Ամսական արխիւներ. November 2015

Իշխանական հնարավորություններից առաջինն օգտվում է նախագահի շրջապատը

«Ա1+»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Ընդդիմության մի մասը նշում է, որ նոր սահմանադրությունն իրականում կառավարման խորհրդարանական մոդել չի առաջարկում, այլ՝ միակուսակցական։ Արմեն Ռուստամյանի մեկնաբանությունը՝ տեսանյութով

ՀՅԴ-ին աթոռները չեն հետաքրքրում

«Այո»-ի եւ «ոչ»-ի ռեալիթի շոուի կազմում ընդգրկված դաշնակցական Արթուր Եղիազարյանը վստահեցնում է, որ ՀՅԴ-ն թույլ չի տալու, որ իշխանությունները կեղծեն ընտրությունները:  – Պարոն Եղիազարյան, բավական ժամանակ է՝ ռեալիթի շոուի շրջանակներում մարդկանց եք հանդիպում, «այո» եք քարոզում։ Ի՞նչ տրամադրություններ կան մարզերում: – Ժողովրդի վերաբերմունքը միանշանակ չէ: Ժողովրդի մեծ մասն անտարբեր է, եւ կա հիասթափություն առհասարակ Հայաստանի…

Պետդումայում օրինագիծ է մտցվել Հայոց ցեղասպանության ժխտման համար Թուրքիային պատասխանատվության կոչելու մասին

Պետդումայում օրենքի նախագիծ է մտցվել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության կանչելու մասին: Այդ մասին թվիթերի իր էջում գրել է «Արդար Ռուսաստանի» առաջնորդ Սերգեյ Միրոնովը: «Քիչ առաջ մենք օրենքի նախագիծ ենք մտցրել Թուրքիայի կողմից 1915-ին իրականացված ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության կանչելու մասին», — նշված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Gazeta-ն: Ավելի վաղ հայտնի էր…

Ընդդիմության ներկայացուցիչները խոսում են կեղծիքներից, բայց կոնկրետ փաստ ես չեմ տեսել

Դաշնակցությունն ընտրությունների օրինականությունը ապահովող մարմին չէ, դրա համար կան այլ կառույցներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է «Այո»-ի ճակատում գտնվող ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ-ն ընդդիմության հետ միասին չի պայքարում ընտրակեղծիքների դեմ, որոնց մասին ահազանգում է ընդդիմությունը: «Դաշնակցությունը ընտրությունների օրինականությունն ապահովվող մարմին չէ։ Դրա համար կան հատուկ ստեղծված կառույցներ՝…

Երիտասարդական խորհրդաժողով՝ Սեւրի դաշնագրի 95-ամյակի եւ Վիլսոնի իրավարար վճռի թեմայով

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության նախաձեռնությամբ նոյեմբերի 24-ին Երեւանում Սեւրի դաշնագրի 95-ամյակի եւ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի թեմայով խորհրդաժողով է հրավիրվել, որին մասնակցել են Հայաստնի քաղաքական կուսակցությութների երիտասարդական գրասենյակների անդամները եւ հասարակակն կազմակեպություններ: «Ինչքանո՞վ է հայ ժողովուրդը, հայ երիտասարդությունը, հայ հասարակությունը հետամուտ Վուդրո Վիլսոնի իրավարար վճռի կատարմանը: Մենք ինքներս պետք է իրավարար վճիռը հասցնենք մինչեւ ճանաչում,…

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 25 տարեկան է

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 25 տարեկան է: 1990-ականների դժվարին տարիներին ստեղծված, այդ դժվարությունների միջով անցած եւ դրանք պատվով հաղթահարած միությունը շարունակում է ուսանողների նորանոր սերունդների ընդունել, համախմբել, դաստիարակել ու ճանապարհել: Անցող ողջ տարվա ընթացքում հոբեյանի առիթով տարատեսակ միջոցառումներ են անցկացվել: Հոկտեմբերի 24-ին Երեւանում ամփոփիչ միջոցառումն էր։ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասում է՝ ուսանողությունը…

Սահմանադրական փոփոխություններով մի քանի անգամ մեծանալու է դատական համակարգի անկախությունը

Թալինում սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում ՀՅԴ անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը բացատրեց, թե ինչպես քաղաքացու իրավունքները կարող են կյանքի կոչվել սահմանադրական փոփոխությունների արդյունքում: Նրա խոսքով` մարդու քաղաքական իրավունքը ոչ միայն այն է, երբ մարդը կարող է ազատ արտահայտել իր տեսակետը իշխանությունների հասցեին, այլ նաև ունի իրական հնարավորություն իր ցանկությունը արտահայտելու քվեարկությունների ու ազատ…

Սադրիչ Անյայտը

«ԱՍՊԱՐԷԶ».- Թուրքիոյ իշխանութիւններուն դաւադիր մեղսակցութիւնը՝ «Իսլամական պետութիւն» կոչուած ահաբեկչական կազմակերպութեան գործողութիւններուն, կրնայ չնկատուիլ միա՛յն քաղաքական այլ հաշիւներով այդ իշխանութեանց հետ համագործակցելու տրամադրութիւն ունեցողներուն կողմէ: Մեր աշխատակիցները բազմիցս ակնարկած են այդ ոճրային գործակցութեան, որուն վերջին ապացոյցը աշխարհին առջեւ պարզուեցաւ՝ ռուսական ռազմական ինքնաթիռին կործանումով: Դէպքէն առաջ գրուած Նազարէթ Պէրպէրեանի յօդուածը այսօր ստացած է առաւե՛լ այժմէականութիւն: «Իսլամական պետութիւն»…

Թուրքիան սպառնում է Ցեղասպանությունը ճանաչած Պարագվային

Արգենտինայում Թուրքիայի դեսպան Թաներ Քարաքաշը, ով նաև Պարագվայում Թուրքիայի ներկայացուցիչն է, քննադատել է Պարագվայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու որոշումը: Այս մասին տեղեկացնում է Prensa Armenia-ն: Պարագվայի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի ղեկավար Վիկտոր Պոկատոյի հետ հանդիպմանը նա սպառնացել է խզել առևտրական կապերը Պարագվայի հետ: Հանդիպումից հետո Պոկատոն խոստացել է քննել Ցեղասպանությունը ճանաչած բանաձևը վերափոխման ենթարկելու…

Մեր հասարակությունը հավաքական իմաստնություն ունի՝ գնահատելու, թե որ ճանապարհն է ավելի արդյունավետ

Այսօր, երբ «Այո»-ի եւ «Ոչ»-ի քարոզարշավի շատը գնացել, քիչն է մնացել, մեր հանրությունը որքանո՞վ է տեղեկացված սահմանադրական փոփոխություններին։ Կողմերին հաջողվե՞լ է կոտրել անտարբերության սառույցը եւ շահագրգռել ընտրողին՝ դեկտեմբերի 6-ին «այո» կամ «ոչ» ասելու հանրաքվեի դրված փաստաթղթին։ «Հայոց Աշխարհ»ի հարցերին պատասխանում է Դաշնակցության քարոզչական 5 խմբերից մեկը գլխավորող Արսեն Համբարձումյանը -Հասկանալի է, որ հասարակության մեծ մասին…