Ամսական արխիւներ. January 2015

Հանդիպում Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցչի հետ

Հունվարի 26-ին ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀ Ազգային ժողովի եւ Կիպրոսի Հանրապետության ներկայացուցիչների պալատի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Կիպրոսի պետական հանձնաժողովի համանախագահ Արտո Դավիթյանի հետ: Ողջունելով հյուրին՝ ԱԺ փոխնախագահն անդրադարձել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ անցկացվելիք միջոցառումներին: Այս համատեքստում Էդուարդ Շարմազանովը կարեւորել…

ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովի Հայտարարությունը

Հայ Յեղափոխական Դաշնակցության 32-րդ Ընդհանուր ժողովը գումարվեց 2015 թվականի հունվարի 16-24-ին՝ Դիլիջանում։ Ժողովին մասնակցեցին կուսակցության կազմակերպական շրջանների պատգամավորներ եւ խորհրդակցական ձայնով հրավիրյալներ։ Ժողովը քննարկեց եւ արժեւորեց կուսակցության անցնող հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու բացթողումները, ապա լրամշակման ենթարկեց առաջիկա քառամյակի համար ՀՅԴ քաղաքական ուղեգիծն ու ռազմավարությունը, արտաքին եւ ներազգային ճակատներում գործունեությունն ու դիրքորոշումները` իր համահայկական եւ…

ՀՅԴ Հայ դատի գրասենյակների հետ աշխատում ենք հանուն մեկ նպատակի, հանուն մեկ գաղափարի

Հունվարի 26-ին, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը տարեկան հաշվետու ասուլիսի ժամանակ պատասխանել է նաեւ լրագրողներին հուզող հարցերին: ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարեւորել է Արցախի միջազգային ճանաչման գործընթացում ՀՅ Դաշնակցության Հայ Դատի գրասենյաների հետեւողական աշխատանքները եւ նշել. «Մեր ցանակացած հաղթանակ դրսում հնարավոր չի լինի առանց սփյուռքյան կառույցների օժանդակության: Մենք համագործակցում ենք Հայ Դատի գրասենյակների հետ,…

Ֆրանսիան հայ ժողովրդի, Հայ դատի և Հայաստանի կողքին է

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը գլխավորելու է Փարիզում հունվարի 28-ին կայանալիք տեղի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքը, որի ժամանակ պաշտոնապես տրվելու է Հայոց ցեղասպանության հարյուրամյակին նվիրված նախաձեռնությունների 2015 թվականի ծրագրի մեկնարկը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանը: Ճաշկերույթին կմասնակցի Ֆրանսիայի քաղաքական վերնախավը` նախարարներ, պատգամավորներ, Փարիզի քաղաքապետը,…

Արյունոտ ձորը հետո թշնամին կոչեց Քարինտակ

Քարինտակ։ Անունն ինքնին խոսուն է։ Քարի տակ գտնվող այս բնակավայրը ազատամարտի ընթացքում դարձավ լեգենդ, խորհրդանիշ։ Գյուղ, որ մինչեւ Շուշիի ազատագրումը երկու տարուց ավել փոխել էր իր օրվա ընթացքը։ Գիշերը թշնամու գնդակի տակ աշխատում էր, հող էր մշակում, ցերեկները թաքնվում։ Միայն այդ գյուղի դիրքը տեսնելով կարելի է պատկերացնել, թե ինչ է նշանակում ինքնապաշտպանությունը։ Գյուղ, որի պաշտպանները…

ՀՅԴ 32-րդ Ընդհանուր Ժողովը ավարտեց իր աշխատանքները, ընտրեց նոր Բյուրո

ԵՐԵՎԱՆ (ՀՅԴ Մամլո Դիվան, 24 Հունվար 2015) – Հայ Յեղափոխական Դաշնակցության 32-րդ Ընդհանուր ժողովը գումարվեց Դիլիջանում՝ 16-24 Հունվարի 2015 թվականի։ ՀՅԴ Բյուրոյի հրավերով գումարված ժողովին մասնակցեցին կուսակցության կազմակերպական շրջանների պատգամավորներ եւ խորհրդակցական ձայնով հրավիրյալներ։ Ժողովը նախ լսեց, քննարկեց եւ արժեւորեց կուսակցության անցած հաշվետու ժամանակաշրջանի գործունեությունը, ձեռքբերումներն ու թերացումները, ապա լրամշակման ենթարկեց առաջիկա քառամյակի համար ՀՅԴ…

Ալիևի բռնապետությունը նոր պատերազմ է հրահրում

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը միջազգային հանրությանը մեղադրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կանգնեցնելու հարցում կամք չդրսեւորելու մեջ: Այս մասին Համբարյանը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «ԵԱՀԿ խմբի միջոցով գործող միջազգային հանրությունն ունի իշխանություն, բայց չունի կամք` Ալիևին կանգնեցնելու համար»,-նշել է Համբարյանը: Ավելի վաղ արած գրառման մեջ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի…

Մեկ ու կես տարի անց եվրոպացիների նեղացածությունը Հայաստանից անցել է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի Հայ Դատի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: – Պարոն Դեմիրճյան, Հայաստան-Եվրամիություն համագործակցության խորհրդի նիստի ընթացքում պաշտոնական Բրյուսելը չի բացառել, որ հնարավոր է՝ առաջիկայում Երևանի հետ ստորագրվի Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը: Նիստից հետո «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում Եվրամիության Հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանն ասել է, որ կողմերն այժմ հենց այդ…

ԵՏՄ-ում Հայաստանը կարող է ավելի շատ պատրաստի արտադրանք արտահանել

Եվրասիական միությունում Հայաստանը կարող է ավելի շատ պարտաստի արտադրանք արտահանել: Այդ մասին այսօր՝ հունվարի 24-ին, հանրապետության եվրասիական ինտեգրման հեռանկարներին նվիրված քննարկման ժամանակ հայտարարել է ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը: ԵՄ-ին եւ ԱՊՀ-ին բաժին է ընկնում Հայաստանի արտահանման գրեթե հավասար մասնաբաժինը՝ 30-35%: Այդուհանդերձ, արտահանման կառուցվածքը կատարելապես տարբեր է: ԵՄ-ում հիմնականում արտահանվում է հումքային արտադրանք՝ մետաղական…

Ճիշտը միայն ծիծաղելն է Դավութօղլուի խոսքերի վրա

«Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի՝ օրերս հայերին ուղղված ուղերձը պետք է դիտարկել ոչ թե առանձին, այլ որպես մեկ ընդհանուր քաղաքականության մաս, որը 100-ամյակի շեմին հայության նախաձեռություններին հակազդելու համար ծրագրել է Թուրքիան»,- «Երկիրն այսօր»-ի հետ զրույցում ասել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Հակոբ Տեր-Խաչատուրյանը՝ հավելելով, որ հակառակ Դավութօղլուի՝ մեղմ եւ առաջադիմական երեւալու բոլոր ջանքերին, նրա հայտարարության հետեւում շատ…