Ամսական արխիւներ. September 2016

Ազատության մրցանակ` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար

Հայ դատի ԱՄՆ արևմտյան ափի հանձնախումբը Ազատության մրցանակ է շնորհել Գերմանիայի խորհրդարանի ծագումով թուրք պատգամավոր Ջեմ Օզդեմիրին` անհատապես և ողջ Բունդեսթագին` Թուրքիայի կառավարության ճնշմանը դիմագրավելու քաջության ու Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման համար: Այս մասին տեղեկացրին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից: «Օզդեմիրը և Գերմանիայի Բունդեսթագն արժանի են մեր բարձրագույն պարգևին` Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը պաշտպանելու իրենց…

Համաձայնագրից հրաժարվելու տրամաբանություն չկա. եթե գործ ունենք անելու, գործ պետք է անենք

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը բացառեց, որ ՀՅԴ-ՀՀԿ համաձայնագիրը չեղյալ կհայտարարվի: «Եթե գործ ունենք անելու, գործ պետք է անենք, հետևաբար` այդ համաձայնագրից հրաժարվելու տրամաբանություն չկա»,- ասաց նա եւ հավելեց, որ հանդիպում են ունեցել վարչապետի հետ և քննարկել առկա բոլոր հարցերը: Վարչապետի մոտեցումը, ըստ Վարդանյանի, հետևյալն է՝ նա նոր անվանումով նախարարությունում…

Մենաշնորհներ, «խոշոր խաղացողներ» եւ տնտեսական արդար քաղաքականութեան հրամայականը

Վարչապետ Կարէն Կարապետեանի պաշտօնական կայքէջը կը յորդի աննախընթաց ներոյժով։ Կառավարութեան անդամները – թէկուզ ժամանակաւոր հանգամանքով – արդէն իսկ հրահանգ ունին նոր թափով գործի լծուելու և ծրագիրներ կեանքի կոչելու։ Ըստ Պր. Վարչապետի յայտարարութեան, այդ ծրագրերը շուտով պիտի ներկայացուին կառավարութեան նիստին և անոնց հիման վրայ վերջնական ձև պիտի ստանայ և հրապարակուի կառավարութեան քաղաքականութիւնը։ «Ակնկալում եմ շատ համարձակ,…

Տեղի ունեցաւ Հրանտ Դինքի անւան միջազգային մրցանակաբաշխումը

Հինգշաբթի, սեպտ. 22-ի երեկոյեան, Ստամբուլի «Լութֆի քըրդար միջազգային համագումարների ու ցուցահանդէսների կենտրոն»-ում տեղի ունեցաւ 2016 թւականի «Հրանտ Դինք»-ի անւան միջազգային մրցանակաբաշխութիւնը: Այս տարւայ (2016) մրցանակները շնորհւեցին տկն. Թերեզա Քաչինդամոթոյին՝ Աֆրիկայի Մալաւի երկրից եւ Թուրքիայի Դիարբեքր քաղաքի իրաւաբանների կենտրոնին (کانون وکلا), որի ներկայացուցիչն էր իրաւաբան Ահմեթ Օզմանը: * «Հրանտ Դինք» միջազգային մրցանակը տրւում է Թուրքիայում եւ…

«Արարատի գագաթից կը թքեմ ձեզպէսների երեսին»

Դեռեւս գոյութիւն ունեն հայ մարդիկ, ոչ միայն պարզ հայեր, այլեւ պետական այրեր, քաղաքական գործիչներ եւ մտաւորականներ, որոնք ծիծաղում են հայի պահանջատիրութեան վրայ։ Որպէս միամիտների ծաղրում բոլոր նրանց, ովքեր հաւատում եւ գործում են մեր բռնագրաւեալ հողերի ազատագրման համար։ Որակում են իբրեւ երազապաշտների բոլոր նրանց ովքեր ձգտում են Կարսի, Արտահանի, Մուշի, Սասունի եւ մեր հայրենական միւս բնակավայրերի…

Սեմինար-բանակում եւ երդման արարողություն՝ Վանաձոր քաղաքում

Սեպտեմբերի 23-25 -ին Լոռու մարզի Վանաձոր քաղաքում տեղի ունեցավ ՀՅ Դաշնակցությանը անդամակցած նորագիրների համար նախատեսված ծրագրով երկրորդ սեմինար- բանակումը: Բանակումի ավարտին տեղի ունեցավ երդման արարողություն, ՀՅ Դաշնակցության շարքերը համալրեցին շուրջ երկու տասնյակ նոր ընկերներ:

Բաղաբուրջի հուշահամալիրում երեք տասնյակից ավելի նորագիրներ համալրեցին ՀՅԴ շարքերը

Սեպտեմբերի 23-ին Կապանի զոհված ազատամարտիկներին նվիրված Բաղաբուրջի հուշահամալիրում երեք տասնյակից ավելի նորագիրներ համալրեցին ՀՅԴ շարքերը: Երիտասարդները իրենց պատվով և հայրենիքով երդվեցին` միշտ հավատարիմ մնալ Հայ Յեղափոխական Դաշնակցության ծրագրին, կանոնագրին և որոշումներին և իրենց բոլոր ուժերով, հարկ եղած դեպքում, նաև կյանքի գնով ծառայել Հայաստանի և հայության ազատագրության դատին:

Հալէպի Մէջ Ընդունելութիւն՝ Նուիրուած Հայաստանի Հանրապետութեան Անկախութեան 25-ամեակին

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 25-րդ տարեդարձին առիթով, Կիրակի, 25 Սեպտեմբեր 2016-ի երեկոյեան ժամը 6:00-ին Հայաստանի Հանրապետութեան Հալէպի Գլխաւոր Հիւպատոս Տիգրան Գէորգեան պաշտօնական ընդունելութիւն մը կազմակերպեց Հալէպի Ս. Աստուածածին եկեղեցւոյ ներքնասրահէն ներս: Եկեղեցւոյ մուտքին հրաւիրեալները դիմաւորուեցան ՀՄԸՄ-ի արի-արենոյշներուն եւ փողերախումբին կողմէ: Սրահէն ներս հրաւիրեալները պաշտօնապէս ընդունուեցան ՀՀ Հալէպի Գլխաւոր Հիւպատոս Տիգրան Գէորգեանին եւ հիւպատոսութեան կցորդ Միսաք Պալայեանին…

Խոյա՞նք, Թէ…

Անցնող Շաբաթ օր, 17 Սեպտեմբերին, Լոս Անճելըս քաղաքի «Կրենտ Փարք» զբօսայգիին մէջ բացումը կատարուեցաւ Հայոց Ցեղասպանութեան նուիրուած յուշակոթողի մը: Արուեստի գործ մը, որուն հեղինակներն են Լեւոն Փարեան, Վահագն Թովմասեան եւ Արա Օշական: Օտար եւ հայ մամուլը լայնօրէն անդրադարձաւ այս իրադարձութեան, լուսանկարներով եւ այլն: Մամլոյ այս անդրադարձի եւ զուտ քարոզչական տեսանկիւնէն դիտած, օգտակար նախաձեռնութիւն մըն էր,…

Ադրբեջան պարտուեցաւ, Արցախ յաղթեց – հարցը լուծուած է

Արցախի սահմաններուն վրայ աւելի քան քսան-հինգ տարիէ ի վեր շարունակուող «ոչ պատերազմ-ոչ խաղաղութիւն» կացութիւնը բանակցային գործընթացով լրումի հասցնելու աշխատանքը սկսած է ձեւականութեան վերածուիլ։ Մեր իշխանութիւններն ու ժողովուրդը այս յամեցող կացութիւնը շարունակելու պերճանքը չենք կրնան ունենալ։ Պատճառը շատ յստակ է։ Ադրբեջան բանակցային գործընթացը վերածած է տարբեր ձեւերով պատերազմը շարունակելու միջոցի։ Սակայն, քաղաքական ու պատերազմական մակարդակներու վրայ…