Ամսական արխիւներ. November 2015

ՀՅԴ-ն չի կարող կողմ լինել այս բյուջեին

2016 թվականի բյուջեի վերաբերյալ ՀՅԴ խմբակցության տեսակետն այսօր ներկայացրեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ 2016 թվականի բյուջեի նախագիծն արտացոլում է վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը: «Այս առումով` դրական գնահատելը ոչ միայն չափազանց բարդ է, այլ նաև իրականությունից զգալի շեղում կլինի»,- ասաց պատգամավորը: Նա նշեց, որ տնտեսագիտական աքսիոմա է` երկրի տնտեսական զարգացման երկարաժամկետ հեռանկարում հիմքը…

Մենք իսկապես նոր էջից սկսելու խնդիր ունենք

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանի հարցազրույցը «Առավոտ» օրաթերթին – Արդեն մի քանի օր է՝ ՀՅԴ-ն «այո»-ի քարոզարշավ է իրականացնում: Նախնական ի՞նչ տպավորություններ ունեք, մարդիկ որքանո՞վ են հետաքրքրված սահմանադրական բարեփոխումներով: – Նախ՝ թյուր է այն տպավորությունը, որ տարածում է «ոչ»-ը, թե բոլորը համատարած «ոչ»-ի կողմնակիցներ են: Նման բան չկա: Մենք, արդեն երկու տասնյակ հանդիպումների փորձը վերլուծելով,…

Նոր Սահմանադրությունը երաշխավորելու է դատարանների անկախությունը

Մեր երկրի դժբախտություներից մեկն այն է, որ ունենք կոռումպացված դատական համակարգ, որը ենթարկվում է մեկ կենտրոնի: Այս կարծիքին է ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը: Ըստ նրա` առաջարկվող սահմանադրական փոփոխություններով արմատապես փոխվում է դատական համակարգը՝ երաշխավորելով դատական համակարգի դերը պետական համակարգում, ապահովելով դատարանների անկախությունը, սահմանափակելով դատավորների անձեռնմխելիությունը: Համբարձումյանի խոսքով՝ դատական համակարգի գլուխ լինելու է Բարձրագույն…

Արցախի մասին միջոցառում Եւրոխորհրդարանէն ներս

3 լրագրողներ ներկայացուցին իրենց ականատեսի վկայութիւնները Եւրոխորհրդարանին մէջ տեղի ունեցաւ «Լրագրողներու ականատեսի վկայութիւններ զինուած հակամարտութիւններու ընթացքին, Լեռնային Ղարաբաղի պարագան» (Journalists’ Eyewitness Accounts in Armed Conflicts: The Case of Nagorno Karabakh’) միջոցառումը: Իրենց վկայութիւնները ներկայացուցին լրագրողներ Տանա Մազալովան, Ցվետանա Փասքալեւան եւ Աննա Կարապետեանը. անոնք Ղարաբաղի հակամարտութեան տարբեր ժամանակահատուածներուն գտնուած են Արցախ, իրողութիւնը վաւերագրած ռազմական գործողութիւններէն մինչեւ…

Պոտենցիալ ներդրողները պետք է գործողություններ տեսնեն, այլ ոչ փաստաթուղթ

Այսօր ԱԺ քառօրյա նիստում 2016թ պետական բյուջեի նախագծի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով՝ բյուջեն ընդամենը արտացոլումն է երկրում ստեղծված սոցիալ-տնտեսական վիճակի, ինչը պատգամավորը որակեց «խայտառակ վիճակ»: Ըստ Արծվիկ ՄԻնասյանի, այս վիճակը նաև մարտահարվերներն է հստակեցնում, և եթե անկեղծ ու անմիջական քննարկման առաջրկա չդառնան այդ մարտահրավերները , ուստի չեն կարող…

«Այո» ասել` նշանակում է ունենալ համակարգը փոխելու հնարավորություն

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում, երբ ՀՅԴ ներկայացուցիչները Չարենցավանում էին, ներկաներից մեկը ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ հիմքեր ունեն պնդումները, որ սահմանադրական փոփոխությունները կհանգեցնեն միակուսակցական համակարգի: Աղվան Վարդանյանը հերքեց այդ մտահոգությունները` ասելով, որ 100 տոկոս համամասնական ընտրակարգն էապես նվազեցնելու է միակուսակցական համակարգի ձևավորումը: «Պոլիտբյուրոն հնարավոր էր Սովետական միությունում, երբ…

Այս Սահմանադրության նախագիծը ամբողջական ու համակարգային իշխանափոխություն է իրականացնում

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում Արարատի մարզի Բերքանուշ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանն ասաց, որ ներկայիս Սահմանադրության ու բարեփոխված տարբերակի միջև եթե նույնիսկ մեկ հոդվածի դրական փոփոխություն լինի, ուրեմն այդ դրականը չընդունելը միամտություն է և հիմարություն: «Վատի ու լավի միջև ընտրություն կատարելն ամենահեշտ բանն է աշխարհում, դրա համար շատ խելք պետք…

Շատ կարեւոր է նաեւ քաղաքական կամքի դրսեւորումը

ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը վստահ է, որ բարեփոխված սահմանադրությունը, նախ, համակարգային լուծումներ է առաջարկում, զսպումների, հակակշիռների մեխանիզմներ ստեղծում, իսկ ընդդիմությանն էլ դարձնում քաղաքականության կրող ու պատասխանատու: -Ոմանք ՀՅԴ-ին քննադատում, մեղադրում են, որ շատ ավելի կրքոտ ու եռանդով է պաշտպանում սահմանադրական փոփոխությունները, քան նույնիսկ իրենք՝ նախաձեռնողները: -Չեմ կարծում, որ դա մեղադրանք է: Եվ, բացի…

Նոր համակարգի առավելությունների մասին մեր փաստարկները մարդիկ շատ լավ ընկալում են

Նեյեմբերի 17-ին` ԱԺ հայտարարությունների ժամին, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը անդրադարձավ սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին: Նրա խոսքով՝ Սահմանադրությունը խաղի համընդհանուր կանոններ է սահմանում, որոնցով բոլորը պետք է ապրեն առաջիկա տասնամյակներին` թե’ «այո» ասողները, թե’ «ոչ»-ի կողմնակիցները, թե’ ընդդիմությունը, թե’ իշխանությունը, այնպես որ` սխալ է այս հարցում ջրբաժան տեղադրել ընդդիմության և իշխանության միջև: «Դաշնակցությունը ընդդիմություն է և…

Կեղծիքները կկանխվեն

Վերջին ընտրություններում ընդդիմադիր քառյակի հետ միասին ընտրակեղծիքների դեմ պայքարող ՀՅԴ-ն այժմ իշխանության հետ «այո» է քարոզում։ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանից «Առաջին լրատվական»-ի թղթակիցը հետաքրրքվել է, թե եթե այս անգամ էլ իշխանությունը դիմի կեղծիքների, հնարավո՞ր է Դաշնակցությունը լռի։ «Եթե կեղծիքներ լինեն, մենք կանխելու ենք մեր հնարավորություններով, մեր հայտարարություններով: Մենք չենք կարծում,…