէն մէկուն վերահեղինակաւորումը…

Ընտանիքը «խմբակային գործ» է համարում Հրաչ Մուրադյանի սպանությունը

Պռոշյանում գյուղապետի թեկնածուների առաջադրումից հետո էլ մթնոլորտը շարունակում է լարված մնալ: Գյուղ մեր այցելության ժամանակ լարվածությունն ակնհայտ էր, գյուղը կարծես ճամբարների է բաժանված, գյուղացիները շատ զգուշավոր են լրագրողների հետ շփումներում: Այս տարվա ապրիլի 2-ին սպանված դաշնակցական գյուղապետ Հրաչ Մուրադյանի ընտանիքը համոզված է, որ լարվածությունը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չեն հայտնաբերվել Մուրադյանի սպանության «պատվիրատուները»: Նախկին…

Սուրիոյ Տագնապի Լուծման Ջանքերու Համակարգման Ռուս-Թրքական Համաձայնութիւն

Ռուսիոյ նախագահ Վլատիմիր Փութին եւ Թուրքիոյ վարչապետ Ռեճեփ Թայիփ Էրտողան համաձայնեցան Սուրիոյ տագնապի լուծման համար ջանքերը համակարգելու, իսկ Ռուսիոյ արտաքին գործոց նախարար Սերկէյ Լաւրով եւ իր թուրք պաշտօնակից Ահմեթ Տաւութօղլու «Ժընեւ-2» միջազգային խորհրդաժողովի գումարումը արագացնելու կարեւորութիւնը շեշտեցին: «Ռաշա Թուտէյ» պատկերասփիւռի կայանը հաղորդեց, որ Քրեմլինի մամլոյ ծառայութիւնը երէկ հրապարակեց հաղորդագրութիւն մը` յայտնելով, որ Փութին եւ Էրտողան…

«Ո՞ւր կը խաղայ Երկնագոյնը»

Ուրուկուայի Հայ Դատի Յանձնախումբի կայքէջային արշաւը թրքական բռնութիւններուն եւ ուրացման քաղաքականութեան դէմ Ուրուկուայի մինչեւ 20 տարեկաններու ֆութպոլի ազգային հաւաքականը կը մասնակցի Թուրքիոյ մեջ տեղի ունեցող Աշխարհի Ախոյանութեան մրցումներուն: Այս առիթով, Ուրուկուայի Հայ Դատի Յանձնախումբը շրջաքայութեան դրած է «Ո՞ւր կը խաղայ Երկնագոյնը» www.dondejuegalaceleste.com յատուկ կայքէջը՝ Ուրու-կուայի հասարակութեան եւ իշխանութիւններուն ուշադրութեան յանձնելու համար Թուրքիոյ մէջ տեղի ունեցող…