Ամսական արխիւներ. July 2016

Տարածաշրջանային Սիւննի կարգը առանց ՏԱՀԷՇ-ին, Կամ՝ թրքական «զէրօ խնդիր» դիւանագիտութեան վերադարձի խաբէութիւնը

Թուրք-իսրայէլեան եւ թուրք-ռուսական (վերա)հաշտեցման եւ երկկողմանի յարաբերութիւններու (վերա)բնականոնացման նախաձեռնութիւնները, որոնք հաստատագրուեցան առաջինը Յունիս 27ին պաշտօնապէս հրապարակուած եւ յաջորդ օրն իսկ ստորագրուած համաձայնագրով եւ երկրորդը՝ նոյն օրերուն Էրտողանի կողմէ Փութինին ուղարկուած անձնական նամակին յաջորդած երկու նախագահներու 42 վայրկեաննոց հեռաձայնային խօսակցութեամբ, ստեղծած են այն տպաւորութիւնը, որ Անգարայի արտաքին/տարածաշրջանային քաղաքականութիւնը կը վերադառնայ իշխող Արդարութիւն եւ Զարգացում Կուսակցութեան (ԱՔՓ)…

Եթե Իսրայելի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը թողնվի ազատ քվեարկության, այն կարող է ընդունվել

Իսրայելի հասարակական շրջանակներում մեծացել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու հարցը, սակայն այդ երկրի իշխանություններն այդ քայլին գնալ առայժմ չեն ցանկանում: Հուլիսի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Իսրայելի խորհրդարանից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու բանաձևը կրկին հանձնաժողով ուղարկելու հանգամանքին: «Նրանք այդ քայլին չեն…

Չենք կարող թույլ տալ, որ կրթությունը ծառայի սոսկ աշխատաշուկայի պահանջների սպասարկմանը

Հուլիսի 4 -ին ՀՀ ԿԳՆ-ում տեղի է ունեցել պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա առկա ուսուցման ընդունելության հանրապետական ընդունող հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, նախարար Լևոն Մկրտչյանը: Անդրադառնալով միասնական քննությունների ընդհանուր պատկերին ԿԳ նախարարը նշել է, որ արդյունքների վերաբերյալ պետք է կատարվի վերլուծություն. «Մենք պետք է դիտարկենք առանձնացված…

Ակնարկ. Ընդգծել Բանակցային Ռազմավարութեան Առանցքային Կէտերը

Արցախեան հակամարտութեան բանակցային փուլերու թեւակոխումը զգալիօրէն արագակշռոյթ ընթացքի մէջ է: Շատ կարճ ժամանակներ իրարմէ կը բաժնեն Վիեննան ու Ս. Փեթերսպուրկը եւ հիմա ալ ըստ երեւոյթին շուտով Փեթերսպուրկն ու Փարիզը: Վերլուծաբանական գրականութիւնը անընդհատ կը խօսի փոխզիջումներու տարբերակներու, անժամկէտ հանրաքուէներ կազմակերպելու, ուժերու հեռացման, տարածքներու կարգավիճակի, խաղաղապահ ուժերու տեղակայման եւ լուծման հնարաւոր տարբերակներու մասին: Անհասկնալիօրէն հայկական մեկնաբանական դաշտը…

Երբ «Զերօ Խնդիրներ»ը Յանգեցաւ… Զերօ Հարեւաններու

(ՄԵՂԱՒՈՐ Է ՏԱՒՈՒԹՕՂԼՈ՞ՒՆ) Թուրքիոյ իշխող կուսակցութեան արտաքին քաղաքական վարքագիծը, մօտաւորապէս տասնամեակ մը առաջ, բնութագրուեցաւ «Զերօ խնդիրներ հարեւաններու հետ» կարգախօսով: Այդ օրերուն, երբ Ահմէտ Տաւութօղլու վարչապետ Էրտողանի արտաքին քաղաքական հարցերու խորհրդականն էր, թրքական եւ Արեւմտեան մամուլը զինք կը գովաբանէին իբրեւ մէկը, որ նոր թափ ու տարողութիւն պիտի հաղորդէ Թուրքիոյ արտաքին քաղաքականութեան: Այդ օրերուն, կարգ մը տուեալներ…

Հաղորդագրութիւն

Ուրբաթ 1 Յուլիսի երեկոյեան նիստին, Ֆրանսայի Ազգային Ժողովը միաձայնութեամբ քուէարկեց Ֆրանսայի կառավարութեան կողմէ առաջարկուած եւ բանաձեւուած հայոց ցեղասպանութեան ժխտումը քրէականացնող օրէնքի նախագիծին: Ըստ Սահմանադրութեան, այս օրինագիծը առ այդ կը յղուի Ծերակոյտին, որ իր կարգին պիտի քննարկէ եւ քուէարկէ յառաջիկայ Սեպտեմբերին: Ֆրանսայի նախագահ Ֆրանսուա Հոլլանտի ուղղակի թելադրանքով ընթացած այս օրէնքի հետապնդումը երկար տարիներէ ի վեր մօտէն…

Իսպանիայի Պայպորտա քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանական Պայպորտա քաղաքը հունիսի 30-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց Ցեղասպանությունը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, քաղաքային խորհուրդը և նրանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերը միաձայն կողմ են քվեարկել ներկայացված հայտագրին։ Այս քայլով Պայպորտան համալրել է շուրջ երկու տասնյակ իսպանական քաղաքների ցանկը, որոնց քաղաքապետարաններն արդեն իսկ ընդունել…

ԼՂՀ փոխվարչապետն այցելել է ԱՄՆ

Մեկ տարի առաջ ԼՂՀ Կառավարությունը եւ Հայ օգնության միությունը ծրագրել են Ստեփանակերտի «Սոսե» մանկապարտեզի նորակառույց շենքի շինարարությունը: Այդ ծրագրի շրջանակներում ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, գտնվելով ԱՄՆ-ում, մասնակցել է այնտեղ կազմակերպված մի շարք դրամահավաք միջոցառումների: «2012 թվականից ԼՂՀ փոխվարչապետի պաշտոնը զբաղեցնելուց հետո ունեցել եմ մի քանի գործուղումներ ԱՄՆ: Խոստովանելու համար ասեմ, որ այդ գործուղումների ընթացքում եղել…

ԼՂՀ ԱԺ ՀՅԴ խմբակցությունը հայտարարությամբ է հանդես եկել

Հունիսի 30-ին տեղի է ունեցել ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը: Նիստին ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացրել է խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը: Հայտարարություն Մեկ տարուց ավել է` ինչ իր աշխատանքներն է սկսել ԼՂՀ 6-րդ գումարման ԱԺ-ն: Անցած մեկ տարվա ընթացքում մենք առնչվել ենք բազմաթիվ հիմնախնդիրների հետ՝ քաղաքական,…