Ամսական արխիւներ. January 2017

Լռելեայն Ցոյց Աւստրալիոյ Մէջ Պիելոռուսիոյ Դեսպանատան Դիմաց

Քանպէրա.- Կազմակերպութեամբ ՀՅԴ Աւստրալիոյ Երիտասարդական Միութեան, Ուրբաթ 27 Յունուար, 2017-ին, Աւստրալիոյ մայրաքաղաք Քանպէրայի մէջ Պիելառուսիոյ դեսպանատան դիմաց աւելի քան 20 երիտասարդներ լռելեայն ցոյց մը կազմակերպեցին զօրակցութիւն յայտնելու Պիելոռուսիոյ մէջ անարդարօրէն ձերբակալուած Ռուսիոյ եւ Իսրայէլի քաղաքացի, պլոկըր Ալեքսանտր Լափշինի։ 15 Դեկտեմբեր, 2016-ին, Պիելառուսիոյ մայրաքաղաք Մինսկի ոստիկանութիւնը, Ազրպէյճանի կառավարութեան պահանջքին հիման վրայ, ձերբակալած էր Լափշինը: Լափշին 2011-ի…

ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Խստիւ Կը Դատապարտէ Լափշինը Ազրպէյճանին Արտայանձնելու Պիելոռուսիոյ Որոշումը

Պիելոռուսիոյ կողմէ Ռուսիոյ եւ Իսրայէլի քաղաքացի, պլոկըր Ալեքսանտր Լափշինի ձերբակալութեան եւ զայն Ազրպէյճանին արտայանձնելու որոշումին լոյսին տակ, ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը հրապարակեց հետեւեալ դատապարտագիրը. 20 յունուար 2017-ին Պիելոռուսիոյ ընդհանուր դատախազի տեղակալը որոշում տուաւ բաւարարելու Ազրպէյճանի ընդհանուր դատախազութեան դիմումը` Ալեքսանտր Լափշինը Ազրպէյճանին արտայանձնելու վերաբերեալ: Ազրպէյճան որոշած է քրէական պատասխանատուութեան ենթարկել Լափշինը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետութիւն այցելելուն,…

«Ազդակ»ի Խմբագրական. Ակնկալե՛լ Դաշնակցութենէն

Դաշնակցութեան հիմնադրութեան 126-ամեակի նշումը կամ աւանդական ըսելաձեւի օգտագործումով «Դաշնակցութեան օր»-ը տօնակատարելը միաժամանակ համաժողովրդային փառատօնի եւ քաղաքական վարքագիծի հիմնադրոյթներու յայտարարութեան առիթ է: Եւ եթէ մէկ կողմէ անցած ուղին ներկայացնելու, այնտեղ դիմագրաւուած դժուարութիւններու յաղթահարման համար որդեգրուած միջոցառումներուն մասին խօսելու պահն է, որմէ նաեւ` հետագայ ընելիքներու, նոր ուղիներու մատնանշման առիթ, բայց նաեւ ու անպայման ժողովրդային զանգուածին ամէնէն պատասխանատու…

Դանիայի խորհրդարանը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը համարել է «անողջամիտ սահմանափակում»

Դանիայի խորհրդարանը հունվարի 26-ին կայացած նիստում ընդունել է «Հայոց ցեղասպանության մասին» վերտառությամբ բանաձև, որն ափսոսանք է հայտնում առ այն, որ Թուրքիայում հնարավոր չէ ցեղասպանության մասին հասարակական ու գիտական լուրջ քննարկում: Ընդունված բանաձևում, մասնավորապես, ասված է. «Խորհրդարանն ափսոսանք է հայտնում առ այն, որ թուրքական օրենսդրությունն արգելում է քաղաքացիներին և ԶԼՄ-ներին օգտագործել «ցեղասպանություն» եզրույթն իրադարձությունների առնչությամբ և…

Ադրբեջանին «Երկաթե գմբեթի» վաճառքը ԱՄՆ սպառազինությունների արտահանման վերահսկողությանն է ենթակա

Ադրբեջանին «Երկաթե գմբեթ» իսրայելական ՀՀՊ համակարգ վաճառելը պետք է ստուգում անցնի ԱՄՆ սպառազինությունների արտահանման վերահսկողության շրջանակում, հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը։ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում դեմ հանդես գալ «Երկաթե գմբեթ» տակտիկական համակարգերը երրորդ կողմին փոխանցելուն։ «Չմտածված կերպով վաճառելու դեպքում դրանք կանցնեն ագրեսիվ բռնապետության ձեռքը՝ հետագայում ԱՄՆ–ի թշնամի երրորդ երկրներին փոխանցելու ռիսկով։ Դրանով…

Դավիթ Լոքյանը ընդունել է իրանական «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն Մոհսեն Արաբ Բաղի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) «Արաս» ազատ առևտրի գոտու գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Մոհսեն Արաբ Բաղի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, Իսլամական խորհրդարանի պատգամավորներ Մոհամմադ Հասան Նեժադը և հայազգի Կարեն Խանլարյանը: Ողջունելով պատվիրակության անդամներին,…

Իսպանիայի Սաբադել քաղաքը ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Թագավորության Կատալոնիա տարածաշրջանի Սաբադել քաղաքը հունվարի 23-ին պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Ինչպես տեղեկանում ենք Իսպանիայում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջից,Սաբադելի քաղաքապետարանում ներկայացված բոլոր քաղաքական ուժերի ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարաթյուն, համաձայն որի, տեղի ունեցածը բնորոշվում է որպես ցեղասպանություն և հանցագործություն մարդկության դեմ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Մարդկության դեմ գործած ցանկացած հանցանք…

Նախարարն ընդունել է գերմանական KFW բանկի փոխնախագահ Եվա Վիտտի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Զարգացման գերմանական բանկի (KFW) փոխնախագահ, Կովկասի, Միջին Ասիայի, Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի հարցերով տարածաշրջանային տնօրեն Եվա Վիտտի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխդեսպան Նադիա Լիխտենբերգերը: Հանդիպման նպատակն էր քննարկել «Վանաձորի կոշտ կենցաղային աղբի կառավարման» ծրագիրը: Տիկին Վիտտը գոհունակությամբ է նշել,…

Դավիթ Լոքյանն ընդունել է «Հայ օգնության միություն» կազմակերպության պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է «Հայ օգնության միություն» (ՀՕՄ) կանանց բարեգործական կազմակերպության պատվիրակությանը: Ողջունելով պատվիրակության անդամներին` նախարարը բարձր է գնահատել ՀՕՄ-ի հասարակական, բարեսիրական, համահայկական գործունեությունը: Նախարարը հյուրերից հետաքրքրվել է համայնքներում կազմակերպության կողմից իրականացվող ընթացիկ և հետագա ծրագրերի մասին: Հյուրերը նախարարին են ներկայացրել 2014թ.-ից ի վեր ՀՀ Տավուշի և Վայոց…

Կրթաթոշակների 50-60 տոկոսը սոցիալական ուղղվածություն կունենա

Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններին պետության կողմից տրվող կրթաթոշակների 50-60 տոկոսը սոցիալական ուղղվածություն կունենա: «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում պատասխանելով ֆեյսբուքյան օգտատերերի հարցերին, նախարար Մկրտչյանը նշեց, որ պետությունը պետք է գումար ծախսի նախ եւ առաջ հասարակության սոցիալապես անապահով, խոցելի շերտի համար: «Սա մի քաղաքականություն է, որը ծրագրում ենք իրականացնել հաջորդ տարվա ընթացքում»,- ասաց նախարարը: Անդրադառնալով Հայաստանում բարձրագույն…