Ամսական արխիւներ. February 2016

ՀՅԴ-ՀՀԿ համաձայնագիրն արծարծելու է երկրի առջև ծառացած մարտահրավերները

Դաշնակցություն-իշխանություն քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրն արծարծելու է երկրի առջև ծառացած մարտահրավերները: Մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր, Դաշնակցության կողմից առաջադրած էկոնոմիկայի նախարարի թեկնածու Արծվիկ Մինասյանը: «Համաձայնագրում ամփոփվելու է նաև երկու ուժերի ներուժի օգտագործմամբ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման ճանապարհային քարտեզը: Սա նշանակում է, որ խնդիրները ոչ թե սահմանափակվելու են…

Գլխավոր հարցը Սահմանադրությունը կյանքի կոչելն է

Արմեն Ռուստամյանը նշում է նաև երկու ուժերի մշակած փաստաթղթի անվանումը, այն կկոչվի «Քաղաքական համագործակցության մասին համաձայնագիր»: Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տարանջատումը Դաշնակացության և Հանրապետականի համագործակցության առաջին արտահայտությունն է: Այս մասին «Ազատության» հետ զրույցում նշեց Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, հավելելով՝ այդ ոլորտների տարանջատումից հետո Տարածքային կառավարման նախարարի պաշտոնում կնշանակվի դաշնակցական Դավիթ Լոքյանը: «Այդ…

ԱՄՆ հայ դատի հանձնախումբը Այդահոյի նահանգում տապալել է ադրբեջանամետ բանաձեւի ընդունումը

ԱՄՆ հայ դատի հանձնախմբի արեւմտյան թեւը Այդահոյի նահանգի օրենսդիր ժողովում հաջողությամբ տապալել է բանաձեւը, որը փորձում էր Ադրբեջանին ներկայացնել որպես միջկրոնական հանդուրժողականություն քարոզող պետություն։ Հայ դատի հանձնախումը մոբիլիզացրել է ուժերը եւ 48 ժամում տապալել բանաձեւի ընդունումը, հայտնում է Ancawr.org-ը։ «Այդահոյի նահանգի պետական հարցերով հանձնաժողովում բանաձեւի արագ տապալումը ամերիկյան ժողովրդավարության ուժի ապացույց է եւ վկայում է…

Հանդիպում ԵՄ հայաստանյան գրասենյակում

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար` դեսպան Պյոտր Սվիտալսկու հրավերով այսօր ԵՄ Հայաստանի գրասենյակում հյուրընկալվեցին ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ու ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը: Զրույցի առանցքում ՀՀ ներքաղաքական օրակարգն էր և այդ համատեքստում ՀՅԴ մոտեցումները։ Անդրադառնալով հետսահմանադրական զարգացումներին` ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը մասնավորապես ընդգծեց, որ նոր Սահմանադրությունը ոչ միայն երկրի կառավարման արմատական…

Մեր ռեսուրսը երկրի քաղաքացիների ստեղծագործ ներուժն է

ՀՅԴ Բյուրոյի անդամ Սպարտակ Սեյրանյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՀՅԴ–ՀՀԿ համագործակցությանը, ասում է, որ ցանկացած համագործակցություն կարող է հիմնավորվել և բացատրվել: Իսկ արդարացված էր այն, թե` ոչ, ըստ նրա, արդեն ժամանակը ցույց կտա։ Նրա խոսքով՝ սահմանադրական փոփոխությունները կարևոր նախապայման են մեր խնդիրները հաջողությամբ լուծելու համար, այդ փոփոխությունները, պատկերավոր ասած, մեր հասարակությանը օժտեցին առկա խնդիրների լուծման…

ՀՅԴ-ն իշխանությունների հետ ստորագրելու է ոչ միայն համագործակցության փաստաթուղթ, այլև՝ ճանապարհային քարտեզ

ՀՅԴ-ն իշխանությունների հետ ստորագրելու է համագործակցության համաձայնագիր, որտեղ ներկայացված կլինի նաև ճանապարհային քարտեզ, թե ինչպես են ուժերը պատկերացնում պետության, ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծումը. Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Վերջինս ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց, որ համաձայնագիրը կարող է ստորագրվել նաև այսօր: – Ե՞րբ է ստորագրվելու իշխանություն-Դաշնակցություն համագործակցության փաստաթուղթը: –…

Հ.Յ. Դաշնակցութիւնը մաս պիտի կազմե Հայաստանի կառավարութեան

ԱՅԲ ԷՖ ռադիոկայանի հիւրն է ՀՅԴ Բիւրօյի անդամ Մուրատ Փափազեանը Շաբաթ 13 Փետրուարին Փարիզի հայկական ԱՅԲ ԷՖ ձայասփիւռի հիւրն էր ՀՅԴ Բիւրօի անդամ Մուրատ Փափազեան։ Ան մանրամասնեց Հ.Յ. Դաշնակցութեան Հայաստանի կառավարութեան մասնակցելու մասին որոշման դրդապատճառներն ու նպատակները։ Նշելով իշխանութիւններու քննադատելի քաղաքականութիւնները արտաքին եւ ներքին, ընկերային եւ տնտեսական բնագաւառներու մէջ, Մուրատ Փափազեան ճիշտ համարեց այս հանգրուանին…

Արթուր Մկրտչյանն այսօր կդառնար 57 տարեկան

ԼՂՀ ԳԽ առաջին նախագահ Արթուր Մկրտչյանը փետրվարի 16-ին կդառնար 57 տարեկան: Այսօր Ստեփանակերտի հուշահամալիրում Արթուր Մկրտչյանի շիրմին հարգանքի տուրք մատուցելու էին եկել ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, ՀՕՄ-ուհիներ, Արթուր Մկրտչյանի ընտանիքը…

Ակնարկ. Անգարան փորձ կը կատարէ խախտելու կանոնները

Այն պահուն, երբ միջազգային ընտանիքը սկսած էր թուականով խօսիլ Սուրիոյ մէջ զինադուլ հաստատելու մասին, Թուրքիոյ կողմէ սուրիական տարածքներու վրայ քրտական կեդրոններու դէմ իրականացուած յարձակումները մագլցողականութեան նոր աստիճանաչափ արձանագրեցին: Պարզ դարձած էր արդէն, որ ժընեւեան բանակցութիւնները խափանողը` նախապայմանային մօտեցումներով Անգարան էր, որ անընդհատ կը փորձէր խոչընդոտել քրտական մասնակցութիւնը: Արեւմուտքի պահուածքը այստեղ տարանջատում բերող էր` Թուրքիոյ քիւրտերը…

Ժամանակն է ներգրավվել ԱՄՆ նախագահական ընտրապայքարի մեջ եւ առաջ մղել հայկական հարցերը

Պետք է ներգրավվել ԱՄՆ նախագահական ընտրապայքարի մեջ եւ առաջ մղել հայկական հարցերը: Այս մասին, նշել է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Եղիսաբեթ Չուլջյանը, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Նախագահ Օբաման ժամանակին նախագահական իր արշավի ընթացքում, մեծ խոստումներ տվեց ամերիկահայ գաղութին, խոստումներ, որ որպես նախագահ ինքը պիտի ճանաչեր Հայոց ցեղասպանությունը, խոստումներ, որ պիտի…