Ամսական արխիւներ. December 2015

Դեկտմբերի 6-ից հետո ժողովուրդը կհասկանա սահմանադրական փոփոխությունների դրական արդյունքը

Հայ Յեղափոխական Դաշնակցույթուն կուսակցությունը սահմանադրական հանրաքվեի կեղծիքների վերաբերյալ ահազանգեր դեռ չի ստացել: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, 3/23 ընտատեղամասում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը: «Կեղծիքների մասին ահազանգեր չկան դեռ, եթե լինեն, կամփոփենք, կհասկանանք: Բոլոր ահազանգերը, ինֆորմացիաները ստուգել է պետ, ID քարտերով քվեարկելու համակարգը որ մտցվեց,…

Աղվան Վարդանյանը քվեարկել է հանուն ուժեղ, կազմակերպված, բարեկեցիկ Հայաստանի

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն իր քաղաքացիական պարտքը կատարել է թիվ 196 դպրոցում տեղակայված 5/18 ընտրատեղամասում: Վարդանյանն ընտրատեղամաս էր այցելել որդու, դստեր ու թոռնիկների հետ: «Քվեարկել եմ հանուն իմ պատկերացրած ուժեղ, կազմակերպված, բարեկեցիկ Հայաստանի: Մեր հիմնական ասելիքն այս ընթացքում եղել է այն, որ քաղաքացիներն իրենց ձայնը կարևորեն, լինեն ակտիվ, վստահ լինեն, որ իրենք կարող են…

125 Տարի Շարունակ Ժողովուրդին Կողքին Կանգնած Եւ Անով Զօրացած Ու Ուռճացած Հայ Յեղափոխական Դաշնակցութեան 125-Ամեակի Փառաւոր Նշում

Աւելի Քան 5000 Հայորդիներու Ներկայութեամբ «Մեր Կուսակցութեան 125-Ամեակը Նշանաւորուելու Է Սահմանադրական Հանրաքուէում «Այո՛»-Ի Յաղթանակով».Հրանդ Մարգարեան «Պուրճ Համուտն Ու Այնճարը Պէտք Է Մնան Ու Պիտի Մնան Հայահոծ` Այսօր Եւ Վաղուան Համար».Յակոբ Բագրատունի 125 տարի առաջ հայութեան երկնակամարին վրայ ծագեցաւ արեգակը Դաշնակցութեան` ճեղքելով թանձր եւ սեւ ամպերը, որոնք կը սպառնային վհատութեան եւ յուսալքութեան գիրկը նետել հայութիւնը: 125…

Փորձել ենք քաղաքացիներին ներշնչել, որ գիտակցված ընտրություն կատարեն

Սահմանադրական հանրաքվեի քարոզարշավի վերջին օրը ՀՅԴ-ն ամփոփում է իր աշխատանքները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ ՀՅԴ քարոզչական խմբերը անց են կացրել մոտ 60 հանդիպում՝ Երևանում ու մարզերում: Եղել են հանդիպումներ մինչև 650 մարդու ներկայությամբ Կապանում, 350 մարդու ներկայությամբ՝ Վանաձորում, Աշտարակում, և հանդիպումներ 200,150,100, նույնիսկ…

Եթե նոր Սահմանադրությունն իշխանության վերարտադրում առաջարկեր, առաջինը ՀՅԴ-ն դեմ կլիներ

Առաջին անգամ ունենալու ենք Սահմանադրություն, որը կարողանալու է պաշտպանել քաղաքացու ազատությունները, սեփականությունը, քաղաքացին կարողանալու է ապրել ու արարել մեր երկրում. սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի` ՀՅԴ քարոզարշավի շրջանակներում վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ համոզմունք հայտնեց ՀՅԴ-ական, նախկին նախարար Դավիթ Լոքյանը: Ըստ նրա` պետության կառավարման մեջ պետք է լինեն օղակներ, որոնք պետք է իրար հակակշռեն, պայքարեն` չթույլատրելու սահմանադրական խախտումներ:…

«Ազդակ»ի Խմբագրական. Կազմակերպուածութեան Որակն Ու Ժողովրդային Ընդառաջումի Փաստերը (ՀՅԴ 125-Ամեակ)

Հայ յեղափոխական դաշնակցութեան հիմնադրութեան 125-ամեակին առիթով չորեքշաբթի օր կազմակերպուած նուիրահաւաքը թէ՛ ներկաներու մասնակցութեան եւ թէ՛ գումարային առումներով աննախընթաց էր: Այս մէկը անշուշտ ցուցանիշ է 125-ամեայ կազմակերպութեան հանդէպ ժողովուրդին, յարանուանութիւններուն եւ անխտիր բոլոր շրջանակներուն տածած յարգանքին ու վստահութեան: Դաշնակցութեան լիբանանեան քաղաքական շրջանակներու մասնակցութեան այս երեւոյթը եւս կը վկայէ, որ մեր կուսակցութեան Լիբանանի քաղաքական բեմին վրայ վայելած…

Մօթէվիտէոն տօնախմբեց ՀՅԴ-ի 125-ամեակը

Հայ ազգի մեծագոյն քաղաքական կառոյցը, ՀՅԴաշնակցութիւնը, հակառակ իր ալեհեր տարիքին անհաւատալիօրէն աւելի երիտասարդ է գան երբէք։ Փաստը այն է որ մեր շրջանի երկսեռ երիտասարդներու կողմէ կազմակերպուած ՀՅԴի 125-ամեակի փառաւոր տօնախմբութիւնը իրենք յաջողցուցին։ Առաջին առթիւ և արդէն 15 տարիէ ի վեր, նախքան տօնախմբութեան բուն ծրագրին անցնիլը, յարգանքի տուրք կը մատուցուի Վռամեան ակումբի շրջաբակը գտնւող մեր շրջանի…

Ընդունելություն՝ ի պատիվ Ավստրալիայում գտնվող ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցչի

Դեկտեմբերի 3-ին Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի նախաձեռնությամբ Ավստրալիայի Հայ Առաքելական Սուրբ Հարություն եկեղեցու Եդգարյան սրահում տեղի է ունեցել ընդունելություն՝ ի պատիվ Ավստրալիայում գտնվող ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանի: Ընդունելությանը ներկա են եղել Թեմի բարեխնամ առաջնորդ Տեր Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը, համայնքի տարբեր միությունների ներկայացուցիչներ և կուսակցական ընկերներ: Հանդիսության…

Իտալիայի Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իտալիայի Լ’Աքվիլայի քաղխորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Հայաստանի ԱԳՆ-ից հայտնում են, որ Իտալիայում Հայաստանի դեսպանությանը եւ Իտալիայում հայերի միությանն ուղղված նամակներում Լ’Աքվիլայի քաղաքապետ Մասսիմո Չիալենտեն տեղեկացրել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Լ’Աքվիլայի քաղաքային խորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը եւ իր համերաշխությունը հայտնում հայ ժողովրդին՝ ի հաստատումն պատմական ճշմարտության եւ մարդու իրավունքների պաշտպանության:

Քննարկվում է շրջանային կառավարմանն անցնելու տարբերակը

Օրերս Գեղարքունիքի մարզի ընտրողները ՀՅԴ ներկայացուցիչներից հետաքրքրվեցին, թե նոր Սահմանադրությամբ ինչպիսի՞ն է լինելու տարածքային կառավարման մոդելը: ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը նշեց, որ Սահմանադրության մեջ տարածքային կառավարմանը մեծ տեղ հատկացված չէ, քանի որ դա այլ օրենսդրական ակտերով է կարգավորվում: Պատգամավորը հայտնեց, որ Դաշնակցությունն այսօր աշխատում է տարածքային կառավարմանը վերաբերող նոր մոդելի…