Ամսական արխիւներ. February 2016

«Աւելի հեշտ է «ընդդիմութիւն» խաղալը, հայհոյելը ու ա՛յդպիսով «մաքուր» մնալը…»

«ԱԼԻՔ», Ա. Է. – «Դաշնակցութեան մղումը բովանդակային բնոյթ ունի եւ չի կաշկանդւում ձեւականութեամբ: Սովորաբար կոալիցիան կազմւում է այն պահին, երբ խորհրդարանում ոչ մի կուսակցութիւն մեծամասնութիւն ձեռք չի բերում: Այդ պայմաններում երկու կամ աւելի կուսակցութիւնների համաձայնութեամբ ստեղծւում է կոալիցիա՝ մեծամասնութիւն ապահովելու անհրաժեշտութեան պահանջով: Դա սոսկ վարչական լուծում է եւ յաճախ խորքային համաձայնութեան բնոյթ չունի: Այդ առումով…

ՀՅԴ անդամները Շվեդիայում տապալել են ադրբեջանցիների ցույցը

Փետրվարի 20-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ՀՀ դեսպանատան առջև ադրբեջանցիները կազմակերպել են ցույց` այսպես կոչված` Խոջալուի դեպքերի առիթով: ՀՅԴ-ական Սարգիս Տեկիրմենջյանը հայտնում է, որ, Շվեդիայի ՀՅԴ Հյուսիսյան կոմիտեի և ՀՅԴ ՇԵՄ-ի կենտրոնական վարչության նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հակաքարոզչական ցույց: Հայ երիտասարդները եռագույն դրոշներով, տապալել են ադրբեջանցիների առանց այն էլ սակավամարդ ցույցը: Նրանք շատ կարճ ժամանակում ցրվել…

Երուսաղեմի Հայ դատի հանձնախումբն ակնկալում է, որ Հայոց ցեղասպանության մասին նախագիծը կմտնի Կնեսետի օրակարգ

Առաջիկայում պարզ կլինի, թե Հայոց ցեղասպանության մասին նախագիծը երբ կմտնի Իսրայելի Կնեսետի լիագումար նիստի օրկարագ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երուսաղեմի Հայ դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սևանը: «Մենք այժմ աշխատում ենք կոնկրետ ժամկետ ճշտելու ուղղությամբ: Ակնկալում ենք, որ առաջիկայում դա պարզ կլինի: Ինչպես գիտենք, Հայոց ցեղասպանության մասին նախագիծը քննարկվել է Կնեսետի Կրթության մշակույթի և…

Ծիծաղելի է`ՀՅԴ-ին մեղադրում են այնպիսի կուսակցություններ, որոնք այս կամ այն կերպ համագործակցում են իշխանության հետ

Աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում ՀՅԴ-ՀՀԿ համագործակցությունը կարող է բավականաչափ արդյունավետ լինել. այսօր լրագրողներին ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Ըստ նրա` Դաշնակցության ռեալ խնդիրը իշխանություն հետ հայ-թուրքական արձանագրությունների մասով էր, և հիմա արդեն դա չկա: Տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն էլ նշեց, որ մեղադրել Դաշնակցությանը, որ անպարկեշտ քայլ է արել` համագործակցելով ՀՀԿ-ի հետ, ճիշտ չէ: «ՀՀԿ-ն մի քանի…

Գուցե խանդո՞ւմ եք` այդ դեպքում ո՞ւմ՝ ՀՅԴ-ին, թե՞ ՀՀԿ-ին

Երեւանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան գրառումը «Գիտե՞ք ինչն է զարմանալի, որ այսօր ՀՀԿ-ՀՅԴ դաշինքին քննադատում են ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն և այլոք: Քննադատելն այն խոսքը չէ՝ դատափետում, վարկաբեկում ու ցեխ են շպրտում ինչքան կարող են: Երբ հրաշալի եռյակ-քառյակները մեղրամիս էին անցկացնում, սիրաշահում, գրկախառնվում, ապա այն ժամանակ կարելի էր, այն ժամանակ իրենք էլ, ՀՅԴ-ն էլ այլ էին…Հիմա…

Դաշնակցության դիմանկարը և նրա ուժը հայկական ազգային ոգին է

«Մտորումներ Հայ Յեղափոխական Դաշնակցության 125-րդ տարեդարձի կապակցությամբ ԱՄՆ-ում ՀՀ նախկին դեսպան, ՀՀ նախկին վարչապետ, այժմ Երասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի մտորումները ՀՅԴ-ի մասին Նվիրում եմ իմ ընկեր Վահան Հովհաննեսյանի հիշատակին Հայ հասարակության վերաբերմունքը ՀՅԴ- ին երբեք չի եղել միանշանակ, և ակնհայտ է, որ հարուստ և հակասություններով լի կենսագրություն ունեցող ազգային կառույցի անցած ուղուն…

«Ազդակ»ի Խմբագրական. Ռազմական Եւ Քաղաքացիական Մտածողութիւններու Համատեղումով

(Արցախեան Ազատամարտի 28-Ամեակ) Արցախեան ազատամարտի մեկնարկի նշումը այս տարի շեշտուած ձեւով անպայման կը կապուի հայկական երկու հանրապետութիւններու հիմնադրութեան 25-ամեակի յոբելենական տարուան հետ: Պարզ է, որ արցախեան ազատամարտով սկսաւ Հայաստանի Հանրապետութեան անկախութիւնը, որուն հետ սերտօրէն առնչուած է նաեւ Արցախի Հանրապետութեան հիմնադրութիւնը: Երեւոյթները անքակտելիօրէն փոխկապակցուած են եւ առանց ազատամարտին չէին կայանար ո՛չ առաջինը եւ ո՛չ ալ երկրորդը:…

Չորրորդ (Եւ Մեզի Համար Ամենակարեւոր) Ճակատը

Ճիշդ մէկ շաբաթ առաջ, Լիբանանի մայրաքաղաք Պէյրութի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղասպանութեան՝ Մ. Արեւելքի երկիրներու յանձնախումբերու խորհրդաժողով մը, կազմակերպութեամբ Լիբանանի Կեդրոնական մարմինին: Այս խորհրդաժողովը տեղի ունեցաւ Արամ Ա. կաթողիկոսի հովանաւորութեամբ եւ ներկայութեամբ սփիւռքի նախարար Հրանոյշ Յակոբեանի: Մամուլին մէջ այս մասին լոյս տեսած լրատուութենէն կ՛իմանանք, որ այս նիստերուն ընթացքին թէ՛ տրուած են զեկուցումներ եւ թէ կատարուած…

Մենք դժվար պահին ենք բեռ վերցնում

ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթը «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ Հարգելի’ խորհրդարան Այս քննարկման մթնոլորտն է հետաքրքիր: Կոնկրետ ուժերի և գործիչների վարքն է հետաքրքիր: Նույնիսկ քաղաքական մեկ ուժի ներսում փոքր խմբակների վարքն է հետաքրքիր: Անհետաքրքիրը թույնի, չարության, սարկազմի անփոփոխ չափաքանակն է: Մենք…

Մենք մեր երկրում թշնամիներ ու օտարներ չունենք

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտարարեց, որ ՏԿԱԻՆ նախարարությունը երկու նախարարությունների բաժանելը ՀՅԴ-ՀՀԿ համագործակցության առաջին դրսևորումն է, իսկ համաձայնագիրը կստորագրվի հաջորդ շաբաթ: Նա նախ հիշեցրեց, որ երբ տարածքային կառավարման եւ ԱԻ նախարարությունները միավորվեցին, ՀՅԴ-ն կողմ չէր, այնպես որ` հիմա որեւէ մեկը ՀՅԴ-ին չի կարող մեղադրել անսկզբունքայնության մեջ: Ռուստամյանը, ի պատասխան…