Ամսական արխիւներ. July 2016

Առանց Ստեփանակերտի մասնակցության հնարավոր չէ լուծել ղարաբաղյան հակամարտությունը

Կարծում են Մոսկվայի կլոր սեղանի մասնակիցները «Արգումենտի ի ֆակտի» գործակալության մամուլի սրահում տեղի ունեցավ «Լեռնային Ղարաբաղն այսօր. հայացք հյուսիսից» կլոր սեղանը, որի մասնակիցները քննարկեցին 1994 թ. մայիսին ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցման մասին եռակողմ համաձայնագրի կնքման հարցում Ռուսաստանի դերը, քառօրյա պատերազմից հետո իրավիճակը Հարավային Կովկասում, Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների վերջին հանդիպումները և…

Կստորագրվի փոխըմբռնման հուշագիր

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը հուլիսի 19-21-ն աշխատանքային այցով կգտնվի Փարիզում, որտեղ նախատեսվում է ստորագրել փոխըմբռնման հուշագիր՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության և Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալության միջև՝ համատեղ գիտահետազոտական և համալսարանական ծրագրերի իրականացման մասին: Այցի շրջանակում նախատեսվում է նաև պաշտոնական հանդիպում ՖՄԿ կառավարիչ Ադամա Ուանի հետ: Բացի այդ, ռեկտոր Ժան Պոլ դը Գոդմարի…

Ակնարկ. Բացառե՛լ Ցնցումը

Երեւանի մէջ արձանագրուող իրադարձութիւնները կը մտահոգեն բոլորս: Համահայկական լուսարձակներու տակ են գրաւուած ոստիկանութեան պարեկապահակային ծառայութեան գունդի տարածքը, գրաւողները, պատանդները, զոհի պարագան, վիրաւորները, պահանջները, պաշտօնական հաղորդագրութիւնները, ընթացող-չընթացող բանակցութիւնները: Մէկ կողմէ կան իրաւապահ եւ անվտանգութեան համապատասխան մարմիններու պաշտօնական հաղորդագրութիւններն ու անոնց ընկերացող կոչերը` սնուելու միայն պաշտօնական լրահոսէն, անուղղակիօրէն ապատեղեկատուութեամբ չնպաստելու համար վտանգաւոր կացութիւններու ստեղծման: Միւս կողմէ` ժողովուրդը…

Խնդիրը կա, բայց խնդրին մոտենալու ձևը սխալ է

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանն անդրադարձել է Էրեբունու ոստիկանական բաժանմունքի վրա զինված հարձակման դեպքին: Հարցին, թե ինչպես է գնահատում կատարվածը, Կիրո Մանոյանը նշեց, որ Դաշնակցության հայաստանյան ԳՄ ներիկայացուցիչը երեկ արդեն հրապարակել է կուսակցության կեցվածքը, ասելով, որ նման միջոցները ՀՅԴ-ի համար ընդունելի…

Հայաստան ամէն բանէ վեր

Երբ հայրենիքիդ իշխանաւորները սխալւում են, բացայայտիր ու բացատրիր սխալը։ Երբ հայրենիքիդ իշխանաւորները շահագործում են, դատապարտիր ու մեղադրիր շահագործին։ Երբ հայրենիքիդ իշխանաւորները խախտում են օրէնքը, Պայքարիր ու դիմադրիր ընդդէմ օրինազանցին։ Երբ ուզում ես ուղղել սխալը, Անդրադարձիր եւս քո սխալին։ Երբ ձգտում ես պատժել շահագործին, գիտակցիր եւս քո տկարութիւններին։ Երբ կամենում ես զսպել օրինազանցին, Ընդունիր եւս քո…

Զենքով, բռնությամբ, պատանդներով, ահաբեկչությամբ հարցեր չեն լուծվելու

Այսօր առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահում են այնտեղ գտնվող անձանց. կան վիրավորներ: Կատարվածի վերաբերյալ Yerkir.am-ի հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ասաց. «Այդ մարդիկ երկրում անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու ամենասխալ եւ դատապարտելի ձեւն են ընտրել: Ծայրահեղական մտածողությունը ընդհակառակը նվազեցնում է որակական փոփոխությունների…

Կիրո Մանոյան. «Էրդողանը ավելի ուժեղացած դուրս կգա»

«Թուրքիայում ինչ-որ չափով ավանդույթ են դարձել զինվորական հեղաշրջումները»,- Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձին, ասաց ՀՅԴ բյուրոյի անդամ, Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Նա համարում է, որ հեղաշրջման փորձը փախողվեց, քանի որ բանակը միասնական չէր. «Այդ ամենը եղավ, որովհետև հեղաշրջման փորձ անողները դա պատճառաբանում էին իրենց մտահոգությամբ` երկրի…

Արամի Տունը Եւ ՀՀ Գերիշխանութիւնը

Վերջերս հայկական մամուլին եւ ընկերային ցանցերուն վրայ կրկին սկսան շրջանառութեան դրուելու Արամ Մանուկեանի տան (Երեւան, Արամի, թիւ 9) ճակատագիրին մասին որոշ- անորոշ լուրեր, որ իբրեւ թէ այդ շէնքին տեղ ինքնաշարժներու կայանատեղի պիտի կառուցուի: Այնպիսի շեշտադրումով, որ կարծէք եթէ կայանատեղիի փոխարէն ըսենք՝ աշխատատեղի կամ տնտեսապէս այլ շահաբեր հաստատութիւն մը ըլլար կառուցուելիքը՝ հարցը կը փակուէր. կամ Քալիֆորնիոյ…

Հայ Դատը կոչ է արել ամերիկահայությանը` պատրաստ լինել օգնելու Թուրքիայի հայերին

Ամերիկայի Հայ դատի գրասենյակը կոչ է արել ԱՄՆ-ում բնակվող հայերին՝ ուշադիր հետևել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին և պատրաստ լինել՝ անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերել այնտեղ ապրող հայերին: ANCA-ի ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսաուղերձում Ամերիկայի Հայ Դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը մասնավորապես նշել է, որ ն իր տեսաուղերձում մասնավորապես ասել է. «Եթե մեր համայնքի անվտանգությանը սպառնալիքներ լինեն, մենք…

Արդյունաբերության ոլորտում արձանագրվել է երկնիշ աճ

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց տնտեսության մի շարք ցուցանիշներ: Նրա խոսքով` այն բոլոր 30 ոլորտներում, որտեղ էկոնոմիկայի նախարարությունը ունի լիազորություններ, համադրելու է այդ լիազորությունները և ֆինանսական ռեսուրսները` մոտ 2 միլիարդ դրամ: «Չնայած 6 օրից նոր պարզ կլինի ԱՎԾ-ի տվյալները, բայց մեր մոնիտորինգի արդյունքները վկայում են, որ արդյունաբերական ոլորտում ունենալու ենք…