Ամսական արխիւներ. June 2016

Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ-ին հորդորել է 5 մլն դոլար տրամադրել Արցախին

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ենթահանձնաժողովը հունիսի 23-ին կքննարկի ԱՄՆ 2017 թվականի ֆիսկալ տարվա բյուջեի նախագիծը, որում կնախանշվեն արտաքին օգնության առաջնահերթությունները: Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հորդորել է 2017 թվականի ֆիսկալ տարվա շրջանակում Լեռնային Ղարաբաղին տրամադրել 5 մլն ԱՄՆ դոլարի օգնություն: Մասնավորապես, հանձնախմբից նշել են, որ այդ գումարը կներդրվի մարդասիրական և զարգացման ծրագրերի մեջ` այդ թվում Լեդի Քոքսի…

Գործնական լուծումներ` մարզերում առկա կրթական հիմնախնդիրներին

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային հերթական հանդիպումն է ունեցել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ: Մասնավորապես, անդրադարձ է եղել ՀՀ դպրոցների ֆինանսավորման կարգի, համայնքներում դպրոցների թափուր հաստիքների համալրման, կրթության նոր չափորոշիչների, ուսուցչի մրցույթի անցկացման…

Ակնարկ. Վիեննան Վերահաստատուած Է Առանց Բաղադրիչներու Ուղղակի Նշումին

Փեթերսպուրկեան հանդիպումը, պահելու համար քաղաքական տրամաբանութեան հետեւողականութիւնը, պէտք է Վիեննայի շարունակութիւնը նկատուէր: Կարելի է ըսել, որ ընդհանուր առումներով այդպէս ալ եղած է: Փութին – Սարգսեան – Ալիեւ միացեալ յայտարարութեան մէջ փաստօրէն կ՛ըսուի, որ նախագահները վերահաստատած են 16 մայիսին Վիեննայի մէջ տեղի ունեցած հայ-ազրպէյճանական վեհաժողովին պայմանաւորուածութիւնները` ուղղուած տագնապի գօտիին մէջ իրավիճակի կայունացման եւ խաղաղ հոլովոյթի յառաջընթացին…

Թուրքիայում հայ համայնքը պատանդ է

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն 21 հունիսին Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ Պոլսո հայոց պատրիարքարանի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի Հայաստան այցին, ով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված իր նամակում նշել էր, թե Գերմանիայի խորհրդարանի կայացրած որոշումը հարուցել է խոր ափսոսանք: Ըստ Կիրո Մանոյանի՝ այն, ինչ պետք է…

Բակո Սահակյանը ճիշտ ձևով բացատրեց Արցախի հարցի էությունը Բելգիայի քաղաքական շրջանակներին

ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսել է Արցախի ղեկավարության՝ եվրոպական երկրներ կատարած վերջին այցելությունների, Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման և դրա նշանակության մասին: – Պարոն Դեմիրճյան, ի՞նչ կարևոր հանդիպումներ է ունեցել Արցախի նախագահը Բրյուսելում, ինչո՞վ էր կարևոր Բակո Սահակյանի այցը Բրյուսել: – Հունիսի 7-11-ը Բակո Սահակյանը…

Փաթեթային լուծումը կարող է փոխվել ու դառնալ հանգրվանային, ինչը մեր շահերից չի բխում

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն հունիսի 21-ին, «Փաստարկ» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Սանկտ-Պետերբուրգում կայացած Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպման համատեղ հայտարարության մասին, ասաց որ այն մի քանի բանի մասին է խոսում, որոնց իրագործումը ժամանակի ընթացքում հնարավոր կլինի տեսնել: Մանոյանի բնորոշմամբ՝ հանդիպման ընթացքում խոսվել է…

Պէյրութի Ամերիկեան Համալսարանին Մէջ Հաստատուեցաւ Հայոց Ցեղասպանութեան Անդրադարձող Դասընթացք Մը

Պէյրութի ամերիկեան համալսարանին` «Էյ.Եու.Պի.»-ի մէջ, գործակցութեամբ ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինին, հաստատուեցաւ Հայոց ցեղասպանութեան անդրադարձող դասընթացք մը: Ըստ վերջերս հրապարակուած զեկուցումի մը, Լիբանանի մէջ մեծագոյն եւ Միջին Արեւելքի մէջ երկրորդ դիրքը գրաւող նշեալ համալսարանին քաղաքական գիտութեանց (Political Studies & Public Administration) բաժանմունքին մէջ ներառուած դասընթացքին պատասխանատուն է բաժանմունքի դասախօսներէն դոկտ. Ժան Կէօքճեանը: «Հայ-թրքական հակամարտութիւնը» խորագիրով…

ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Այրում, Բաղանիս, Կողբ, Իջևան

Տավուշի մարզում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ԳՄ անդամ Աշոտ Փափազյանն ու ԳՄ կազմակերպական լիազոր մարմնի անդամ Արտակ Սարգսյանը հանդիպեցին կուսակիցների ու համակիրների հետ, մասնավորապես` եղել Այրումում, Բաղանիսում, Կողբում, Իջևանում: Քննարկումներ ծավալվեցին երկրի առջև ծառացած խնդիրների, մարդկանց սպասելիքների վերաբերյալ: Աղվան Վարդանյանն իր խոսքում անդրադարձավ Հայաստանի 25-ամյա անկախ պետականությանը, ՀՅԴ-ի քաղաքական ուղեգծին: Նրա խոսքով` քաղաքական ուժերի…

ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Ժողովը Կարեւորեց Համայնքը Համախմբելու Աշխատանքները

ՄՈՆԹԵՊԵԼԼՕ.- Անցեալ Հինգշաբթի, 16 Յունիսին սկաւ եւ Կիրակի, 19 Յունիսի ուշ գիշերին իր աշխատաքները աւարտեց ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէութեան 51րդ Շրջանային Ժողովը: 95 պատգամաւորներու եւ հրաւիրեալ ընկերներու մասնակցութեամբ տեղի ունեցած ժողովը հանգամանօրէն անդրադարձաւ ընթացաւարտ Կեդրոնական Կոմիտէի (ԿԿ) երկամեայ գործունէութեան, գնահատելով յատկապէս Հայոց Ցեղասպանութեան 100ամեակին ու 101ամեակին Կեդրոնական Կոմիտէի կարեւոր դերակատարութիւնը՝ համայնքի ուժերու համախմբան եւ…

Ախալքալաքի երիտասարդական կենտրոնը նոր մասնաշենք ունի

ՀՕՄ-ի Ջավախքի օժանդակության ծրագրերի հանձնախմբի կողմից ստեղծված Ախալքալաքի Երիտասարդական Կրթամշակութային Կենտրոնին կից «Համո Օհանջանյան» մասնաշենքի հանդիսավոր բացումը տեղի ունեցավ 2016թ. հունիսի 18-ին: Բացմանը ներկա էին սփյուռքից ժամանած հյուրեր,Հայաստանի և Վրատանի տարբեր բնագավառների ներկայացուցիչներ, Ախալքալաքի շրջանի տեղական ինքնակառավարման մարմիններ, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ, հոգևոր հայրեր, մշակույթի գործիչներ, դպրոցների տնօրեններ և այլ հրավիրյալներ: Մասնաշենքի բացման համար ժապավենը կտրելու…