
Դաշնակցություն-իշխանություն քաղաքական համագործակցության մասին համաձայնագիրն արծարծելու է երկրի առջև ծառացած մարտահրավերները: Մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր, Դաշնակցության կողմից առաջադրած էկոնոմիկայի նախարարի թեկնածու Արծվիկ Մինասյանը: «Համաձայնագրում ամփոփվելու է նաև երկու ուժերի ներուժի օգտագործմամբ երկրի առջև ծառացած խնդիրների լուծման ճանապարհային քարտեզը: Սա նշանակում է, որ խնդիրները ոչ թե սահմանափակվելու են…













