Ամսական արխիւներ. March 2016

ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանին

Մարտի 4-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Գաբրիել Գյոզալյանին: Ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ, քաղաքային համայնքների ղեկավարները: Նախարարը նշել է, որ մարզպետի նշանակումը կատարվել է երկրում ձեւավորված քաղաքական նոր հարաբերությունների ենթատեքստում ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջեւ կնքված համաձայնագրի շրջանակում: Դավիթ Լոքյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին, միաժամանակ…

Ամեն ինչ նոր է սկսվում, ԸՕ նախագիծը փոխելու դեռ ժամանակ կա

Հրապարակվել է նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը: Ընդդիմությունն արդեն արձանագրում է, որ այն մտահոգություններին ու դիտողություններին, որ իրենք առաջ էին քաշում, որևէ լուծում չի տրվել: Մասնավորապես դրանք վերաբերում էին քվեարկած անձանց ցուցակների հրապարակմանը, մատների թանաքոտմանը և այլն: «Առաջին լրատվականն» այս և այլ հարցերի շուրջ զրուցեց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ, ով անմիջական մասնակցություն է ունեցել…

Գերազանցության ծրագիրը պետք է դառնա կրթության զարգացման շոգեքարշը

Գերազանցության ծրագիրը պետք է դառնա կրթության զարգացման շոգեքարշը: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, «Այբ» կրթական հիմնադրամի ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում «Այբ»-ի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են «Արարատյան բակալավրիատի» եւ Կրթության գերազանցության ազգային ծրագրերը: Տեր Մեսրոպ քահանա Արամյանը նշել է,…

ԱՄՆ հայկական համայնքը ողջունում է Ջորջիայի կողմից ԼՂ անկախության ճանաչումը

Միացյալ Նահանգների հայկական համայնքը ողջունել է ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչող 1580 բանաձևի ընդունման փաստը: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Բանաձեւի հեղինակները և հիմնական ջատագովները նահանգային օրենսդիր մարմնում դեմոկրատ ներկայացուցիչներ Փեթ Գարդները և Դեմետրիուս Դուգլասն էին, ում հետ աշխատել են Ջորջիայում Հայ դատի հանձնախմբի անդամներ Սարգիս և…

Եթե որեւէ մեկը հասկանում է հայերի տառապանքները, ապա դա Սերբիան է

Եթե որեւէ մեկը կարող է հասկանալ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի կրած տառապանքները, ապա դա Սերբիան է: Սերբական Blic փոխանցմամբ, այս մասին Սերբիայի նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը հայտարարել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ: «Ես հպարտ եմ, որ հնարավորություն ունեցա ելույթ ունենալ հայոց եղեռնի 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումների առիթով եւ հայտարարել,…

ԱՄՆ Ջորջիա նահանգը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչող 1580 բանաձևը: Այս մասին տեղեկացնում է նահանգի Հայ դատի հանձնախումբը: Բանաձևի հեղինակները և հիմնական ջատագովները նահանգային օրենսդիր մարմնում դեմոկրատ ներկայացուցիչներ Փեթ Գարդները և Դեմետրիուս Դուգլասնեն: Ջորջիան հինգերորդ նահանգն է, որ ճանաչել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը:

Մենք հաճախ անկարելին կարելի ենք դարձրել

Հանրային ռադիո. Ժամանակի վկան հայագիտական հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը Հաղորդաշարի սղագրությունն ամբողջությամբ. «Ժամանակի վկան» հայագիտական հաղորդաշար: Մնայուն արժեքներ, հարափոփոխ ժամանակներում:Մեր պատմությունը նոր լույսի ներքո: Հաղորդումը վարում է հաղորդաշարի հեղինակ՝ Իրինա Բարսեղյան-Կրպեյանը: Իրինա Բարսեղյան-Կրպեյան Այս հաղորդաժամին. Անդրադարձ Հայաստանի Երրորդ Հանրապետության պատմությանը Հայ Յեղափոխական Դաշնակցության պաշտոնապես հաստատվելը Հայաստանում, Դաշնակցական առաջին կամավորական ջոկատների կազմավորումը,…

Հալեպում սննդամթերքի սղություն չկա, վիճակը հանդարտ է, գրանցվում են ամուսնություններ, ծնունդներ

Հալեպում ժամանակ առ ժամանակ կրակոցների ձայներ են լսվում, սակայն, ընդհանուր առմամբ, քաղաքը հանդարտ է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հալեպի ազգային առաջնորդարանի մամուլի խոսնակ Ժիրայր Ռեիսյանը: «Հալեպը սովորական աշխատանքային վիճակում է: Առայժմ, կենցաղային դժվարություններ կան: Էլեկտրաէներգիայի, ջրի հետ կապված խնդիրներ, որոնք իրենց լուծումները դեռ չեն գտել: Ինչպես գիտեք, ամիսներ շարունակ Հալեպում հոսանք չկա, սակայն…

Շիրակի և Արագածոտնի մարզպետերը նշանակվեցին

Այսօր կառավարության նիստում տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրեց որոշում մարզպետեր նշանակելու մասին: Այսպիսով՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախագահի` 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է` Գաբրիել Գյոզալյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետ: Դավիթ Լոքյանը նշեց, որ…

ԱՄՆ Կոնգրեսում Մերձավոր Արևելքի քրիստոնյաների դեմ ոճրագործությունները բնութագրվել են որպես ցեղասպանություն

Ամերիկյան Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հաստատել է համար 75 օրինագիծը, որով Մերձավոր Արևելքի քրիստոնյաների դեմ ծավալվող ոճրագործությունները բնութագրվել են որպես ցեղասպանություն: Ինչպես տեղեկացնում է ԱՄՆ «Հայ դատի» հանձնախումբը, Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսի առաջարկած փոփոխությունից հետո 75 համարի օրինագծում ցեղասպանության ենթարկվող ժողովուրդների թվում նշվել է նաև հայերի անունը: Կոնգրեսական Ռոյսի առաջարկով` պարբերությունը ստացել…