Ամսական արխիւներ. April 2016

«Ազդակ»ի Խմբագրական. Համախումբ Քաղաքական Գործօն

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի առիթով ընդունուած համահայկական հռչակագիրը ուղենշային իմաստ ունի ոչ միայն Ցեղասպանութեան ճանաչման հարցով համայն հայութեան հետագայ գործունէութիւնը հունաւորելու առումով, այլ ընդհանրապէս կը պարունակէ շատ կարեւոր հիմնադրոյթներ համազգային ռազմավարական հարցերը հետապնդելու համար ճանապարհային քարտէսը ձեւաւորելու տեսակէտէն: Հռչակագիրի վերջին կէտը 12-րդը, իբրեւ վերջաբան կ՛ամփոփէր բովանդակային առանցքը հաստատելով` Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած ձեռնարկները համակարգող…

Ջահերով երթ` դեպի Ծիծեռնակաբերդ

Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի նախօրեին Երևանի Ազատության հրապարակից մեկնարկեց ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Երթի հազարավոր մասնակիցները նախ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Մեծ Եղեռնին զոհ գնացած ավելի քան 1,5 մլն հայորդիների հիշատակին: ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Հայկ Իգիթյանը դիմելով երթի մասնակիցներին՝ նշեց, որ այսօր ևս աշխարհն ականատեսն է թուրքական…

Հողային փոխզիջում հասկացությունը մեր պատկերացումներից դուրս է

դա միանշանակ է Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար, պատգամավոր Դավիթ Իշխանյանը կարծում է, որ ապրիլի 22-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցից ակնկալիքները միայն կարող են լինել ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում որոշակի աշխուժացում: Անդրադառնալով մադրիդյան սկզբունքներին՝ նա ասաց, որ դրանք չեն բխում ազգային, պետական շահերից: «Անհրաժեշտ է այդ սկզբունքները կազմաքանդել և նոր սկզբունքներ մեջտեղ…

Հայաստանը պետք է վերաբերմունք ցույց տա

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի Հանրային հեռուստատեսության «Հարցազրույց» հաղորդաշարին տված հարցազրույցի ամբողջական սղագրությունը Հանրային հեռուստատեսության եթերում «Հարցազրույց» հաղորդաշարի հերթական թողարկումն է: Հարցազրույցը վարում է Նվեր Մնացականյանը: -Արցախյան հակամարտությունը թեւակոխել է նոր փուլ, այս արտահայտությանը կարելի է հանդիպել հակամարտությանն առնչվող գրեթե բոլոր վերլուծականներում: Ի՞նչ է թաքնված այս…

Նոր հեռանկարներ` համայնքների զարգացման համար

Դավիթ Լոքյանն այցելեց Արագածոտնի մարզ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր տեղակալ Կարեն Իսախանյանի, նախարարության տեղական ինքնակառավարման վարչության պետ Աշոտ Գիլոյանի հետ այցելեց ՀՀ Արագածոտնի մարզ: Նախարարն այցելեց Ծաղկահովիտ, հետո արդեն Ապարան` հանդիպելով տեղի համայնքների բոլոր ղեկավարների հետ: Հանդիպումներին ներկա էր նաև մարզպետ Գաբրիել Գյոզալյանը: Համայնքների ղեկավարների հետ հանդիպմանը հիմնական հարցերից մեկը,…

Կրթությունը` հանդուրժողականության մթնոլորտի ամրապնդման ու տարածաշրջանի զարգացման հիմնաքար

Կրթությունը` հանդուրժողականության մթնոլորտի ամրապնդման ու տարածաշրջանի զարգացման հիմնաքար ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ռիչարդ Միլսին: Ողջունելով դեսպանին` նախարարը նշել է, որ կրթության ոլորտում հայ-ամերիկյան հարաբերությունները շոշափելի արդյունք են արձանագրել: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Միացյալ Նահանգների կառավարությանը` Հայաստանի կրթության նկատմամբ ցուցաբերվող հոգատարության և աջակցության համար:…

Պատերազմի շունչը միջանցքում էր

Գալիս եմ աշխատանքի և առաջին բանը, որ անում եմ, ՊԲ հաղորդագրություն կարդալն է: Մի բան, որն այս օրերին և դրանից առաջ անում է շարքային լրագրողը: Այս գիշեր Ադրբեջանի զինուժը Հադրութի ուղղությամբ կիրառել է նռնականետ եւ զենիթային համակարգ: Կարդում եմ «սովորական» դարձած հաղորդագրությունը, մի պահ «հանգիստ» շունչ քաշում ու անցնում բնականոն աշխատանքին: Միջանցքի աղմուկը թույլ չի…

Կարէն Մկրտիչեան Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրէն նշանակուեցաւ

ՀՀ վարչապետ եւ «Հայաստանի զարգացման հիմնադրամի հոգաբարձուներու խորհուրդ»ի նախագահ Յովիկ Աբրահամեանը Հայաստանի զարգացման հիմնադրամի աշխատակազմին այսօր ներկայացուց հիմնադրամի խորհուրդի կողմէ նշանակուած գործադիր տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատար Կարէն Մկրտիչեանին: Ներկայացնելով Կարէն Մկրտիչեանին՝ վարչապետը նշեց, որ չնայած երիտասարդ տարիքին՝ պարոն Մկրտիչեանը ունի հարուստ աշխատանքային փորձ: «Ես Կարէն Մկրտիչեանին եմ ներկայացրել իմ տեսլականն ու ծրագրերը, որոնք պէտք է իրականացնի…

Դաշնակցական երիտասարդները խանգարել են Հեյդար Ալիևին նվիրված գրքի շնորհանդեսի անցկացմանը

Իր ա­պա­կողմ­նո­րո­շիչ քա­րոզ­չու­թյունը Հունաստանում իրականացնելու նպա­տա­կով Հունաստանում Ադրբեջանի դեսպանատունը ապրիլի 20-ին Աթեն­քում կազմակերպել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևին նվիրված գրքի շնորհանդես: «Ազատ օր»-ը տեղեկացնում է, որ հրավիրվածների թվում են եղել Ադրբեջանում Հունաստանի նախկին դեսպաններ Կարոլոս Ղատիսը և Մերկուրիոս Քարաֆոթիասը, Հունաստանի արտաքին գործերի նախկին նախարար Թեոդորոս Փանկալոսը, պրոֆեսոր Նիկոս Քիրիազիսը: Միջոցառմանը ներկա գտնվող հույն քաղաքական…

Արտահանման աջակցության քաղաքականությունը տալիս է իր դրական արդյունքը

Կառավարության կողմից իրականացվող արտահանման աջակցության քաղաքականությունը տալիս է իր դրական արդյունքները: Այս մասին «INVEST ARMENIA 2016» միջազգային համաժողովին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: «Ընթացիկ տարվա առաջին եռամսյակի կտրվածքով ընդհանուր արտաքին առևտրի ցուցանիշները նվազել են, սակայն դրականն այն է, որ արտահանման աճը կազմել է 26.3 տոկոս: Դա նշանակում է, որ առևտրաշրջանառության մեջ դիվերսիֆիկացիան և կառավարության…