Ամսական արխիւներ. July 2015

ՀՅԴ ճամբարները կամուրջ` հայրենիքի եւ սփյուռքի միջեւ

ՀՅԴ կողմից իրականացվող երիտպատանեկան ճամբար-բանակումների ծրագիրը որ մեկնարկել է 1993 թվականից, երբ Արցախում պատերազմը դեռ ավարտված չէր: Ճամբարների կազմակերպման առաջին տարիների հիմնական նպատակն էր Արցախի պատանիների համար հետաքրքիր առօրյայի ապահովումը: ՀՅԴ կառույցների կողմից կազմակերպած առաջին պատանեկան բանակումը՝ սկաուտական անվան տակ կայացել է 1994թ. օգոստոսին՝ Մարտունու շրջանի Աշան գյուղում, իսկ առաջին երիտասարդական բանակումը՝ 1993թ. մայիս-հունիս ամիսներին՝…

Պատերազմի սպառնալիք` ցայտնոտից

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը երեկ հանձնարարել է` հայկական կողմից իրենց բնակավայրերի գնդակոծման դեպքում մեծ տրամաչափի զինատեսակներից կրակ բացել հրաձգային զինատեսակների համար անհասանելի հայկական դիրքերի, ռազմական օբյեկտների և բնակավայրերի ուղղությամբ: Ըստ էության` Հասանովը հանձնարարել է անցնել հրետանային միկրոպատերազմի նոր փուլի: Այսպիսով` Բաքուն հայտարարում է ապրիլից հաստատված հրադադարի ռեժիմից դուրս գալու մասին: Դա հայկական զինուժի կողմից…

Ակնարկ. Ապամեկուսացուող Թեհրանը Եւ Երեւանի Նոր Դերը

Հայկական վերլուծական ոսպնեակը բնականաբար իր լուսարձակները պիտի կեդրոնացնէ Իրան-Արեւմուտք յարաբերութիւններու բնականոնացման իբրեւ հետեւանք` նախ Հայաստանի Հանրապետութեան կրելիք անմիջական հետեւանքներուն եւ տարածաշրջանին մէջ հակառակորդներ Թուրքիոյ եւ Ազրպէյճանի ունեցած դերակատարութեան փոփոխութեան վրայ: Թուրքիոյ եւ Ազրպէյճանի կողմէ կիսաշրջափակուած Հայաստանի Հանրապետութեան ցամաքային բաց երկու ելքերէն մէկը` Վրաստանը անշուշտ տարանցիկութեան կարգավիճակով կ՛օգտուի այս կացութենէն եւ ապրանքաշրջանառութեան երկկողմանի ելումուտէն կը քաղէ…

Ակնարկ. Անգարան` Վերահսկուած Քաոսին Մէջ

Հայկական զանգուածային լրատուամիջոցները Թուրքիոյ մէջ կատարուած վերջին ձերբակալութիւններուն լուրը մեքենական պատճէնահանումով պէտք չէ, որ շրջանառութեան մէջ դնեն: Յիշենք պատահարը, Թուրքիոյ ոստիկանութեան ահաբեկչութեան դէմ պայքարի վարչութեան յատուկ ծառայութեան ուժերը Պոլսոյ մէջ ձերբակալած են 30 անձեր, որոնք կը ցանկային Թուրքիոյ տարածքով անցնիլ Սուրիա եւ Իրաք, որպէսզի համալրէին «Իսլամական պետութիւն» ահաբեկչական կազմակերպութեան շարքերը: Ձերբակալուածներու թիւին մասին կան հակասական…

Կոնգրեսականներ Էշուն և Սփայերը հորդորել են քվերակության դնել «Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության» բանաձևը

ԱՄՆ կոնգրեսականներ Աննա Էշուն և Ջեքի Սփայերը դիմել են Ներկայցուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող 154-րդ բանաձևը քվերակության դնելու խնդրանքով: Ինչպես «Արմնեպրես»-ին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսին և նույն հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյա Էլիոթ Էնգելին ուղղված նամակում կոնգրեսականները միջնորդել են լսումներ կազմակերպել և քվերակության դնել «Հայոց ցեղասպանության ճշմարտության…

ԱՄՆի Ծերակոյտի Յատկացումներու Յանձնաժողովը Արցախին Ուղղակի Աջակցելու Կողմնակից Կը Մնայ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Միացեալ Նահանգներու Ծերակոյտի Յատկացումներու յանձնաժողովը Հինգշաբթի, 9 Յուլիսին, ձայնակցելով ծերակուտական Մարք Քըրքին (հանրապետական, Իլինոյէն)՝ իր պատրաստակամութիւնը յայտնեց շարունակելու ուղղակի Արցախի քաղաքացիներուն տրուող մարդասիրական օժանդակութիւնը: 1998էն ի վեր տրուող այս տարեկան աջակցութիւնը կը վայելէ յանձնաժողովի թէ՛ հանրապետական եւ թէ դեմոկրատ անդամներուն: Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի նախագահ Քեն Խաչիկեան այս առթիւ երախտագիտութիւն յայտնեց ծերակուտական Մարք Քըրքին…

LՂՀ նախագահը Մեծ Բրիտանիայում հանդիպել է հայ ավանդական կուսակցությունների ներկայացուցիչներին

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին եւ 8-ին Լոնդոնում հանդիպումներ է ունեցել Հայ Յեղափոխական Դաշնակցության, Սոցիալ-ժողովրդավարական Հնչակյան կուսակցության, Ռամկավար Ազատական կուսակցության Մեծ Բրիտանիայի կառույցների ղեկավարների եւ ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, Արցախ-Սփյուռք համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է ավանդական կուսակցությունների դերակատարությունն Արցախին սատարելու, համազգային կարեւորագույն…

Քնեսեթի կրթության հարցերով հանձնաժողովն հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագծին

Իսրայելի խորհրդարանի՝ Քնեսեթի կրթության հարցերով հանձնաժողովը հունիսի 8-ին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը մեկ ու կես ժամ քննարկելուց հետո հաստատել է Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը, որով երկրի կառավարությանն ու խորհրդարանին կոչ է անում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, իսկ կրթության նախարարությանն՝ առավել խորն ուսումնասիրել Ցեղասպանության իրողությունն ուսուցանելու հարցը: Քննարկմանը ներկա է եղել նաեւ Կնեսեթի խոսնակ Յուլի-Յոել Էդելշտեյնը,…

Ակնարկ. Իրաւական Պահանջատիրութեան Առաջին Քայլերը

Անթիլիասի մէջ օրեր առաջ տեղի ունեցած դասախօսական երեկոներն ու մամլոյ ասուլիսը ծառայեցին Սիսի կաթողիկոսարանի վերադարձի պահանջով Թուրքիոյ Սահմանադրական դատարանին մօտ յարուցուած դատին հիմնական իրաւական ուղիները ըմբռնելու: Այսպէս. երկու թուրք անձնաւորութիւններու ներգրաւուածութիւնը այս հարցին` արխիւային եւ իրաւական խնդիրներու համակարգման անհրաժեշտութիւն կ՛ընդգծէ: Օսմանեան արխիւներու մասնագէտ Թաներ Աքչամը եւ Թուրքիոյ ու ընդհանրապէս միջազգային օրէնսգէտ Ճեմ Սոֆուօղլուն իրենց ուսումնասիրութիւններուն…

Հաղորդագրութիւն

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը ներկայացնող պատուիրակութիւն մը երէկ այցելեց Լիբանանի մէջ Աւստրիոյ դեսպանատուն, ուր հանդիպում մը ունեցաւ դեսպան Ուրսուլա Ֆերինկըրի հետ: Շնորհակալութիւն յայտնելէ ետք հանդիպումի առիթին համար` պատուիրակութիւնը դեսպանին խնդրանքով ներկայացուց Հայ դատի մարմիններու տարաբնոյթ աշխատանքներուն ծիրը եւ յատկապէս Լիբանանի Հայ դատի մարմինին առաջադրանքները: Պատուիրակութիւնը դեսպանին ու դեսպանին ճամբով նաեւ Աւստրիոյ խորհրդարանին շնորհակալութիւն յայտնեց…