ԶԼՄ-ներում

Կկազմակերպվի գլոբալ ֆորում

Լևոն Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոյին և ՌԴ Պարենի ճյուղային սննդի ինստիտուտի տնօրինության ներկայացուցիչներին:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի…

Ընդդիմության մեջ էլ թող չլինեն ուսուցիչներ ու տնօրեններ

Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը վստահեցնում է, որ կրթական համակարգը վարկաբեկող արատավոր երեւույթներն իր ուշադրության տիրույթում են, մասնավորապես ընտրախախտումներին դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների ակտիվ մասնակցությունը։ Դաշնակցական նախարարը պայքարելո՞ւ է դրա դեմ, թե՞ փորձելու է իշխանության հետ կիսել կրթական ոլորտի քվե բերող ռեսուրսը։ Թեմայի շուրջ NEWS.am-ը զրուցել է Լեւոն Մկրտչյանի հետ։ -Պարոն Մկրտչյան, կրթական…

Թեժ բանավեճ կառավարության նիստում, ՀՅԴ նախարարի մասնակցությամբ

Կառավարության այսօրվա նիստում թեժ քննարկում տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական կարգով ներկայացրած Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի ներկայացման ժամանակ: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ պատգամավորը նախագծով նախատեսում է, որ ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող անհատ ձեռնարկատերերի՝ ազատ տնտեսական գոտու գործողության ընթացքում ստացած եկամուտները եկամտային հարկման առումով համարում են…

Քենթուքի նահանգի Սենատը մերժել է հակահայկական բանաձեւը

ԱՄՆ Քենթուքի նահանգի Սենատը մարտի 7-ին մերժել է օրենսդիրների քննարկմանը ներկայացված ադրբեջանական լոբբիի նախաձեռնած հակահայկական բանաձեւը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի Արեւելյան թեւը։ Համար 168 բանաձեւը, որն աղավաղում էր ղարաբաղյան հակամարտության էությունը եւ թյուր կարծիք ստեղծում դրա մասին, Սենատում տապալվել է։ Քենթուքին այդպիսով միացել է Այդահոյի, Նյու Հեմփշիրի եւ մյուս նահանգներին, որոնք…

Դավիթ Լոքյանը Շիրակի նոր մարզպետին արդեն առաջին հանձնարարականն է տվել

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը Շիրակի մարզպետարանի աշխատակազմին և համայնքապետերին ներկայացրել է նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանին: «Նոր մարզպետն այն մարդն է, ով լավ գիտի Շիրակի մարզն ու մարզի հոգսերը: Մարզպետին աշխատակազմին ներկայացնելիս ավելին ասելու կարիք չկա, քանի որ վերջին 15 տարիներին նա աշխատում էր մարզպետարանում: Նրա համար դժվար չի լինի շարունակել նախկին…

ՀՀ ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանը ներկայացրել է ՀՀ Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանին

Մարտի 4-ին ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ՀՀ Արագածոտնի մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ մարզպետ Գաբրիել Գյոզալյանին: Ներկա էին նաեւ ԱԺ պատգամավորներ, քաղաքային համայնքների ղեկավարները: Նախարարը նշել է, որ մարզպետի նշանակումը կատարվել է երկրում ձեւավորված քաղաքական նոր հարաբերությունների ենթատեքստում ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի միջեւ կնքված համաձայնագրի շրջանակում: Դավիթ Լոքյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին, միաժամանակ…

Գերազանցության ծրագիրը պետք է դառնա կրթության զարգացման շոգեքարշը

Գերազանցության ծրագիրը պետք է դառնա կրթության զարգացման շոգեքարշը: Այս մասին, այսօր՝ մարտի 4-ին, «Այբ» կրթական հիմնադրամի ղեկավար անձնակազմի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: ԿԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում «Այբ»-ի ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են «Արարատյան բակալավրիատի» եւ Կրթության գերազանցության ազգային ծրագրերը: Տեր Մեսրոպ քահանա Արամյանը նշել է,…

ԱՄՆ հայկական համայնքը ողջունում է Ջորջիայի կողմից ԼՂ անկախության ճանաչումը

Միացյալ Նահանգների հայկական համայնքը ողջունել է ԱՄՆ Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչող 1580 բանաձևի ընդունման փաստը: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Բանաձեւի հեղինակները և հիմնական ջատագովները նահանգային օրենսդիր մարմնում դեմոկրատ ներկայացուցիչներ Փեթ Գարդները և Դեմետրիուս Դուգլասն էին, ում հետ աշխատել են Ջորջիայում Հայ դատի հանձնախմբի անդամներ Սարգիս և…

ԿԸՀ-ն որոշեց. Արծվիկ Մինասյանի մանդատը հանձնվել է Կարեն Շախմուրադյանին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր այսօրվա՝ մարտի 2-ի նիստում, որոշում է կայացրել, որով ԱԺ ՀՅԴ խմբակցության արդեն նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի փոխարեն ԱԺ պատգամավոր է դարձել ՀՅԴ համամասնական ցուցակի հաջորդ համարի թեկնածու Կարեն Շախմուրադյանը: Նշենք, որ Արծվիկ Մինասյանը՝ Էկոնոմիկայի նախարար նշանակվելուց հետո ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը փետրվարի 25-ին ԿԸՀ արձանագրություն է ուղարկել՝ Արծվիկ Մինասյանի պատգամավորական…

Ունենք անթույլատրելի վիճակ, երբ ծնողները չեն ուզում իրենց երեխաներին ավագ դպրոց ուղարկել

ՀՀ կրթության և գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանն այսօր հրավիրել է առաջին աշխատանքային խորհրդակցությունը, որին ներկա են եղել նախարարության ստորաբաժանումների ու առանձնացված կառույցների պատասխանատուները: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՆ լրատվական ծառայությունից, նախարարը խորհրդակցությունը սկսել է հանրապետությունում ընթացող կառավարման ոլորտի բարեփոխումներով պայմանավորված համակարգային նոր մշակույթի կարևորմամբ։ «Սահմանադրության փոփոխություններից հետո մեր պետությունը թևակոխել է պետական համակարգի փոփոխությունների…