Ամսական արխիւներ. December 2013

«Ազդակ»ի Խմբագրական. Երեք Դարաշրջանի Մէջ Գործած Ու Գործող Կուսակցութիւնը

Ժամանակակից պայմանները` համաշխարհայնացման ճշդած օրինաչափութիւններն ու եղանակները կամ ընդհանրապէս տեղեկագիտութեան ներկայ դարը գաղափարական շարժումներու ծաւալման ու զարգացման համար բարենպաստ չեն: Այս մէկը դասական, ընդհանրացած եւ գրեթէ լափալիսեան ճշմարտութեան հանգամանք ստացած հաստատում է, որ յաճախ կը կրկնուի ամէն անգամ, երբ փորձենք վերլուծել միջազգային թէ ազգային մակարդակներու վրայ գաղափարական շարժումներու ապրած տեղատուութիւնը: Որեւէ երեւոյթի երկարատեւութիւնը, երկարակենցաղութիւնը մանաւանդ…

Արծվիկ Մինասյանը բարձրացրեց բժիշկների եւ ուսուցիչների վարձատրության հարցը

ԱԺ նիստում քննարկվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի լրացուցիչ փաթեթը: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կառավարությունը չի ընդունել առաջարկությունների հիմնական մասը: ՀՅԴ խմբակցությունը կողմ է վարձատրության միասնական համակարգին, քանի որ երկար տարիներ է պայքարել այդ օրենքի նախագծի համար: Խոսքը 36 հազար պետական պաշտոնյաների մասին է, սակայն, պատգամավորի խոսքով, կարևոր…

Արշավիր Շիրակյան. հայ վրիժառու բազուկը…

Հայոց «Նեմեսիսի» ականավոր գործիչներից է Արշավիր Շիրակյանը: Ապագա վրիժառուն ծնվել է 1900 թ. Կոստանդնուպոլսում: Նրա կյանքի մասին շատ հետաքրքիր մանրամասներ են հայտնի` շնորհիվ իր հրատարակած ինքնակենսագրական «Կտակն էր նահատակներուն» վեպի: Դեռ պատանության տարիներին Արշավիրն անդամագրվեց հայ ազատագրական պայքարի առաջամարտիկը համարվող Հայ Յեղափոխական Դաշնակցությանը: Դաշնակցությունը լավ դպրոց և դարբնոց եղավ հերոսի համար: Դաշնակցական էր Արշավիրի ողջ…

ԱՄՆ նախկին դեսպանը Թուրքիայի մի հատվածն անվանել է «հայկական ավանդական հողեր»

«WikiLeaks» կայքի կողմից հասարակայնացված մեծ թվով ամերիկյան կառավարական փաստթղթեր ներառում են հեռագրեր, որոնց ԱՄՆ Պետդեպարտամենտ են ուղարկվել Հայատանում ամերիկյան դեսպանությունից: Հայ-ամերիկյան «Asbarez» թերթն ուշադրություն է հրավիրել 2009թ.-ի նոյեմբերի 17-ին ուղարկված այդ հաղորդագրություններից մեկի վրա՝ այն ժամանակ դեսպան Մարի Յովանովիչի «գաղտնի» զեկույցը Լոս-Անջելես, Բոսթոն, Նյու-Յորք ու Վաշինգթոն կատարած այցեր ավարտից հետո: Զեկույցում նշվում է, որ Հայ…

Չորս խորհրդարանական խմբակցություններ կդիմեն Սահմանադրական դատարան

Եթե խորհրդարանական մեծամասնությունը դեմ քվերակի պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը մեկ տարով հետաձգելու նախագծին, ապա չորս խորհրդարանական խմբակցություններ կդիմեն Սահմանադրական դատարան: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅ Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Վարդանյանի խոսքով՝ չնայած ՀՀԿ խմբակցության ղեկավարի հայտարարությանն այն մասին, որ իրենք դեմ են քվեարկելու օրինագծին, այնուամենայնիվ, հանրապետականների մեջ կան մարդիկ, որոնք…

Ի՞նչ իրավական հիմքերով վաճառվեց ՀՀ պետական սեփականությունը

ԱԺ-ում կառավարության ուղղված հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նախքան հարց հնչեցնելը խորհուրդ տվեց կառավարության անդամներին ըստ էության պատասխանել բոլոր հարցերին, այլ ոչ թե զբաղվել ստեղծագործելով: Նա նշեց, որ ՀՀ-ում գործում է օրենք` քաղաքացիական օրենսգրքի մասնավորեցման մասին օրենքի տեսքով, եւ հետաքրքրվեց, թե «Հայռուսգազարդ» ընկերության քսան տոկոս բաժնեմասը, ինչպես նաև Որոտան-Կասկադ ՀԷԿ-երի համակարգը ի՞նչ իրավական…

Վահան Հովհաննիսյանն առաջարկեց Գալուստ Սահակյանին իջնել փողոց եւ բացատրություն տալ

Արդեն տեղեկացրել ենք, որ ձայների` 46 կողմ, 54 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ ԱԺ-ում մերժվեց պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը մեկ տարով հետաձգելու մասին օրենքի նախագիծը: Վարման կարգով ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն առաջարկեց ՀՀԿ-ից մեկ երկու հոգու գործուղել Չիլի եւ տեսնել, որ նման համակարգ այնտեղ չկա, ինչպես պնդում է ՀՀԿ-ն: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր…

20 րոպե ընդմիջում էին վերցրել, որ ՀՀԿ-ն խելքը գլուխը հավաքի

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը քսան րոպե ընդմիջում խնդրեց մինչև կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի հետաձգման վերաբերյալ օրինագծի քվեարկությունը: ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով լրագրողների հարցին, թե ինչո՞ւ որոշեցին ընդմիջում վերցնել, ասաց. «Միգուցե քսան րոպեի ընթացքում խելքը գլուխները կհավաքեն»: Նա նշեց, որ վստահ են` ՀՀԿ-ն իր դիրքորոշումը չի փոխի, սակայն քսան րոպեն չէր խանգարի յուրաքանչյուրին` ևս…

Իրանահայութիւնը եւ «քաղաքացիական հռչակագիրը»…

Ազգային, կրօնական համայնքների ու փոքրամասնութիւնների մտահոգութեան, հետաքրքրութեան եւ շահագրգռութեան մշտական առարկայ է հանդիսացել երկրի Հիմնական օրէնքում (Սահմանադրական օրէնք) սեփական իրաւունքների յարգումն ու կենսագործումը եւ դրանց համարժէք՝ օրինաստեղծ դրոյթների կիրառումը՝ օրէնսդրական-կառավարական համակարգում: Վերոգրեալ համայնքներն ու փոքրամասնութիւնները սեփականից բացի՝ նաեւ նախանձախնդիր են համընդհանուրի, այսինքն՝ ողջ հասարակայնութեան իրաւունքների արդարացի կենսագործունէութեանը՝ քաջ գիտակցելով, որ համընդհանուր հասարակական ու ազգային շահերի…

Այսօրվա մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է մեկտեղվեն պետական, քաղաքական ու հասարակական շահերը

Հայ Յեղափոխական Դաշնակցությունն Արցախի Հանրապետությունում իշխանության մաս է կազմում ևս երկու քաղաքական ուժերի՝ ՙԱզատ Հայրենիքի՚ և ՙԱրցախի Ժողովրդավարական կուսակցության՚ հետ միասին։ ՀՅԴ Արցախի կառույցն ամենատարբեր առիթներով հայտարարել է, որ Արցախում Դաշնակցությունն իշխանության մաս կազմելով՝ կրում է իշխանության մեջ գտնվելու պատասխանատվության իր չափը։ Անշուշտ, առաջին հերթին կրում է քաղաքական պատասխանատվություն։ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի գործունեության երկամյա…