Ամսական արխիւներ. August 2013

Մեծարել Արժանաւորը

Մուշեղ Իշխանի ծննդեան հարիւրամեակին առթիւ, գաղութիս մէջ համերաշխութեան, համագործակցութեան նոր գեղեցիկ պատկեր մը պարզուած է՝ յանձինս Թէքէեան Մշակութային Միութեան Լոս Անճելըսի մասնաճիւղի եւ Համազգայինի Նշան Փալանճեան ճեմարանականներու ընկերակցութեան: Հոկտեմբեր 6ին այս երկու միութիւնները կը հրաւիրեն Մուշեղ Իշխանի շունչով դաստիարակուած բոլոր աշակերտները, Մուշեղ Իշխանի գրականութեամբ տոգորուած բոլոր գրասէրները, Մուշեղ Իշխանի մարդկային, մանկավարժական ու գրական արժանիքները խնկարկող…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն Ներկայացնող Պատուիրակութիւնը Այցելեց Զօր. Աունի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւնը, որուն մաս կազմեցին ընկերներ Յակոբ Խաչերեան, Սեպուհ Յովնանեան, Աւետիս Կիտանեան եւ երեսփոխան Յակոբ Բագրատունի, երէկ այցելեց Փոփոխութիւն եւ բարեկարգում համախմբումի նախագահ, երեսփոխան զօր. Միշել Աունի: Հանդիպումին ներկայ գտնուեցաւ նաեւ ուժանիւթի եւ ջուրի հարցերու նախարարի պաշտօնակատար Ժըպրան Պասիլ: Հանդիպումին ընթացքին քննարկուեցան լիբանանեան ներքաղաքական իրադարձութիւնները, երկրին դիմագրաւած ապահովական հարցերը եւ շրջանային…

Երեւանում տեղի ունեցաւ ՀՅԴ մարմինների ներկայացուցիչների ընդլայնուած խորհրդաժողովը

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ Օգոստոսի 24-ից 26-ը Երեւանում տեղի ունեցաւ ՀՅԴ մարմինների ներկայացուցիչների ընդլայնուած խորհրդաժողով։ Համահայկական այս միջոցառմանը մասնակցում էին Հայրենիքի եւ Արտերկրի կուսակցական մարմինների եւ շրջանների ներկայացուցիչներ եւ հրաւիրեալներ։ ՀՅԴ Բիւրոյի նախաձեռնած միջոցառման նպատակն էր քննել կազմակերպական խնդիրներ, հայաստանամերձ տարածաշրջանի կացութիւնը, ՀՀ ներքին քաղաքական վիճակը, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնների հարցեր։ Խորհրդաժողովն անդրադարձաւ հայութեան եւ հայոց պետականութեան առջեւ ծառացած…

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի «Ազատության» մրցանակը կշնորհվի ամերիկահայ անվանի գրող Քրիս Բոհջալյանին

ԱՄՆ Արևելյան շրջանի Հայ դատի հանձնախմբի 7-րդ ամենամյա ճաշկերույթ-մրցանակաբաշխությունն այս տարի կանցկացվի հոկտեմբերի 12-ին Ֆիլադելֆիայում: Ինչպես հաղրոդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenian Weekly անգլալեզու շաբաթաթերթը, ճաշկերույթին ավանդաբար հաջորդող մրցանակբաշխության արարողության ժամանակ ԱՄՆ Հայ դատի հեղինակավոր «Ազատության» մրցանակ կշնորհվի քննադատների կողմից բարձր գնահատականի արժանացած ամերիկահայ գրող Քրիս Բոհջալյանին` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած իր մեծ ներդրման համար:…

Անդրադարձ. Լիբանանցիք Վճռած Են Դիմակալել Ապահովական Հին, Բայց Նոր Մարտահրաւէրը

Վերջին շաբաթներուն, չըսելու համար վերջին օրերուն, խաղաղութեան ամրապնդումը հիմնական առանցքը կազմած էր լիբանանցիներու խօսակցութեանց, ժողովրդային թէ պետական պատասխանատու մակարդակներուն վրայ: Փաստօրէն, վերջերս կրկնուող ականուած ինքնաշարժներու ռմբահարումը եւ անոնց յաջորդող նորանոր պայթումներու գծով շշուկները մղձաւանջային մթնոլորտ մը ստեղծեցին երկրի բոլոր շրջաններուն մէջ, բոլոր խաւերուն մօտ անխտիր: Շատեր, յատկապէս երէց լիբանանցիներ, յիշեցին, թէ ինչպէ՛ս նոյն մղձաւանջը ապրած…

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական Կոմիտէն Ներկայացնող Պատուիրակութիւնը Այցելեց Վարչապետ Սալամի

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն ներկայացնող պատուիրակութիւնը, որուն մաս կազմեցին ընկերներ Յակոբ Խաչերեան, Սեպուհ Յովնանեան եւ երեսփոխան Յակոբ Բագրատունի, երէկ այցելեց վարչապետ Թամմամ Սալամի: Հանդիպումին ընթացքին քննարկուեցան լիբանանեան ներքին քաղաքական իրադարձութիւնները եւ շրջանային անցուդարձերը: aztagdaily.com

Եւրոպայի Հայ Դատի Գրասենեակի Նախագահի Այցելութիւնը Ռումանիա

18-20 օգոստոս 2013-ին, ՀՅԴ Եւրոպայի Հայ դատի յանձնախումբի գրասենեակի նախագահ` Գասպար Կարապետեան այցելեց Ռումանիա, ուր ներկայ գտնուեցաւ Սուչավա քաղաքը գտնուող Հաճիկատար վանքի ուխտագնացութեան: Հաճիկատար վանքը կառուցուած է 1512 թուականին, թէ՛ հայերուն եւ թէ՛ ռումանացիներուն կողմէ կը նկատուի հրաշագործ, եւ իւրաքանչիւր տարի հարիւրաւոր հաւատացեալներ ներկայ կը գտնուին ուխտագնացութեան: Եկեղեցական արարողութիւնները կատարուեցան թեմակալ առաջնորդ Տաթեւ եպս. Մուրատեանի…

Ի՞նչ կապ ունի Աղվան Վարդանյանը Կոմիտաս 5-ի հետ

ՀՀ ԱԺ ՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ անդամ Աղվան Վարդանյանն արձագանքել է Asekose.am-ի թողարկած տեղեկատվությանը առ այն, որ իբր Կոմիտաս 5-ի իրական սեփականատերը ինքն է և իր կուսակից, արցախյան ազատամարտին առաջին իսկ օրից անդամագրված ազատամարտիկ Արայիկ Հովհաննիսյանը «Չեչեն Արո» Աղվան Վարդանյանի պատասխանը` ստորև. Թացը չորի հետ չի վառվի Այսօր քաղաքում չէի: Քիչ առաջ վերադարձա ու…

Մհեր Ջուլհաճեանի Նահատակութեան 20ամեակի Նշում Եռաբլուրի Մէջ

ԵՐԵՒԱՆ, «Երկիր Մեդիա».– 27 Օգոստոսի կէսօրուան ժամը 12ին (Երեւանի ժամանակացոյցով), արցախեան ազատագրական պայքարի նահատակ, լիբանանահայ Մհեր Ջուլհաճեանի ընկերներն ու հարազատները Եռաբլուրի մէջ յարգանքի տուրք մատուցեցին՝ 23 Օգոստոս 1993ին Մարտունիի շրջանին մէջ զոհուած ազատամարտիկի շիրիմին առջեւ։ Մհերի նահատակութեան 20ամեակին առիթով 5 երիտասարդներ Մհերի շիրիմին վրայ տուին իրենց դաշնակցականի երդումը եւ միացան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերուն։ «Մհերի…

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նախաձեռնում է բողոքի երթ`բուհերում ուսման վարձավճարների բարձրացման դեմ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նախաձեռնում է բողոքի երթ`բուհերում ուսման վարձավճարների բարձրացման դեմ: «ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բազմիցս բարձրաձայնել է բուհերում առկա խնդիրների, երիտասարդության բազմաթիվ և բազմաբնույթ հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը միտված հեռանկարային քաղաքականության և դրանից բխող համալիր ծրագրի բացակայության մասին, որի հետևանքներից մեկն է ԲՈՒՀ-երում ուսման վարձավճարների բարձրացման որոշումը: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը`…