Ամսական արխիւներ. November 2013

Տեղի ունեցաւ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միութիւնների համահայկական խորհրդաժողովը

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը տեղեկացնում է, որ թուականիս նոյեմբերի 8-10-ին, Երևանում, ՀՅԴ «Արամ Մանուկեան» Երիտասարդական կենտրոնում տեղի ունեցաւ ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միութիւնների ներկայացուցիչների համահայկական խորհրդաժողով։ Խորհրդաժողովին մասնակցում էին 17 միութիւնների 25 ներկայացուցիչներ` Կանադայից, ԱՄՆ Արևելեան և Արևմտեան շրջաններից, Հարաւային Ամերիկայից, Նիդերլանդներից, Անգլիայից, Ֆրանսիայից, Լիբանանից, Հիւսիսային և Հարաւային Իրանից, Արցախից և Հայաստանից։ Նշելի է, որ…

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բողոքի երթ է կազմակերպում

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բազմիցս բարձրաձայնել է ուսանողության հիմնախնդիրների, ինչպես նաև կառավարության սոցիալ-տնտեսական արատավոր քաղաքականության մասին: Նոյեմբերի 17-ին` ուսանողի օրվան ընդառաջ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը նոյեմբերի 14-ին նախաձեռնում է STOP-ի երթ, որն ավարտվելու է կառավարության շենքի դիմաց` ցույցով: Այս երթով «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը stop է ասում ՀՀ կառավարությանը, որի վարած քաղաքականության հետևանքով…

ՀՅԴ Երևանի Մարզային կոմիտեի հայտարարությունը

Անցած շաբաթ ավարտվեց ՀՅԴ Երևանի մարզային 17-րդ ժողովը։ Երևանը ներկայացնող շուրջ 60 պատվիրակներ քննեցին ՄԿ-ի գործունեությունը, գնահատականներ տրվեցին ՀՀ ԱԺ, ՀՀ նախագահի եւ Երևան քաղաքի ավագանու ընտրություններում ՀՅԴ արձանագրած հետընթացին, դրա պատճառներին և հետևանքներին, կառույցում առկա բարոյահոգեբանական մթնոլորտին։ Հանրապետությունում տիրող քաղաքական տնտեսական, ժողովրդագրական ու հոգեբարոյական իրողությունները ժողովը որակեց տագնապահարույց՝ երկրի զարգացման հեռանկարը վտանգող։ Ժողովը միաժամանակ…

Հաղորդագրություն

Սուրիահայութեան Շտապ Օգնութեան եւ Վերականգնումի Մարմնի աշխատանքները Յուլիս 2013ին, մէկ տարուան ժամանակաշրջան բոլորեցին: Ահազանգող պայմաններու, վտանգաւոր կացութիւններու եւ սարսափազդու սպառնալիքներու մթնոլորտի մէջ, սուրիահայութիւնը ամրապնդեց միասնականութեան սկզբունքով առաջնորդուող իր գոյերթը: Սուրիահայութիւնը ապրեցաւ դէպքերով, յուզմունքով, տառապանքով սակայն մաքառումով, աշխատանքով ու բարեգործութիւններով լեցուն տարի մը: Սուրիահայ համայնքը ապացուցեց, որ յանուն իր Ֆիզիքական գոյութեան եւ արժանապատուութեան պահպանման, կարողութիւնն ունի…

Այդ ի՞նչ հեղափոխություն է մտել ՊԵԿ-ի մեջ

Ժամանակակից տեղեկատվական տեխնոլագիաների ժամանակաշրջանում, կառավարությունը պարտադրելով գործարարներին նոր ՀԴՄ-ներ գնել, արհեստական սրացումներ է մտցնում տնտեսության մեջ: Այս կարծիքին է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը: Lragir.am-ի հետ զրույցում նա նշեց, որ անընդունելի է կառավարության այն քաղաքականությունը, որ ամեն անգամ նոր պահանջ է ներկայացվում տնտեսվարող սուբյեկտներին և նրանց պարտադրվում նոր տեխնիկա ձեռք բերել: «Իրեն հարգող…

Ակնարկ. Խաղաղասիրական Խաբկանք՝ 100-ամեակի Նախաշեմին

Ուշագրաւ է եւ միաժամանակ գուցէ ակնկալելի Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Ահմեթ Տաւութօղլուի յայտարարութիւնը։ «2015 թուականին ընդառաջ մեր աշխատանքները կը շարունակուին եւ վերջին փուլին մէջ կը գտնուին։ Մեր պահանջն է, որ հայերը դուրս գան Արցախէն։ Կը սպասենք զարգացման այդ հարցին։ Եթէ իրականացուի, ե՛ւ սահմանը կը բանանք, ե՛ւ երկաթուղին կը գործարկենք, ե՛ւ յարաբերութիւնները կը զարգացնենք։ Սակայն կ՛ուզենք,…

Հայկական կալուածներու բռնագրավումը թրքական կողմէ

Իւմիթ Քուրթ «Արմինիըն Ուիքլի»-ի հետ հարցազրոյցի մը ընթացքին խօսելով Հայոց ցեղասպանութեան ընթացքին հայկական կալուածներու գրաւման օրէնքներուն եւ կանոններուն մասին կը յայտնէ, որ Օսմանեան եւ հանրապետական ժամանակաշրջաններուն որդեգրուեցան շարք մը օրէնքներ եւ հրամանագրեր, որոնք ծանօթ են Լքեալ կալուածներու օրէնքներ (Էմվալ-ի Մեթրուքէ Քանունլարը) անունով։ Անոնցմէ ամէնէն հանրածանօթը նախարարաց խորհուրդի համապարփակ հրամանագիրն է, որ հրապարակուած է 30 մայիս…

Շարունակենք Ձեռք Երկարել

Սուրիահայութեան շտապ օգնութեան եւ վերականգնումի մարմինը (ՍՇՕՎՄ) հրապարակած է հաղորդագրութիւն մը, որմէ կ՛իմանանք, թէ անցեալ տարուան ընթացքին այս մարմինը «նուիրապետական երկու Աթոռներու՝ Ամենայն Հայոց եւ Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեանց ճամբով, թեմերէ, զանազան շրջաններէ, մարմիններէ եւ անհատ հայորդիներէ ցայսօր ստացած է մօտաւորապէս 1,700,000 (մէկ միլիոն եօթը հարիւր հազար) ամերիկեան տոլար»: Մարմինի հաղորդագրութիւնը նաեւ կը յստակացնէ, թէ…

Մեկնարկել է ՀՅԴ համահայկակական երիտասարդական ամենամյա համաժողովը

ՀՅ Դաշնակցության երիտասարդական եւ ուսանողական ավելի քան 14 միությունների 24 երիտասարդներ մասնակցում են համահայկակական երիտասարդական ամենամյա համաժողովին: Այն տեւելու է երեք օր: Խորհրդաժողովի նպատակն է առաջին երթին ամփոփել ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում գործող երիտասարդական եւ ուսանողական կառույցների մեկամյա գործունեությունը եւ նոր ծրագրեր մշակել: Համաժողովի ընթացքում հատկապես դրսում գործող երիտասարդական կառույցների նպատակն է՝ պատրաստվել Ցեղասպանությայան…

Իսլամաց(ու)ած եւ թրքաց(ու)ած բնակչութիւն

Երբեք չափազանցութիւն պիտի չըլլայ հաստատելն ու շեշտելը թէ Թուրքիոյ ներկայ բնակչութեան մեծամասնութիւնը, պատմութեան ընթացքին բռնի կամ կամաւոր իսլամացուած, թրքացուած կամ քրտացուած ժողովուրդներու սերունդներէ կը բաղկանայ եւ այս մէկը փաստելու համար, տեղին է ամենայն մանրամասնութեամբ եւ բծախնդրութեամբ պեղել գոյութիւն ունեցող պատմական եւ մարդաբնական ուսումնասիրութիւնները: Պոլսոյ մէջ կատարուած գիտաժողովին անունն անգամ, իր իւրայատուկ գրութեամբ իմաստալից է.- «Իսլամաց(ու)ած…