Լուրեր

65 հայ ընտանիք հեռացել է Մոսուլից

Իրաքի Ազգային իշխանությունների պատասխանատուներից Պարույր Հակոբյանը փոխանցեց‚ որ Մոսուլի շրջանը գրավված է հակակառավարական ուժերի կողմից‚ ինչի հետեւանքով շրջանի ազգաբնակչությունը‚ այդ թվում նաեւ 65 հայ ընտանիք եւ ծխատեր քահանան հեռացել են Մոսուլից։ Պարույր Հակոբյանը հավաստեց‚ որ մարդկային կորուստներ չեն արձանագրվել։ ՀՅԴ Մամլո Դիվան

Իշխանության հետ կոլիցիայի հարց չի քննարկվում

Նոր վարչապետի անունը երեկ հայտնի դարձավ, ու առաջիկա օրերին քննարկման թեմա է լինելու նոր կառավարության կազմի հարցը: Դեռեւս պարզ չէ՝ նախարարների պաշտոնակատարներից ովքե՞ր կշարունակեն պաշտոնավարել եւ ո՞ր քաղաքական ուժերը ներգրավված կլինեն գործադիր մարմնում: ՀՅԴ-ի հետ խորհրդակցությունները դեռ շարունակվում են: Իր հետագա մարտավարությունը ճշտելու համար, ՀՅԴ-ն՝ սպասում է մեծամասնության պատասխանին. ընդունո՞ւմ են իրենց ներկայացրած 7 կետերը,…

Վարչապետի նշանակումը քաղաքական մեծամասնության մենաշնորհն է

Վարչապետի նշանակումը քաղաքական մեծամասնության մենաշնորհն է, կապրենք, կտեսնենք, թե ինչքանով Հովիկ Աբրահամյանը կարդարացնի իրեն: Նոր վարչապետի նշանակման մասին տեղեկությանն արձագանքել է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հարցին` արդյոք Հովիկ Աբրահամյանը կարող է տնտեսությունը հանել ճգնաժամից եւ ինչքանով է ճիշտ նրա նշանակումը, Աղվան Վարդանյանը պատասխանել է. «Վարչապետի նշանակումը քաղաքական մեծամասնության մենաշնորհն է, կապրենք, կտեսնենք»: Էդուարդ…

Թբիլիսահայերը Քեսաբահայության աջակցության բողոքի ցույց են անցկացրել և կոչ արել ՄԱԿ-ին պատժել Թուրքիային

Ապրիլի 6-ի վաղ առավոտյան Թբիլիսի քաղաքի Սբ.Էջմիածին եկեղեցում տեղի ունեցավ սիրիական պատերազմի խաղաղ զոհերի հիշատակի հոգեհանգստի արարողությունը: Հենց նույն օրը կայացավ բողոքի ցույց Վրաստանում ՄԱԿ-ի ներկայացուցչության գրասենյակի դիմաց: Ակցիայի ընթացքում ներկայացվեց հայկական հասարակական կազմակերպությունների դիմումը ՄԱԿ-ի Գլխավոր Քարտուղարին համապատասխան քայլեր ձեռնարկելու և խաղաղ բնակչությանն անվտանգությամբ ապահովելու կոչով: Դիմումի մեջ Վրաստանում գործող հայկական հասարակական կազմակերպությունները նաև…

Արգենտինայում ապրիլի 24-ը հռչակվելու է «20-րդ դարի առաջին ցեղասպանության օր»

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի օրենսդիր խորհուրդը միանգամից երկու նախագիծ է ընդունել Հայոց ցեղասպանության մասին: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը»: Արգենտինայում ապրիլի 24-ը հռչակվելու է «20-րդ դարի առաջին ցեղասպանության օր»”> Արգենտինացի օրենսդիրներ Վիրջինիա Գոնսալես Գասը և Մարի Ռաքել Էռեռոն նախագիծ են ներկայացրել` առաջարկելով Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 24-ը հռչակել «20-րդ դարի առաջին ցեղասպանության…

Պռոշյանցիները բողոքում են

Այսօր լրանում է Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մեկ տարին: Այդ կապակցությամբ այսօր հիշատակի արարողություն է եղել Հրաչ Մուրադյանի հայրենի գյուղում` Պռոշյանում: Բազմաթիվ պռոշյանցիներ այսօր խնկարկել են սպանված գյուղապետի գերեզմանի մոտ, տեղի է ունեցել ոգեկոչման արարողություն: Ոգեկոչման արարողությունից հետո գերեզմանոցից իջնելիս մի խումբ պռոշյանցիներ փակել են Երևան-Գյումրի միջպետական ճանապարհը` պահանջելով, որ ներկայանան ՀՀ ոստիկանապետը և…

Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները ընդհանուր հայտարարի են եկել

Այսօր Ազգային ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունները դռնփակ հերթական նիստի արդյունքում որոշում են կայացրել ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու վերաբերյալ: Այդ նպատակով մեկնարկելու է ստորագրահավաք` կառավարությանն անվստահություն հայտնելու մասին նախագիծը ապրիլի 28-ի ԱԺ քառօրյայի օրակարգ մտցնելու համար: Նաեւ որոշում է կայացվել մասնակցել «ԴԵՄ ԵՄ» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հանրահավաքին, որը տեղի է ունենալու մարտի 22-ին:

Դերսիմում տեղի ունեցածը եւս ցեղասպանություն է

1938-ին Դերսիմում տեղի ունեցած կոտորածը եւս ցեղասպանություն էր: Այս մասին այսօր Արեւմտահայերի հարցերի ուսումնասիրման կենտրոնում տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտարարել է Դերսիմահայերի փոխօգնության ու հավատքի միության նախագահ Միհրան Փրկիչ Գյուլթեկին: Ըստ նրա՝ 1915-ի ցեղասպանության ու 1938-ին Դերսիմի կոտորածների հարցերը շատ կարեւոր են: «Կոտորածների միջոցով թուրքական ղեկավարները փորձել են լուծել միաժամանակ հայերի ու ալավիների հարցը, որոնք…

Սումգայիթի ջարդերի տարելիցին նվիրված հուշ – երեկո

Մարտի 6-ին, Բեռլինի հայ համայնքը՝ Գերմանիայում ՀՀ դեսպանության և ԼՂՀ ներկայացուցչության աջակցությամբ, կազմակերպել է Սումգայիթի ջարդերի տարելիցին նվիրված հուշ–երեկո։ Երեկոյին ներկա են եղել Բունդեսթագի պատգամավորներ, դեսպաններ, գերմանական հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Ներկաների առջև հակիրճ ելույթներով հանդես են եկել դեսպան Վահան Հովհաննիսյանը և Արցախի ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը։ Երեկոյի գլխավոր բանախոսն է եղել պրոֆեսոր Լուխտերհանդը։

Դեսպան Վահան Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ԳԴՀ Նախագահին

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Հովհաննիսյանին ընդունել է երկրի նախագահ Յոահիմ Գաուկը՝ հավատարմագրերի հանձնման կապակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչությունից, «Բելեվյու» նախագահական պալատում տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ Նախագահ Գաուկը և դեսպան Հովհաննիսյանը քննարկել են երկու երկրների միջև ընթացող դինամիկ քաղաքական երկխոսության, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, գիտակրթական…