
Այսօր, դեկտեմբերի 6-ին խորհրդարանական ճեպազրույցներում ամփոփելով հինգերորդ գումարման խորհրդարանի չորրորդ նստաշրջանը, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն առավելապես խոսեց «Գազպրոմին» «ՀայՌուսգազարդի» մասնաբաժնի վաճառքից, ասաց, որ այդ գործարքում բազմաթիվ լուրջ հարցեր դեռ անպատասխան են, եւ, որ կառավարությունը դեռ պիտի տա այն հարցերի պատասխանները, թե որտեղի՞ց է գոյացել այդ պարտքը, ինչո՞ւ պատգամավորներն ու հասարակությունը տեղյակ չէին այդ պարտքից,…














