Ամսական արխիւներ. September 2013

Խորհրդատվություն-հանդիպում` սիրիահայերի հետ

ՀՕՄ-ի Արաբկիրի «Մգրո» մասնաճյուղը սեպտեմբերի 28-ին, ժամը 17ին ՀՅԴ «Արամ Մանուկյան» երիտասարդական կենտրոնում (Գյուլբենկյան 38) կազմակերպում է Արաբկիր համայնքում բնակվող սիրիահայերի հետ խորհրդատվություն-հանդիպում` նրանց համապատասխան աջակցություն եւ խորհրդատվություն ցուցաբերելու նպատակով:

Ուրուգվայում Հայոց ցեղասպանության թանգարան կկառուցվի

Ուրուգվայում Հայոց ցեղասպանության թանգարան կառուցելու որոշում է կայացվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց Հայ դատի Հարավային Ամերիկայի գրասենյակի պատասխանատու Հակոբ Տաբակյանը: «Հայոց ցեղասպանության թանգարանի կառուցման համար արդեն կա Ուրուգվայի կառավարության հավանությունը: Հուսանք ցեղասպանության հարյուրամյակին կհասցնենք թանգարանի կառուցումը»,-ասաց նա: Տաբակյանի խոսքերով` այժմ ծրագիր է մշակվում` աշխատանքները համակարգելու համար, մասնավորապես, թանգարանի տեղի, թանգարանը նյութերով համալրելու հետ…

Քեն Խաչիկյանը քննադատում է Հայաստանի իշխանություններին

ԱՄՆ-ում գործող հայկական ազդեցիկ լոբբիստական խմբի ղեկավար Քեն Խաչիկյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում կարծիք է հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները Մաքսային միությանը միանալու մասին որոշում կայացնելիս չեն գործել թափանցիկ՝ անարդար վարվելով Հայաստանի ժողովրդի հանդեպ։ «Ես կոչ կանեի, որ Հայաստանի իշխանությունները թափանցիկ գործեին որոշումները կայացնելիս։ Անկախ այն բանից, թե որևէ մեկը համաձայն է, թե ոչ Հայաստանի որոշման…

«Ազդակ»ի Խմբագրական. Հայ Դպրոցէն Ինքնակամ Հեռացումը Արտագաղթի Տարբերակ Է (Հայկական Վարժարաններուն Վերամուտին Առիթով)

Լիբանանահայ վարժարաններու վերամուտին առիթով հայ դպրոցի, հայեցի կրթութեան, հայակերտման եւ մարդակերտման անառարկելի առաջադրանքներուն մասին յաւուր պատշաճի խօսքեր ըսելը եւ բազմիցս շեշտուած կարեւորութիւններուն մասին գրելու սովորամոլութիւն մը եւ դասականացած եւ աւանդականացած մօտեցումներուն առընթեր գործնական ուղիներու տեսանելիութիւնը օգտակար դեր կրնան ունենալ հարցերու լուծման փուլ թեւակոխելու առումով: Տագնապը, որ անշուշտ զուտ բացառապէս ուսումնական բնոյթ չունի, հետզհետէ սուր գիծեր…

Միայնակ Թուրքիա

Անցնող մի քանի տարիների ընթացքում Թուրքիայի արտաքին քաղաքականութիւնը մեծ վերիվայրումներ է ունեցել. ներկայումս Թուրքիան իր վարած քաղաքականութիւններով անհանգստութիւն է ստեղծում շրջանում եւ իր հարեւան երկրների մօտ: Թուրք իշխանաւորները իրենց երկրի արտաքին քաղաքականութեան գլխաւոր սկզբունքն էին որոշել «զրօ խնդիր՝ հարեւանների հետ» . այժմ մի քանի տարի անց իրականութիւնն այլ բան է պարզում: Թուրքիան բացի այն, որ…

Կանադացի խորհրդարանականը Արցախում

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է մեկօրյա ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին եւ նրան ուղեկցող անձանց։ Այդ մասին հայտնում են ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունից: «Հաճելի է հանդիպել Կանադայի խորհրդարանի ազդեցիկ դեմքերից ու երկրի քաղաքական դաշտի ակտիվ դերակատարներից մեկի հետ, ով առանցքային դեր է կատարել դաշնային օրենսդիր մարմնի…

Նիկոլ Դուման (Նիկողայոս Տէր–Յովհաննիսեան, 1867–1914). Հայկական Յեղափոխութեան ԲԱՐՈՅԱԿԱՆ Հսկան

Սեպտեմբերի 23ը տարելիցն է անկրկնելի Նիկոլ Դումանի ողբերգական վախճանին։ 23 Սեպտեմբեր 1914ին, մեր աշխարհէն առյաւէտ հեռացաւ հայ յեղափոխական շարժման ԲԱՐՈՅԱԿԱՆ հսկան, որուն թշնամի փամփուշտը երբեք չկրցաւ խոցել, բայց առողջական վիճակին քայքայումը անբուժելիօրէն հիւծեց եւ Պաքուի մերձակայքը գտնուող առողջարանի մը կազդուրման սնարին գամեց զինք՝ այնպիսի ժամանակ մը, երբ Առաջին Աշխարհամարտի բռնկումին հետ թաւալգլոր անդունդ ինկող ողջ…

ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի հանդիպումը Ընկերվար Միջազգայնականի նախագահ Ճորճ (Եորղոս) Փափանդրէուի հետ

ԵՐԵՒԱՆ (ՀՅԴ մամլոյ դիւան, 2013թ. սեպտեմբեր 19) – Սեպտեմբերի 17-ին, ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեան Աթէնքում հանդիպեց Ընկերվար Միջազգայնականի նախագահ, Յունաստանի ՓԱՍՈՔ կուսակցութեան նախկին ղեկավար եւ երկրի նախկին վարչապետ Ճորճ (Եորղոս) Փափանդրէուի հետ։ Արծարծուցծ հարցերն էին ֆինանսական տագնապի ազդեցութիւնը աւելի լայն տարածաշրջանին վրայ, Ընկերվար Միջազգայնականի շրջանակներում հասարակաց հետաքրքրութիւն ներկայացնող հարցեր եւ Կովկասում ու Մերձաւոր Արեւելքում…

Ամերիկայի Հայ Դատը կոչ է արել Սպիտակ տանը դատապարտել Ալիևի հակահայ ճառը

Բարձրաձայնելով ամերիկահայ համայնքի զայրույթը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հակահայ ճառի նկատմամբ՝ ԱՄՆ-ի Հայ դատի գրասանյակի ղեկավար Քեն Խաչիկյանը կոչ է արել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային հրապարակայնորեն դատապարտել Ադրբեջանի նախագահին՝ պատերազմ վերսկսելու սպառնալիքների, էթնիկ հայերին Հայաստան տեղափոխելու և մարդասպան Ռամիլ Սաֆարովին կրկին գովաբանելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահին ուղղված իր սեպտեմբերի 19-ի նամակում Խաչիկյանը նշել…

Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել (մաս IX)

Բնութագիր 11-րդ դարի առաջին կեսին Արաբական խալիֆայությունում ապրում էր մի բժիշկ, համատեղության կարգով` ստրկավաճառության բնագավառի մասնագետ` Իբն Բութլան անունով: Նա իրենից հետո բավականին հետաքրքիր խրատական գիրք է թողել լավ ստրուկ գնելու կանոնների մասին: Դրանում մանրամասն նկարագրված են տարբեր ազգերից սերող ստրկուհիների եւ ստրուկների դրական ու բացասական հատկանիշները: Այդ աշխատության` ստորեւ ներկայացված հատվածն, անկասկած, կհետաքրքրի մեր…