Ամսական արխիւներ. December 2015

Ադրբեջանը պետք է պատասխանատվություն կրի իր ագրեսիվ գործողությունների համար

ԱՄՆ Պետդեպարտամենտը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի ակտիվացման վերաբերյալ կոնգրեսականներ Էդ Ռոյսի և Էլիոտ Էնգելի նախաձեռնությունը: Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից (ANCA), Ռոյս-Էնգելի նախաձեռնությունը պաշտպանել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի 80 անդամներ: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նշում է, որ դեկտեմբերի 9-ին Վաշինգտոնում կայացել են Արցախի անկախությանը…

ԿԲ-ն պետք է պայքարի ապօրինի փողերը դուրս բերելու դեմ

– Պարոն Մինասյան, Global Financial Integrity ամերիկյան հասարակական կազմակերպությունը, որը զբաղվում է կապիտալի անօրինական արտահոսքերի ուսումնասիրությամբ, զեկույց է հրապարակել, համաձայն որի՝ Հայաստանից վերջին 10 տարիներին անօրինական կերպով դուրս է բերվել 9,8 միլիարդ դոլար: Ի՞նչ է նշանակում այս երևույթը: – Պետք է բացվի, թե ինչ է նշանակում «անօրինական կերպով գումարի դուրսբերում» արտահայտությունը: Գումարի ծագո՞ւմն է ապօրինի,…

Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսի ուղերձը ՀՅԴ 125-ամեակի առթիւ

Կաթողիկոսարան Մեծի տանն Կիլիկիոյ Անթիլիաս, Լիբանան Գիր Օրհնութեան ՈԻ Գնահատանքի Հայրապետական օրհնութեամբ, քրիստոնէական ջերմ սիրով ու ազգային վառ ապրումներով կ’ողջունենք Ձեզ` Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան մայրավանքէն: Ներկա տարին Հայ Յեղափոխական Դաշնակցութեան հիմնադրութեան 125-ամեակն է: Արդարեւ, անցնող 125 տարիներուն Հ.Յ.Դաշնակցութեան Հ.Յ. Դաշնակցութիւնը մեր ժողովուրդի հաւաքական կեանքի մայր էջին վրայ դարձաւ մնայուն ներկայութիւն` մեր գերագոյն արժէքներուն կենսագործման…

Նույն փոսի վրա անիմաստ է անընդհատ սայթաքելը

ՀԱԿ խմբակցությունը ստորագրահավաք է սկսել ԱԺ պատգամավորների շրջանում՝ հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար: Լրագրողների հարցին, թե ՀՅԴ-ն կմիանա՞ այդ ստորագրահավաքին, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը պատասխանեց, որ իրենց որևէ մեկը տեքստ չի ուղարկել, երբ տեքստը կտեսնեն, կքննարկեն: «Անձամբ իմ կարծիքն ասեմ` ես շատ տրամադիր չեմ շարունակելու` այն անպտուղ աշխատանքը, որն անում է Լևոն Զուրաբյանը»,-…

Թող մի քիչ զսպեն իրենց եւ հակադաշնակցական թույն էդքան չթափեն

Սահմանադրական փոփոխությունը հանգեցնելու է ընտրակեղծարարության մեքենայի ջարդին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով հանրաքվեի ժամանակ արձանագրված ընտրակեղծիքներին: Դիտարկմանը, թե շատերն են նշում, որ հանրաքվեն կեղծիքներով է անցել, այդ դեպքում՝ ինչպե՞ս պետք է ընտրակեղծիքներով ամրագրած Սահմանադրությունը ապահովի ընտրակեղծիքի մեքենայի ջարդը, Ռուստամյանը կրկին շեշտեց, որ ողջ խնդիրը ներկայումս…

Գիտաժողով ՀՅԴ -125 ամյակի առթիվ

ՀՅ Դաշնակցության հոբելյանական 125-ամյակը կուսակցության աշխարհասփյուռ կառույցն ամենուր տոնեց արժանի շուքով եւ տարողությամբ: Ավանդական այս տոնակատարությունը սովորաբար փորձ է արվում չվերածել սոսկ փառաբանության, այլ օգտագործել առիթը քննական ու հաշվետվողական հայացքով անդրադառնալու համար անցած ճանապարհին եւ կուսակցության առջեւ ծառացած օրախնդիր մարտահրավերներին: Հատկապես այս հոբելյանական տարում Դաշնակցության տարբեր շրջանային կառույցները տոնակատարությունները զուգորդեցին Հայ դատի, պատմական եւ քաղաքական…

ԱԺ դահլիճում, կառավարությունում, նախարարություններում պետք է տեղական արտադրության համակարգիչներ տեղադրված լինեն

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն այսօր խորհրդարանում ելույթի ժամին նշեց, որ «Ավելացված արժեքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նպատակը, հավասար իրավական վիճակի ստեղծումն է, ինչը, բնականաբար, դրական է, սակայն, հարցադրումների ժամանակ իր կողմից հնչեցված հիմնավորումները հիմնականում նպատակ են հետապնդում առևտրի կառավարման ոլորտում կառավարության գործողությունների մասին լիարժեք պատկերացում ստեղծել: «Այս նախագծի հիմնավորման մեջ առնվազն…

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ուղերձը ՀՅԴ 125-ամյակի առթիվ

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին Մեծահարգ պարոն Մարգարյան, ՀՅԴ Կուսակցության պատվարժան անդամներ, ուղեկից կառույցների հարգարժան ղեկավարներ Լրացավ ՀՅԴ կուսակցության հիմնադրման 125-ամյա հոբելյանը, որը յուրաքանչյուրիս հնարավորություն է ընձեռում մեկ անգամ եւս անդրադառնալու կուսակցության անցած ուղուն, հայրենանվեր գործունեությանը եւ Հայ դատի արդարացի լուծմանն ուղղված նրա ջանքերին: ՀՀ սփյուքի նախարարության եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ ՀՅԴ բոլոր…

Հանրաքվեից հետո. ներքաղաքական հարցեր, անելիքներ

Ռ-Էվոլյուցիա Հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը Դեկտեմբերի 6-ին կայացած սահմանադրական հանրաքվեն՝ անկախ դրա ընթացքից ու որակից, Հայաստանում ստեղծել է միանգամայն նոր քաղաքական իրավիճակ: Հայաստանն այսուհետ խորհրդարանական կառավարման կարգ ունեցող հանրապետություն է՝ դրանից բխող բոլոր դրական ու բացասական հետևանքներով: Իշխանության համար հանրաքվեի արդյունքը, իհարկե, հաղթանակ էր: Բայց այն հաղթանակ էր ոչ միայն՝ իշխանության,…