Ամսական արխիւներ. July 2016

Այբ, Բեն, ինչո՞ւ ոչ՝ Գիմ…

Վահրամ Աթանեսյանի հետ իմ հեռակա բանավեճը ես արդեն ավարտված էի համարում: Անիմաստ է բանավիճել մի մարդու հետ, որն ամեն անգամ իր պատասխան խոսքում ամեն ինչ այնպես է շուռումուռ տալիս, որ մի բան էլ դու ես պարտք մնում: Եվ հիմա գրում եմ այն հույսով, որ Վահրամ Աթանեսյանը հասկանա՝ չի կարելի գրել ամեն ինչի ու ամեն մեկի…

Մեր երկրում տարածքների զարգացվածությունը խիստ անհամաչափ է, և դա գնալով ավելի է խորանում

Հանրային խորհրդում ս.թ. հուլիսի 7-ին տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ, որի ընթացքում նախարարը Հանրային խորհրդի նախագահին ու ՀԽ անդամներին է ներկայացրել «ՀՀ 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը», այնուհետև կողմերի միջև ծավալվել է բովանդակային լայն քննարկում ՀՀ մարզերի, համայնքների ներկա վիճակի, առկա խնդիրների, համայնքների խոշորացման պիլոտային…

Կիսանախագահական եւ նախագահական մոդելներն անընդունելի են մեզ համար

Արցախում կառավարման նախագահական եւ կիսանախագահական համակարգերը մեզ համար ընդունելի չեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը: «Մենք մեր տեսակետն արդեն ներկայացրել ենք եւ հիմնավորված կերպով արտահայտել, որ մեր մոտեցումները բխում են «Դաշնակցության» հիմնական սկզբունքներից եւ չեն կարող տարբերվել այն սկզբունքներից, որոնք ծավալել էր ՀՅԴ-ն Հայաստանում, այն է՝ խորհրդարանական համակարգի…

Պետք է վերացնել դպրոցի տնօրենների եւ ուսուցիչների նշանակման դժվարությունները

Հայաստանում անհրաժեշտ է վերացնել դպրոցի տնօրենների եւ ուսուցիչների նշանակման ժամանակ ավելորդ դժվարությունները։ Այս մասին հուլիսի 7-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ պետք է պարզեցնել բյուրոկրատական ընթացակարգերը տնօրենների ատեստացիայի եւ ուսուցիչների ընտրության ժամանակ, ինչպես նաեւ ավելի հասանելի դարձնել նրանց վերապատրաստման գործընթացները։ Հարցին, թե ինչպես վերջ դնել ուսուցիչներին…

Հ.Յ.Դ.-ն կապերը կ՚ամրապնդէ Եւրոխորհրդարանի Ընկերվարականներուն եւ ժողովրդավարներու խմբակին հետ

ՄԱՄԼՈՅ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ Յուլիս 6-ին, Եւրոխորհրդարանի Սթրազպուրկի շէնքին մէջ, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան եւ Եւրոխորհրդարանի Ընկերվարականներուն եւ Ժողովրդավարներու խմբակցութեան միջեւ համագործակցութեան համաձայնագիր մը կնքուեցաւ։ Համաձայնագիրը ստորագրեցին եւրոպական նշեալ խմբակցութեան նախագահ Ճիաննի Փիթելլա եւ ՀՀ Ազգային ժողովին մէջ Հ.Յ.Դ. խմբակցութեան ղեկավար Արմեն Ռուստամյան։ Համաձայնագիրը, հաստատելէ ետք այն սկզբունքները, որոնց հիման վրայ կողմերը որոշած են համագործակցիլ, կը թուէ համագործակցութեան…

Կոտրվածն ինչքան էլ կպցնես, միևնույն է, հետքը երևալու է

Արմեն Ռուստամյանը ռուս-թուրքական հարաբերությունների մասին ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Էրդողանը հասկանալով, որ ճնշումները գնալով ավելանում են՝ փորձում է խնդիրները լուծել: «Դրանով է պայմանավորված ռևերանսը Ռուսաստանի հետ, այն կիսամեղայական նամակը, որը գրել էր Էրդողանը։ Նա իսկապես ուզում է խնդիրները լուծել»,- ասաց նա և նշեց, թե կոնկրետ…

Բանակցային գործընթացում Հայաստանի վրա ճնշում կա

Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց է հրապարակել, որում անդրադարձել է ապրիլի 2-5-ը ԼՂ հակամարտության գոտում ծավալված մարտերին: Զեկույցի հեղինակները նշում են, որ էսկալացիայի կրկնությունը կլինի ավելի կործանարար, մասնավորապես՝ կգործարկվեն մեծ հեռահարության «Երկիր-Երկիր» դասի հրթիռներ: ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս կանխատեսումը բավական իրատեսական է համարում: «Իսկապես,…

Քաղաքական պատերազմի մեջ ենք Թուրքիայի հետ

Մուրադ Փափազյանը Ֆրանսիայի Սենատում քննարկվելիք ցեղասպանությունը ժխտող նախագծի մասին Ֆրանսուա Օլանդը թե՛ իբրև թեկնածու, թե՛ իբրև նախագահ խոստացել էր, որ այս օրենքը կքննարկվի և տեր կանգնեց իր խոստումին. Tert.am-ի հետ զրույցում խոսելով նախորդ շաբաթ Ֆրանսիայի Ազգային ժողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նախագծի քվեարկության մասին՝ ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ…

Իրայելը շարունակում է մնալ անարդար երկրների շարքում

«Իրայելը շարունակում է մնալ անարդար երկրների շարքում»,- այսօր մեկնաբանելով Իսրաելի Քնեսեթի որոշումը՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը լրամշակման ուղարկելու մասին, ասաց ՀՅԴ Երուսաղեմի Հայ Դատի հանձնախմբի ատենապետ Հակոբ Սեւանը։ Նա ներկա է եղել բանաձեւի քննարկմանը եւ «Երկիրն այսօրի» հետ հարցազրույցի ընթացքում մանրամասներ է ներկայացրել։

Թղթի ետևում պետք է լինի որակ

Նախարարը մասնավոր բուհերը փրկելու լուծում է տեսնում Բարձրագույն կրթության մասին նոր օրենքի նախագիծը համակարգի բարեփոխումների շրջանակներում ենթադրում է արմատական փոփոխությունների իրականացում: Անդրադառնալով «Առաջին լրատվական»- ի հարցերին, թե նոր օրենքով ի՞նչ է սահմանվելու մասնավոր բուհերի համար, մասնավոր բուհերի խոշորացման ծրագիր կիրականացվի, թե ոչ ՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ասաց, որ օրենքը պետք է…