
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն աշխատանքային հերթական հանդիպումն է ունեցել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ: Մասնավորապես, անդրադարձ է եղել ՀՀ դպրոցների ֆինանսավորման կարգի, համայնքներում դպրոցների թափուր հաստիքների համալրման, կրթության նոր չափորոշիչների, ուսուցչի մրցույթի անցկացման…















