Ամսական արխիւներ. January 2017

Արծվիկ Մինասյանը ներկայացրել է ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունը

Կառավարությունում վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թվականի գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման մասին հաշվետվությունների քննարկումը։ 2016 թ. ընթացքում կատարված աշխատանքների ու դրանց արդյունքների վերաբերյալ հաշվետվությունով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարարը: Արծվիկ Մինասյանը զեկուցել է, որ նախորդ տարվա ընթացքում իրականացվել է Սևանա…

Թրամփեան Ամերիկայի տեսանելին ու անկանխատեսելին…

Թրամփին անձամբ ու անմիջականօրէն շնորհաւորելու արտասահմանեան առաջնեկը հանդիսացաւ Եւրոմիութեանը թիկունքից դաշունահարած բրեքսիթ-ի հեղինակ, նոյնինքն՝ Մեծն Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մէյը: Հանդիպումը (ս. թ. յունւարի 28-ին) երկուստեք հոգեհարազատ էր, հաշւի առնելով Թրամփի մինչ այդ ցուցաբերած հակաեւրոմիութիւն կեցւածքը, վերջնիս «ծերութեան» մասին բարձրաձայնելով… Տիկին Մէյը, սակայն, մինչ ԱՄՆ այցը, հասցրել էր տեսակցել նախ՝ Սաուդական Արաբիայի Խալիֆ Սալմանին եւ ապա…

Եվրոպա, արաբական երկրներ, Ավստրալիա. ընդլայնվում է Արցախում ներդրողների աշխարհագրությունը

Սփյուռքահայ գործարարները հետաքրքված են Արցախում ներդրումներ կատարելու ծրագրերով: «Artsakh Roots Investments» (ARI) ներդրումային կազմակերպությունը, որը զբաղվում է Արցախում ներդրումներ կատարելու աշխատանքով, ընդլայնում է ջանքերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, «Artsakh Roots Investments» (ARI) կազմակերպության տնօրեն խորհրդի անդամ Բենիամին Պչաքճեանը նշեց, որ Արցախում ներդրումային ծրագրերով հետաքրքրվողների թիվն ավելանում է: «Արցախի Հանրապետության կառավարության հետ համագործակցությամբ Նոր…

Բարեկամութիւնը ամրապնդելու կամարտայայտութեամբ

Հայաստանի Հանրապետութեան Պաշտպանութեան նախարար Վիգէն Սարգսեանը եռօրեայ այցով եւ իր իրանցի գործընկեր Դեհղանի հրաւէրով գտնւում է Թեհրանում: Պահի եւ ժամանակի առումով ՀՀ ՊՆ-ի թեհրանեան այցը ստանում է առանձնայատուկ նշանակութիւն եւ գերազանցում պրոտոկոլային ձեւաչափերը: Նախ՝ ԻԻՀ նախագահ Ռոհանիի հայաստանեան այցից յետոյ սա առաջին բարձր մակարդակի փոխադարձ այցն է, որն մէկ անգամ եւս վկայում է երկու երկրների…

Արժանթինի Հայ Համայնքը Կը Դատապարտէ Չաւուշօղլուի Այցը

ՊՈՒԷՆՈՍ ԱՅՐԵՍ.- Պուէնոս Այրեսի հայկական համայնքի կազմակերպութիւնները հրատարակած են հաղորդագրութիւն մը, ուր կը դատապարտեն Թուրքիոյ արտաքին գործոց նախարար Մեւլուտ Չաւուշօղլուի այցը Արժանթին: Հաղորդագրութեան մէջ կ՛ըսուի. «Արժանթինի հայկական համայնքը, որ մեծաւ մասամբ կը բաղկանայ թրքական պետութեան կողմէ 1915-1923 թուականներուն կատարուած Ցեղասպանութենէն վերապրած գաղթականներէ, կը մերժէ եւ կը դատապարտէ Թուրքիոյ արտաքին գործոց նախարարին այցը Արժանթին: Չաւուշօղլու ոչ…

ՀՅԴ-ի կրակին ձեռքեր տաքացնողները. ճշմարտության անողոք դեմքը-7

Ընդդիմադիր դաշտում տեղի ունեցող խոշորացման գործընթացները, որոնք տեղի են ունենում դաշինքների ձևավորման կամ մեկ կուսակցության մեջ մանրերի տարրալուծման տեսքով, հետապնդում են մի պարզ նպատակ` անցնել խորհրդարան և առնվազն ստանալ այնքան մանդատ, որ հնարավոր դառնա ՀՀԿ-ին զրկել բացարձակ մեծամասնությունից, իշխանությունից: Այդ հնարավորությունը կստեղծվի նույնիսկ ոչ թե այն դեպքում, եթե որևէ ուժ 54 տոկոս քվե ստանա, այլև…

Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի հայտարարությունը՝ Թրամփի՝ ներգաղթային քաղաքականության վերաբերյալ հրամանագրի առնչությամբ

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) հայտարարություն է տարածել Սպիտակ տան՝ «օտարերկրյա ահաբեկիչների» մուտքն ԱՄՆ արգելելուն ուղղված հրամանագրի առնչությամբ։ Հայ դատի հանձնախումբը հայտարարել է, որ շարունակում է մտահոգված մնալ հունվարի 27-ին ընդունված հրամանագրի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ, ինչպես ԱՄՆ-ի քաղաքականության, այնպես էլ հայ անհատների և ընտանիքների վրա այդ հրամանի թողած հետևանքների առումով։ Հրամանագիրն 90-օրյա ժամկետով ԱՄՆ…

Ֆրանսիայի ՍԴ-ն քաղաքական որոշում է կայացրել

Մուրադ Փափազյանը Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը մերժելու մասին ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մուրադ Փափազյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ոչ միայն քննադատում, այլ նաև դատապարտում են Ֆրանսիայի Սահմանադրական դատարանի վճիռը՝ մերժել Ցեղասպանության ժխտումը քրեականացնող հոդված պարունակող օրինագծի ընդունումը: «Մենք բոլոր մասնագետների հետ աշխատել ենք արդեն քանի տարի: Պետության, կառավարության հետ…

Կայուն զարգացումը հնարավոր է միայն արդար Հայաստանում

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի ելույթը Լիբանանում, (27 հունվար 2017թ.) Հայ Յեղափոխական Դաշնակցության 126-ամյակի ժողովրդային տոնակատարության ժամանակ Ողջույն: Անկեղծ լինենք ու ասենք, որ արդի ժամանակների հաղորդակցության միջոցները, դրանց տարածվածությունը բոլորին հնարավորություն են տալիս ամեն օր հետևելու մեզ, ամեն օր անդրադառնալու մեր գործին և մեր գործունեությանը: Այլ խոսքով` մենք բաց գիրք ենք ձեզ համար, որ դուք…

Հայ Դատի ԱՄՆ հանձնախումբը ցույցեր է կազմակերպել՝ ի պաշտպանություն Լապշինի

Ի պաշտպանություն բլոգեր Ալեքսանդր Լապշինի` ցույցեր են տեղի ունեցել նաեւ Միացյալ Նահանգներում: Հայ Դատի ԱՄՆ հանձնախումբը Վաշինգտոնում եւ Նյու Յորքում Բելառուսի դեսպանատների մոտ բողոքի ակցիաներ է կազմակերպել: Բելառուսի իշխանությունները, որոշել են բավարարել Բաքվի պահանջը՝ արտահանձնել Լապշինին: Թեպետ Լապշինը բողոքարկել է դատախազության որոշումը, սակայն նրա բողոքարկումը մերժվել է: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012…