Ամսական արխիւներ. November 2016

Հայաստան-ԵՄ նոր փաստաթուղթն այս տարի չի ստորագրվի

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի Հայ Դատի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը։ – Պարոն Դեմիրճյան, Երևանում օրեր առաջ կայացավ շրջանակային համաձայնագրի շուրջ Հայաստան-ԵՄ բանակցությունների հինգերորդ փուլը, հաջորդ փուլն անցկացվելու է Բրյուսելում։ Ակնհայտ է, որ այս փաստաթուղթն այնքան խորը չէ, որքան Ասոցացման համաձայնագիրը, այնուամենայնիվ ի՞նչ կարող ենք ակնկալել այս անգամ։ – Այո՛ բանակցությունները բնականոն հունով ընթանում են,…

Լիբանանի Ազգային Ազատ հոսանքը շնորհակալություն է հայտնել ՀՅԴ-ին

Լիբանանի Ազգային Ազատ հոսանք կուսակցության ղեկավարը շնորհակալություն է հայտնել բոլոր հոսանքներին և կուսակցություններին, որոնք օժանդակել են իրենք նախագահական ընտրապայքարում: Լիբանանում «Արմենպրես»-ի թղթակցի հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ: «Ազգային ազատ հոսանք կուսակցութեան ղեկավար Ժըպրան Պասիլ շնորհակալութիւն յայտնեց բոլոր այն հոսանքներուն եւ կուսակցութիւններուն, որոնք օժանդակեցին Ազգային Ազատ Հոսանք կուսակցութեան մղած` նախագահական ընտրապայքարին: «Շնորհակալութիւն կը յայտնենք համախմբումի սիւներէն` Հայ…

Բրյուսելում անցկացվելու են Արցախի օրեր

Բելգիայի մայրաքաղաք Բրյուսեում շուտով կանցկացվեն Արցախի օրեր: Այդ մասին հաղորդում է ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատ հանձնախումբը՝ թվիթերյան իր էջի միջոցով: Գրառման հետ տեղադրվել է նաև Արցախի օրերին նվիրված լուսանկար:

Հ. Յ. Դ. Հարաւային Ամերիկայի 76րդ Շրջանային Ժողովի Յայտարարութիւն

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Հարաւային Ամերիկայի կազմակերպութեան 76րդ Շրջանային Ժողովը տեղի ունեցաւ Պուէնոս Այրէսի մէջ Հոկտեմբեր 28-30, 2016ին: Ժողովին իրենց մասնակցութիւնը բերին կուսակցութեան Արժանթինի, Ուրուկուայի եւ Պրազիլի Մարմիններէն ընտրուած պատգամաւորները եւ Հ. Յ. Դ. Բիւրոյի ներկայացուցիչը, որոնք քննեցին ազգային, համայնքային եւ կազմակերպական ոլորտներուն մէջ օրակայգային հիմնախնդիրը եւ առին համապատասխան որոշումներ՝ գործունէութեան յաջորդ ժամանակաշրջանին համար: Այդ որոշումներու…

Արծվիկ Մինասյանը՝ Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին

Բնապահպանության նախարարության կողմից իրականացված փորձաքննության արդյունքներով Ամուլսարի հանքավայրում օրենքի խախտումներ չեն արձանագրվել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը: «Սա մի ծրագիր է, որով շուրջ 400 մլն դոլարի ներդրման մասին է խոսքը: Այն պահանջում է զգուշավոր մոտեցում հատկապես ներդրողների տեսակետից: Ես կողմնակից չեմ ամեն գնով էմոցիոնալ հայտարարություններն առաջ մղելու»,­ասաց…

Պարտադրել, որ մարզպետն ընտրություն կազմակերպի, դա ինձ համար գոնե անհասկանալի է

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց, որ կառավարության համակարգի օպտիմալացման համատեքտում պետք է քննարկել նաև փոխմարզպետերի օպտիմալացման հարցը: «Մենք ունենք մարզեր, որտեղ երկու, երեք փոխմարզպետերի հարց ունենք: Այդ հարցը մշտապես քննարկվել է, պարզապես քաղաքական փոփոխությունների արդյունքում ձևավորված կոալիցիաներում տարբեր կուսակցություններից համալրում է եղել մարզպետարաններ՝ փոխմարզպետի պաշտոնով, կոալիցիաներից դուրս գալուց…

Շիրակի մարզպետը արտագաղթի մասին

«Մեր մարզում ավելացել է ներառական կրթություն իրականացնող ՊՈԱԿ-ների թիվը: Ճանապարհների ամառային ու ձմեռային հատկացումների հետ կապված ունենք աճ՝ շուրջ 22 միլիոն դրամով: Աճ ունենք նաև համայնքներին տրվող դոտացիաների առումով: Կարող եմ ասել, որ նվազագույն խնդիրները մարզում կարող ենք լուծել»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը՝ հավելելով, որ հատկացվող բյուջեն հիմնականում բավարարում…

Լիբանանում ՀՅԴ-ի և նորընտիր նախագահի հարաբերությունները սերտ են

Լիբանանում ՀՅԴ-ի և նորընտիր նախագահի հարաբերությունները սերտ են. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը՝ անդրադառնալով Լիբանանի նախագահ Միշել Աունի ընտրությանը: «Դաշնակցության և Լիբանանի նորընտիր նախագահ՝ զորավար Աունի միջև հարաբերություններն ունեն անցյալի պատմություն: Երբ նա աքսորից վերադարձավ և ցանկացավ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, Դաշնակցության հետ ընտրական դաշինք կնքեց, հետո նաև…

Երեսփոխան Յակոբ Բագրատունիի Անդրադարձը Նախագահական Ընտրութեան

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի եւ Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի խորհրդարանէն կատարած իր յայտարարութեան մէջ ըսաւ, որ իր դաշնակիցներուն նկատմամբ ՀՅԴ Կեդրոնական կոմիտէին կեցուածքները հաստատ են ու անշեղ: «Նախագահական ընտրութիւնը կը փափաքիմ կոչել պատմական պահ մը` փակելու անցեալի էջը եւ հայեացքները ուղղելու դէպի ապագայ: Բոլորս պէտք է գործակցինք վերակառուցելու այն ինչ որ անցեալին…

Եգիպտահայերը երկրում հարգանք ու վստահություն են վայելում

Տարբեր երկրներում հայկական համայնքների պահպանության երաշխիքը հայրենիքի հետ կապն ամրապնդելն է: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Հայ դատի հանձնախմբի ղեկավար Արմեն Մազլումյանը` անդրադառնալով եգիպտահայության խնդիրներին: -Պարոն Մազլումյան, Եգիպտոսում մոտավորապես քանի՞ հայ է բնակվում: Հայերը հիմնականում ո՞ր քաղաքներում են կենտրոնացած: -Եգիպտոսում ապրում է շուրջ 8 հազար հայ: Նրանք հիմնականում կենտրոնացած են Կահիրե և Ալեքսանդրիա քաղաքներում։…