
Ուսանողը, դասախոսը, դպրոցի տնօրենը չպետք է դառնան գործիք՝ քաղաքական, կուսակցական խնդիրները լուծելու համար, երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ «Իհարկե ուսանողը, կամ դասախոսը կարող են լինել կուսակցության անդամ, կարող են ունենալ իրենց համոզումը, կամ տնօրենը, ես հասկանում եմ՝ գյուղական շրջանում ընտրությունների կազմակերպման ժամանակ մտավորականությունն իրենք են, պետք է մասնակից լինեն,…















