Ամսական արխիւներ. June 2014

Արցախը Հայաստան է

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը կարծում է, որ եթե Ալիևը Նազարբաևի միջոցով Ղարաբաղի հարցը բարձրացրել է արդեն, ապա մենք պետք է ոչ թե հարցին խուսափողական պատասխաններ տանք, այլ ամբողջական հարցը դնենք օրակարգում: Եթե ուզում եք քննարկել Ղարաբաղի հարցը, ուրեմն եկեք ամբողջական դա քննարկենք, իսկ եթե ոչ, ուրեմն այդպիսի հպանցիկ, մակերեսային հայտարարություններով հարցի վրայով անցնելն…

Հաղթանակներին նվիրված տոնակատարություն Տող գյուղում

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ, հունիսի 1-ին, Հադրութի շրջանի Տող գյուղում տեղի է ունեցել ՀՅԴ համաարցախյան ընկերային հավաք: Օրը տոնական էր, հարյուրավոր կուսակցականներ հավաքվել էին տոնելու 96 տարի առաջ նույն օրը սկսած հաղթական հերոսամարտերի եւ Առաջին հանրապետության տոն օրը: Տող գյուղը պատահակն չէ ընտրվել, այն արցախյան հերոս գյուղերից մեկն է, որի համար կռվել եւ նահատակվել…

Ավելի քան 2 մլն դոլար է հավաքվել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի 2014թ. հեռուստամարաթոնի ժամանակ

Տասնյակ հազարավոր ամերիկահայեր են մասնակցել Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի կազմակերպած 2014 թվականի հեռուսամարաթոնին, որի ընթացքում հավաքվել է ավելի քան 2 միլիոն դոլար, որը կուղղվի Հայ դատի քաղաքացիական կրթական ծրագրերի իրականացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, այս տարի հեռուստամարթոնը լայնորեն լուսաբանվել է սոցիլական լրատվամիջոցների կողմից, աշխարհի տարբեր վայրերում բնակվող հայերի աջակցությամբ «Facebook», «Instagram» և…

Քննարկվել են նոր կառավարությանը ներկայացվելիք պահանջները

Այսօր, հունիսի 2-ին, ԱԺ-ում, «Ժառանգություն» խմբակցության աշխատասենյակում, տեղի է ունեցել ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների հերթական դռնփակ նիստը։, Հանդիպմանը մասնակցել են ՀՅԴ-ից` Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանը եւ Արծվիկ Մինասյանը, ԲՀԿ-ից Վարդան Օսկանյանն ու Ստեփան Մարգարյանը, ՀԱԿ-ից` Լեւոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, Ժառանգությունից` Ռուբեն Հակոբյանը: Օրակարգում եղել է նոր կառավարությանը ներկայացվելիք պահանջների հստակեցման եւ համաձայնեցման հարցը.…

Վազգէն Շուշանեան (1902-1941). Առաջին Սփիւռքահայը, որ վեհափառ Արարատը ունէր իր հոգւոյն խորը

2 Յունիս 1941ին, ծանր թոքատապով փարիզեան հիւանդանոցի մը մէկ անկիւնը ինկած, Բ. Աշխարհամարտի թոհուբոհը ապրող ողջ աշխարհէն մոռցուած, բայց համայն աշխարհի եւ մարդկութեան, այլեւ ու մանաւանդ Հայաստանի եւ հայութեան ամբողջ հոգը իր արդէն վտիտ ուսերուն շալկած՝ կեանքէն անդարձ մեկնեցաւ հայ ժողովուրդի մեծ զաւակներէն Վազգէն Շուշանեան։ Միայն 39 տարի ապրեցաւ Շուշանեան, բայց հայ ժողովուրդի անմահ մեծերու…

Թող տհաճություն զգար Նազարբաևը

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի համոզմամբ՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, պարզաբանման կարիք ունի: Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևի՝ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի կողմից ուղղարկված նամակին, ասել է, որ միանշանակ է՝ Մաքսային միությանն անդամակցելը նպաստում է Լեռնային Ղարաբաղի…