Ամսական արխիւներ. December 2015

Նոր Սահմանադրությունը բացում է թունելի վերջում լույսը

Սահմանադրական բարեփոխումը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի. սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ՀՅԴ քարոզարշավի շրջանակներում վանաձորցիների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ-ական Լևոն Մկրտչյանը: Նա նշեց, որ այս 20-25 տարվա ընթացքում ՀՅԴ-ն կարծիք է հայտնել, որ Սովետական միության միակուսակցական ուժեղ, տոտալիտար համակարգից, երբ միանգամից երկիրը պետք է անցներ անկախության, ճիշտ կլիներ երկիրը վստահել ժողովրդին և անցնել պառլամենտական կառավարման:…

Հայաստանն այլ ելք չունի, քան իր անվտանգության ամրապնդումը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը – Պարոն Ռուստամյան, ունե՞ք մտահոգություններ, որ ռուս-թուրքական լարվածության արդյունքում Հայաստանը նորից շահարկման առարկա կդառնա: – Իհարկե, մտահոգությունները մեծ են, որ լարվածությունը կարող է ավելի խորանալ: Ընդհանուր առմամբ պատերազմական գործողությունների թեժացումն էլ մեր երկրի շահերից չի բխում, քանի որ այն առնչվելու է տարածաշրջանում մոտ…

ՀՅԴ 125-Ամեակին Առիթով Աննախընթաց Նուիրահաւաք

1 Միլիոն 350 Հազար Տոլար` Ի Նպաստ Հայ Դատի Աշխատանքներուն Երէկ` չորեքշաբթի, 2 դեկտեմբերի երեկոյեան Ազգային առաջնորդարանի «Երջօ Սամուէլեան-Եռագոյն» սրահին մէջ տեղի ունեցաւ ՀՅ Դաշնակցութեան 125-ամեակին նուիրուած կալա-ընթրիքը, որուն ընթացքին կատարուեցաւ իւրայատուկ նուիրահաւաք, եւ Հայ դատի աշխատանքներուն ի նպաստ հանգանակուեցաւ 1 միլիոն 350 հազար տոլար: Հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ Արամ Ա. կաթողիկոսին տեղի ունեցած կալա-ընթրիքին ներկայ…

Իշխանություններին ընդդիմանալը նույնացնում են սահմանադրական բարեփոխումներին ընդդիմանալու հետ

Սահմանադրական քարոզարշավի շրջանակներում կազմակերպված ռեալիթի շոուի մասնակից, ՀՅԴ-ական Արթուր Եղիազարյանը Yerkir.am-ի հետ զրույցում, ամփոփելով անցած շաբաթների ընթացքում տեղի ունեցած մարզային հանդիպումները, ընդգծեց, որ բավական արդյունավետ և կառուցողական մթնոլորտում են անցել այդ հանդիպումները: Նա թեպետ նշեց, որ իր համար անսպասելի էր այդ շոուի շրջանակներում այդչափ ծանրաբեռնված գրաֆիկով աշխատելը, սակայն շեշտեց, որ, այնուամենայնիվ, այդ ամենն ունեցավ իր…

Արագոնի խորհրդարանը բանաձեւ է ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

2015 թվականի դեկտեմբերի 2-ին Արագոնի խորհրդարանը ընդունեց հռչակագիր, որը ճանաչում եւ դատապարտում է Հայոց ցեղասպանությունը՝ «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» (ՀԵԲ կայք՝ www.EuFoA.am) կազմակերպության կողմից եւ մի շարք օրենսդիրների մասնակցությամբ դեպի Հայաստան եւ Լեռնային Ղարաբաղ կազմակերպած ճանաչողական բազմաթիվ այցերի արդյունքում: Պատգամավոր Գրեգորի Բրիզ Սանչեսի մշակած տեքստը հիշատակի տուրք է մատուցում ավելի քան 1,5 մլն հայերին, որոնք սպանվել…

Հանդիպումներ Ավստրալիայի Խորհրդարանում

ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի և Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցչության նախաձեռնությամբ դեկտեմբերի 1-ին և 2-ին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի անդամներ Ստեփան Աբուլաքյանի, Արին Մարգարյանի, Ավստրալիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Քայլար Միքայելյանի ուղեկցությամբ, Ավստրալիայի խորհրդարանում հանդիպումներ են ունեցել մոտ 15 սենատորների և պատգամավորների հետ, որոնց ներկայացրել…

Նոր Սահմանադրությունը վերջ կդնի նաև թշնամական մոտեցումներին

«Այո և Ոչ» ռեալիթի շոուի վերջին օրն է: Հարավային թևի մասնակիցներն այսօր հյուրընկալվել են Կոտայքի մարզկենտրոն Աբովյանում: Դաշնակցական գործիչ, «Այո»-ի կողմնակից Արծվիկ Մինասյանը հավաքվածներին ասաց, թե ինչու է ՀՅԴ-ն կարևորում Սահմանադրական փոփոխությունների իրականացումը: «Սահմանադրությունը՝ որպես մայր օրենք, հիմնական փաստաթուղթ կարևոր է պետության և քաղաքացու հարաբերությունները կարգավորելու տեսանկյունից: Եթե այդ փաստաթուղթն իր մեջ պարունակում է թերություններ,…

Դավիթ Իշխանյանը Սիդնեյում եւ Մելբուռնում մասնակցել է ՀՅԴ 125 ամյակի միջոցառումներին

Ավստրալիայի «Դրո» կոմիտեի հրավերով Ավստրալիայում է գտնվում ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ով այս օրերին մասնակցել է ինչպես Մելբուռնում, այնպես էլ Սիդնեյում տեղի ունեցած ՀՅԴ 125 ամյակի միջոցառումներին: Նոյեմբերի 29-ին Սիդնեյում տեղի է ունեցել ՀՅԴ հիմնադրման 125 ամյակի կապակցությամբ եւ Արցախի ազատագրական պայքարին նվիրված միջառում, որին մասնակցում էր ավելի…

Ռուս-Թուրքական կնճիռը հեշտութեամբ չի հանգուցալուծւի…

Ռուս-թուրքական յարաբերութիւններում ստեղծւած լուրջ իրավիճակը անկանխատեսելի քաղաքական եւ տնտեսական կնճիռներով հանդերձ բարդ իրադրութիւն է ստեղծել նաեւ ընդհանուր յարաբերութիւններում: Եւ ելնելով անկանխատեսելիութեան գործօնից, դիմեցինք ՀՅԴ Բիւրոյի անդամ ճրտգ. Վիգէն Բաղումեանին, հարցը լուսաբանելու միտումով: Եւ մեր հարցին, թէ ինչ հանգուցալուծում կարելի է ակնկալել քաղաքական այս իրավիճակից, պրն. Բաղումեանը պատասխանեց. «Նախ նշեմ, որ Սիրիայում Ռուսաստանի զինւորական ակտիւ միջամտութիւնը…

Ոչ թե իրար ոչնչացնելով է հնարավոր բան փոխել, այլ իրար հետ բանակցելով

Այսօր մեր քաղաքական դաշտում տիրող ատելությունն ու թշնամանքն այնքան են մեծացել, որ բոլորիս վրա է ազդում: «Հասկանում ենք դժգոհությունների պատճառները, բայց մենք պետք է այս վիճակից դուրս գանք»,- Գեղարքունիքի մարզում սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի շրջանակներում բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Պատգամավորի խոսքով՝ ոչ թե իրար ոչնչացնելով է հնարավոր բան փոխել,…