Ամսական արխիւներ. February 2015

Քանատայի Հայ Դատի Յանձնախումբի Հանդիպումը Վարչապետ Սթիւըն Հարփըրի Հետ

Յունուար 29ին, Քանատայի Հայ Դատի յանձնախումբի պատուիրակութիւն մը ներկայ գտնուեցաւ Ռիչմընտ Հիլի մէջ կայացած Քանատայի Յառաջիկայ ընտրութիւններուն Պահպանողական կուսակցութեան նոր թեկնածուներու ի նպաստ յատուկ հաւաքի մը, որուն գլխաւոր հիւրն էր Քանատայի վարչապետ եւ Պահպանողական կուսակցութեան ղեկավար Սթիւըն Հարփըր: Հաւաքի աւարտին, Քանատայի Հայ Դատի յանձնախումբի անդամները առանձնազրոյց մը ունեցան վարչապետ Հարփըրի հետ եւ անոր փոխանցեցին Հայկական…

Դաշնակցությունը ներկայացրեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխության` իր առաջարկները

Այսօր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «Շրջանառության հարկի մասին» օրենքը հետաձգելու վերաբերյալ նախագիծը, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ կարճ ժամանակահատվածում օրենքն անցել է ոչ միայն բազմաթիվ քննարկումների ու առճակատումների միջով, այլ նաև ցույց տվել, որ հնարավոր չէ երկրում ունենալ կայուն, վստահելի, դրական սպասումներով հասարակություն, եթե անընդհատ օրենսդրական փոփոխություններ են իրականացվում: Եվ պատահական…

106.5 լրատվական ռադիո` «Թարմ ուղեղով»

106.5 լրատվական ռադիոյի «Թարմ ուղեղով» հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, դարձյալ բախվելով թուրքական ժխտողականության և պարզունակ խորամանկության պատին, հայկական կողմի առաջին քայլը պետք է լինի հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելը: Ո՞րն է Հայոց ցեղասպանության համահայկական հռչակագրի դրույթների բարոյական և պահանջատիրական…

Մենք էլ Արցախի և Հայաստանի միացյալ դրոշներով կհակազդենք թուրքերին

«Նոր Յառաջ»-ի հարցազրույցը՝ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի (Բրյուսել) հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյան-Քյուրքճյանի հետ -Կցանկանայինք ունենալ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի գրասենյակի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ կազմակերպված միջոցառումների համայնապատկերը: -Այդ ուղղությամբ մեր գրասենյակը աշխատանքներ է տանում ոչ թե անհատների, այլ Եվրոպական Միության հաստատությունների հետ` նաև օժանդակելով 100-ամյա տարելիցի միացյալ հանձնախմբերին, որոնք յուրաքանչյուր երկրում կազմավորվել…

Դաշնակցությունն առաջարկում է մտցնել պրոգրեսիվ հարկման սկզբունք

Yerkir.am-ի հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ ԱԺ նախագահի մոտ քաղաքական խմբակցությունների քննարկման մասին, նշեց, որ որոշում է կայացվել հետաձգել այդ թեմայով արտահերթ նիստը, որպեսզի հարցը քննարկեն հաջորդ քառօրյայի ժամանակ` նպատակ ունենալով միասնական քննարկմամբ առավել մեծ արդյունքի հասնել: «Բնականաբար, պետք է հաշվի առնվեն այն պահանջները, որոնք ներկայացնում…

Ներքաղաքական պայքարը 100 – ամյակի հետ կապելն անընդունելի է

«Ոստիկանությունը անհամաչափ է գործել, ամեն ինչ պետք է արվի, որպեսզի բոլոր մանրամասները ճշտվեն: Եվ դեմ էլ չենք, ամեն ինչ քննարկել ղարաբաղյան իշխանությունների հետ»,-ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Միևնույն ժամանակ նա նշեց, որ անընդունելի է համարում այդ քաղաքական ուժերի ձգտումը՝ կապել ներքաղաքական պայքարը 100 ամյակի հետ, քանի որ դա թուլացնում է…

Ինչ համառությամբ այդ կազմակերպությունը արցախցիների բազմաթիվ հորդորներն անտեսեց

ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, խոսելով երկու օր առաջ Հիմնադիր խորհրդարանի` դեպի Արցախ կազմակերպած ավտոերթի ժամանակ Բերձորում ԼՂՀ ոստիկանության հետ տեղի ունեցած միջադեպին, լրագրողներին ներկայացրեց ՀՅԴ պաշտոնական տեսակետը. «Կուզեի ավելի ամբողջական գնահատական տալ: Առաջինը` բնականաբար, մեզ համար Հիմնադիր խորհրդարանի աշխատանքի մեթոդները, գործելաոճը և հռչակած նպատակներն անընդունելի են, հատկապես կարգախոսը` «Ցեղասպանության 100-ամյակը` առանց ռեժիմի», դա…

Բենօ Թոնդեան (1945-2014) Մտաւորականն ու կազմակերպչական արժանիքներուն տէրը

Հանգուցեալ` Բենօ Թոնդեանի կենսագրական հակիրճ գիծեր. – Ծնեալ` Պէյրութ, 7 Դեկտեմբեր 1945-ին: Զաւակը` Տէր Վրթանէս Աւագ Քահանայ եւ Երիցուհի Երանուհի Թոնդեաններու: * Ուսման տուեալներ. – Նախնական ուսումը` ի Հալէպ եւ ի Քեսապ. – 2 տարի` Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Զարեհեան Դպրեվանքի Սան. – Երկրորդական ուսումը` ի «Համազգային»-ի Նշան Փալանճեան Ճեմարան (վկայեալ` 1964-ին). – Ֆրանսական Պաքալօրէա`…

Գոյատևման 100 տարի

Միջոցառումներ՝ Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով նախանշված հիշատակի արարողությանը մասնակցելու նպատակով 2015 թվականի ապրիլի 20-ին Կալիֆորնիայի տարբեր հատվածներից ակտիվիստներ հավաքվելու են Կապիտոլի նահանգի Սակրամենտո քաղաքում: Միջոցառումն անցկացնելու են Հայ Դատի Արեւմտյան Ամերիկայի հանձնախումբն ու Կալիֆորնիա նահանգի Օրենսդիր ժողովը: Այդ օրը անցկացվելու են հիշատակի արարողություններ, նահանգային օրենսդիրների հետ հանդիպումներ, ցուցահանդես: Այս տարի հիշատակի օրվա հիմնական…