Ամսական արխիւներ. May 2014

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը

Այսօր ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն հայտարարություն է տարածել, որում անդրադառձել է Մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության անդամակցման համար Հայաստանի Հանրապետությանը ներկայացված կոշտ պայմանին: Հայտարարություն Սույն թվականի մայիսի 29-ին Աստանայում Հայաստանին Եվրասիական Միությանն անդամակցելու կապակցությամբ Ղազախստանի նախագահ Նազարբաևի միջոցով հնչած կոշտ պայմանը, մտահոգության առիթ է դարձել հայկական քաղաքական շրջանակներում: 2013 թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Մաքսային…

Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունն Ադրբեջանին հաճոյանալու փորձ է

Աստանայի նիստում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այն հայտարարությունը, թե Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը պետք է ինտեգրվի ՄԱԿ-ին անդամակցելիս գծված սահմաններով, քննադատության չի դիմանում: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատուԿիրո Մանոյանը: «ՄԱԿ-ին անդամակցելիս Հայաստանը, ինչպես նաև բազմամթիվ այլ երկրներ, հստակ արձանագրված սահմաններ չուներ, հետևաբար, այդ պահանջը հիմնավորված…

Հայաստանը ԼՂՀ անվտանգության երաշխավորն է

Հայաստանի Հանարպետության քաղաքական էլիտան բազմիցս հայտարարել է, և իրականում այդպես էլ կա, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորն է` իր բոլոր բաղադրիչներով` թե’ տնտեսական, թե’ էներգետիկ և թե’ ռազմական. Yerkir.am-ին այսօր ասաց ԼՂՀ փոխվարչապետ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը` անդրադառնալով Աստանայում Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի` Հայաստանի սահմաններին…

Քալիֆորնիոյ Խորհրդարանը Վաւերացուց Ցեղասպանութեան Դասաւանդութեան Բանաձեւը

ՍԱՔՐԱՄԵՆԹՕ.- Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Քալիֆորնիոյ խորհրդարանը Չորեքշաբթի, Մայիս 28ին միաձայնութեամբ (77-0) վաւերացուցած է երեսփոխան Ատրին Նազարեանի ներկայացուցած թիւ 1915 բանաձեւը, որ կը պահանջէ Հայկական Ցեղասպանութեան դասանիւթը ներառել պետական վարժարաններու 7-12 դասարաններու ընկերային գիտութեանց նիւթի դասաւանդութեանց մէջ, ինչպէս նաեւ կոչ կ՛ընէ Քալիֆորնիոյ կրթական նախարարութեան, որ Հայկական Ցեղասպանութեան մասին հրատարակութիւններ կատարէ եւ…

Արցախի խնդիրն այլ լուծման ձևակերպմամբ, ՀՅԴ-ի համար բացարձակապես անընդունելի է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը – Պարոն Վարդանյան, Աստանայում նախագահ Սերժ Սարգսյանի պահվածքին արդեն իսկ տարբեր գնահատականներ տրվեցին: Մի մասը համարեց, որ լռությունն այդտեղ ամենաճիշտ պատասխանն էր, մյուսները կարծում են, որ ամեն դեպքում ելքեր կային: Ի՞նչ ելքեր կային: – Նախագահն իր ելույթում Աստանայում որոշ շեշտադրումներ է արել, որոնք, կարծում եմ, կարևոր…

Որևէ իշխանություն չի համաձայնի Եվրասիական միության անդամակցությանն առանց Ղարաբաղի

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արեմն Ռուստամյանը, խոսելով Աստանայում երեկ կայացած չորս երկրների հանդիպման և, Հայաստանի հետ կապված, Նազարբաևի հայտարարության մասին, նշեց, որ որևէ անակնկալ չի տեսել այդ քաղաքական իրադարձություններում, և ակնհայտ էր, որ Ղազախստանը հանդես է գալու որպես Ադրբեջանի ու Թուրքիայի շահերի պաշտպան` իրականացնելով համապատասխան լոբբինգ, որովհետև Նազարբաևը մի քանի անգամ…

ԱՄՆ կոնգրեսական Նիկի Ցոնգասը Հայ դատի հանձնախմբին հայտնել է հայերին աջակցելու իր պատրաստակամությունը

ԱՄՆ Հայ դատի Մերիմաք Վալեի հանձնախմբի ներկայացուցիչները հանդիպել են Մասաչուսեթսից ընտրված կոնգրեսական Նիկի Ցոնգասի հետ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, հանդիպմանը ներկա են գտնվել Հայ դատի Մերիմաք Վալեի հանձնախմբի համանախագահ Արամ Ճգնավորյանը, Սթեֆըն Դուլգարյանը և Թոմ Վարդապետյանը: Կոնգրեսական Նիկի Ցոնգասը նշել է, որ ակնկալում է շարունակել իրենց համատեղ աշխատանքը` առաջնորդվելով երկու երկրների համատեղ…

ՀՀ-ի ու ԼՂՀ-ի միջեւ արգելապատնեշներ չեն կարող դրվել

Աստանայում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթում նշված մի քանի կետեր առնվազն նշանակում են, որ Հայաստանի հասարակությունը եւ քաղաքական ուժերը ճիշտ տեղեկացված չեն Մաքսային միությանն ու Եվրասիական տնտեսական միությանը միանալու` վերջնական բոլոր հարցերի հնարավոր լուծումների մասին, և մինչեւ Հայաստանի իշխանությունները բացատրություններ չտան նաեւ երեկ ձեռնարկվածի վերաբերյալ, դժվար կլինի հստակ գնահատական տալ. yerkir.am-ին այսօր ասաց ԱԺ ՀՅԴ…

Լուիզիանա Կը Դատապարտէ Ատրպէյճանի Հակահայ Բռնարարքները

ՊԱԹՈՆ ՌՈՒԺ.- Արեւելեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը կը տեղեկացնէ, թէ Լուիզիանայի նահանգային Ծերակոյտը վաւերացուցած է բանաձեւ մը՝ դատապարտելով 1988-1990 թուականներուն Ատրպէյճանի իշխանութեանց կողմէ իրագործուած հակահայ բռնարարքները՝ Սումգայիթի, Պաքուի, Մարկարայի եւ Կիրովապատի մէջ, միաժամանակ կոչ ընելով Միացեալ Նահանգներու գործադիր եւ օրէնսդիր իշխանութիւններուն, որ յանցագործները պատժելու նպատակով ճնշում բանեցնէ Ատրպէյճանի իշխանութեանց վրայ: Բանաձեւը ներկայացուած է ծերակուտական Էտուըն…

Սերժ Սարգսյանի հնչեցրած դատողությունները ՀՀԿ-ի դերի մասին չափազանցված են

hetq.am – հարցերին է պատասխանում ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը – ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարում իր հայտարարության մեջ նշեց, թե «չկա մի ուժ, որ Հայաստանում կարող է անել ավելին, քան մենք` հանրապետականներս»: Միաժամանակ հայտարարեց, թե ընդդիմությունն ու իշխանությունը թշնամիներ չեն: Այս գնահատականներն իրականության հետ առնչություն ունե՞ն: – ՀՀԿ համագումարին, որքան…