Ամսական արխիւներ. May 2014

Մինաս Վերածին (Գասապեան, 1882-1945). Հայ յեղափոխականն ու գաղափարի մարտիկը

26 Մայիսին, 69 տարի առաջ, Սան Ֆրանսիսքոյի Սէնթ Մէյրիզ հիւանդանոցին մէջ, տառապակոծ աչքերը առյաւէտ փակեց Հայոց Ազատամարտի ինքնատիպ նուիրեալներէն Մինաս Վերածին։ Հ.Յ.Դ. Քալիֆորնիոյ պաշտօնաթերթ «Ասպարէզ»ի այդ ժամանակաշրջանի խմբագիրն էր Վերածին, որ սրտի հիւանդութեամբ չորս ամիս գամուեցաւ հիւանդանոցի սնարին, մաքառեցաւ մահուան դէմ եւ ի վերջոյ յանձնուեցաւ… ճակատագրին։ Աւազանի անունով Գասապեան Մինաս՝ ան ծնած էր Մայիս 1882ին,…

ՀՅԴ-ն արձագանքում է Սերժ Սարգսյանի ելույթին

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամները մայիսի 24-ին այցելել են Գյումրի, որտեղ հանդիպել են ոչ միայն Գյումրիի, այլեւ Շիրակի մարզի կուսակցական ակտիվի հետ: ՀՅԴ-ն Շիրակի մարզում ձևավորել է յոթ ընկերներից բաղկացած նոր մարզային կոմիտե, որի ներկայացուցիչ է ընտրվել Ռոմիկ Մանուկյանը: Վերջում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի ժամանակ ՀՅԴ գործիչները պատասխանել են լրագրողների հարցերին: ՀՀ նախագահ Սերժ…

Երկարամյա հերքումներից հետո ԱՄՆ-ում գործող հրեական կազմակերպության ղեկավարը վերջապես ճանաչել է Հայոց ցեղասպանության փաստը

Հակազրպարտչական լիգայի Միացյալ Նահանգներում գործող գրասենյակի տնօրեն Էյբրախ Ֆոքսմանը, ով երկար տարիներ խուսափողական դիրքորոշում էր դրսեւորում Հայոց ցեղասպանության փաստի նկատմամբ, հրապարակայնորեն խոստովանել է, որ հայ ժողովրդի հանդեպ Թուրքիայում կազմակերպված սպանդը ցեղասպանություն է եղել: «Ասպարեզի» հաղորդմամբ, տեղի ունեցածը շուրջ յոթ տարի տեւած քարոզարշավի արդյունք է, որի ընթացքում հայկական եւ հրեական համայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաեւ իրավապաշտպաններ…

Կիպրոսի հայ համայնքը սատարում է Էլենի Թեուխարուսի թեկնածությունը ԵԽ ընտրություններում

Եվրոպական տարածքում մայիսի 25-ին կայանալիք Եվրոպական խորհրդարանի ընտրություններում կիպրահայերը սատարելու են «ԵՄ-Հայաստան» խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Էլենի Թեուխարուսի թեկնածությունը: Այս կապակցությամբ ՀՅԴ Կիպրոսի կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ. «Այս ընտրությունները մեզ` կիպրահայերիս համար կարևոր լինելուց բացի, չափազանց կարևոր են նաև համայն հայության համար, քանզի վերընտրվելու համար իր թեկնածությունն է առաջադրել հայերի մեծ բարեկամ, դոկտոր Էլենի…

Կալիֆորնիայի խորհրդարանական հանձնաժողովն ընդունեց ցեղասպանության թեման դասավանդելու օրինագիծը

Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի ստորին պալատի՝ Վեհաժողովի հատկացումների հանձնաժողովը փակ քվեարկությամբ հաստատեց AB 1915 բանաձևի նախագիծը, որով երաշխավորվում է Հայոց ցեղասպանության թեմայի ընդգրկումը դպրոցական լրացուցիչ ծրագրերում. հայտնում է «Ասպարեզ»-ը: Եթե նահանգային խորհրդարանի երկու պալատներն ընդունեն բանաձևը, ապա այն կվավերացնի Կալիֆորնիայի նահանգապետը, նահանգի 7-12 տարեկան դպրոցականների համար նախատեսված՝ սոցիալական գիտելիք և պատմություն առարկայի լրացուցիչ դասընթացներում կխրախուսվի Հայոց…

Երբ կառավարությունը հրաժարական կտա

Ինչո՞ւ հրաժական տվեց նախկին վարչապետը. հարցերը մնում են օդում կախված Այսօր լրագրողների հետ ԱԺ ավանդական ճեպազրույցի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանելով այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի այն կանխատեսումը, թե իշխանությունը այլևս ռեսուրս չունի, և վարչապետը ստիպված է լինելու կարճ ժամանակ անց հրաժարական տալ, նշել է, որ նման…

«1918 թ. մայիսի 28. Հայաստանի Հանրապետության քաղաքացու և բանակի ծնունդը» խորագրով գիտաժողով Մոսկվայում

2014 թ. մայիսի 23–ին «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախաձեռնությամբ Մոսկվայում տեղի կունենա «1918 թ. մայիսի 28. Հայաստանի Հանրապետության քաղաքացու և բանակի ծնունդը» գիտաժողովը, որը նվիրվում է Հայաստանի Առաջին Հանրապետության 96–ամյակին: Հայաստանի Առաջին Հանրապետության շնորհիվ հայը վերստին իր երկրի քաղաքացին դարձավ, դրվեցին արդիական պետական կառույցների հիմքերը, ստեղծվեցին պետական խորհրդանիշները: Մեծ է Առաջին Հանրապետության դերը նաև հայկական պետականության…

Սողոմոն Թեհլիրեան (1896-1960). Հայ ժողովուրդի արդարադատ՝ վրիժառո՛ւ բազուկը

Մայիս 23ին, 54 տարի առաջ, հեռաւոր Մ.Նահանգներու արեւմտեան ափին, Սան Ֆրանսիսքոյի մէջ, մահկանացու այս կեանքէն բաժնուելով՝ յաւիտենական իր անդորրը գտաւ եւ անմահութեան իր պատուանդանին բարձրացաւ Սողոմոն Թեհլիրեան։ Հայ ժողովուրդի արդարադատ՝ վրիժառու բազուկը խորհրդանշող անունն է Սողոմոն Թեհլիրեան։ Եթէ թրքական պետութեան գործադրած Հայկական Ցեղասպանութեան պատասխանատուները կը ներկայացուին Թալէաթ անուն եղեռնագործով, ապա՝ քսաներորդ դարու առաջին ցեղասպանութեան պատասխանատու…

Հայ մամուլը պետք է պատրաստ լինի Անկարայի քարոզչական գործողություններին

Ներկայացվել է «Ազդակ»-ի բացառիկ համարը Լույս է տեսել Բեյրութի «Ազդակ» օրաթերթի բացառիկ հատորը, որ ամբողջությամբ նվիրված է հայ-թուրքական հարաբերություններին, Հայոց ցեղասպանությանը և 100-ամյակին ընդառաջ ծրագրվող ձեռնարկներին: Պարբերականի երկու բացառիկներից մեկն ապրիլի 24-ին է նվիրված, մյուսը՝ ամփոփում է տարին: «Ազդակ»-ի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանն այսօր «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց, որ պարբերականն ամեն օր…

Ինչու ՀՅԴ-ն կողմ չքվեարկեց կառավարության ծրագրին

ԱԺ նիստում, երբ քննարկվում էր կառավարության ներկայացրած ծրագիրը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծիք հայտնեց, որ քննարկումների գլխավոր թերությունն այն է, որ ոչ ոք, մասնավորապես` քաղաքական մեծամասնությանը, չի ուզում անդրադառնալ այն հարցին, թե ինչո՞ւ փոխվեց կառավարությունը: «Եթե լավն էր` թող մնար նախկին կառավարությունը, բայց եթե փոխվել է, որ առաջընթաց ապահովի… Առաջընթացի օրենքը շատ հստակ է`…