ԶԼՄ-ներում

Իշխանափոխության պահանջը ուտոպիայի ժանրից է

Այսօր, հոկտեմբերի 3-ին` խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս կգնահատի այն փաստը, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քվեարկության ժամանակ ընդդիմության մեծ մասը ձեռնպահ քվեարկեց, ԲՀԿ-ն՝ կողմ, իսկ հիմա ստիպված են հանդես գալ օրենքի դեմ, նշեց, որ այդ օրենքի քննարկման ժամանակ խորհրդարանում խոսվել է…

Հանրահավաքները պե՛տք է լինեին նաեւ 12 կետերի մասին

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը դժվարանում է ասել, թե ինչի մասին են քառյակի մյուս ուժերի մարզային հանրահավաքները. «Մի անգամ դիտեցի՝ արդեն եռյակը համեմատում են նաեւ հայոց եռագույնի հետ, դժվարանում եմ ասել, թե ինչ ամբիցիաներ են»։ Քառյակը 12 կետերի շուրջ էր ձեւավորվել՝ ասում է պարոն Մինասյանը։ Հանրահավաքում խոսվում է գրեթե ամեն ինչի մասին, բացի էդ կոնկրետ…

Ընտրվել է խոշորին ստվերից դուրս բերելու ոչ արդյունավետ ձևերից մեկը

Արծվիկ Մինասյանը առևտրականների կողքին է «Սա էլ որերորդ դեպքն է, երբ մեր տնտեսվարող սուբյեկտները, մեր քաղաքացիները օրենքներիանդրադառնում են այն ժամանակ, երբ դրանք սկսում են իրենց նկատմամբ կիրառվել: Օրենքի ընդունման ժամանակ ես այն մարդկանցից եմ եղել, ով այս վիճակը կանխատեսել էր»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ հավելելով, որ բազմաթիվ ձեռքբերումների…

Նախ կատարել սահմանադրական փոփոխություններ

Այսօր լրագրողների հետ զրույցում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն անդրադարձել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Դաշնակցության դիրքորոշմանը` հիմնավորելով խորհրդարանական կառավարման համակարգին կողմնակից լինելու հայտարարությունները: Նրա խոսքովՙ խորհրդարանական կառավարման համակարգի միջոցով հնարավոր կլինի ազատվել գերկենտրոնցված համակարգից, որովհետև ավելի դժվար է ընդդիմության համար պայքարել կենրոնացված, քան ապակենտրոնացված և հավասարակաշռված համակարգի դեմ: «Այնպես որ բոլոր առումներով թե քաղաքական,…

Քառյակը ոչ կոալիցիա է, ոչ դաշինք ոչ էլ ամուսնություն

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը չի հերքում, որ քառյակում (ՀԱԿ, ԲՀԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն») գաղափարական տարաձայնություններ կան, եւ չշտապելով հայտարարել քառյակի պառակտման կամ քառյակից դուրս գալու մասին, Դաշնակցությունտը պատրաստակամությունէ հայտնում համագործակցել իշխանության հետ: Քառյակում տարաձայնությունների, պառակտման, իշխանության հետ համագործակցության եւ Քոչարյանի վերադարձի շուրջ զրուցել ենք ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հետ: -Պարոն Մինասյան, լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում,…

Նախապատրաստվում է դիմում Սահմանդական դատարանին

Արծվիկ Մինասյանի պատասխանը 168.am-ին «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխությունների վերաբերյալ ԱԺ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքով նոր չէ, որ կառավարությունն ամեն ինչ անում է, որ ամեն կերպ քաղաքացիներին համակարգում տեսնի, և առաջացած բոլոր խնդիրները կառավարության կողմից մեկնաբանվում են, որ «այո, անձը պարտավոր է վճարում անել», և քաղաքացին այս դեպքում այլ ելք չունի: Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց,…

Իշխանությունը պետք է զգա ընդդիմության շունչն իր թկունքում

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերի ն պատասխանում է ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը -Պարոն Մինասյան, ըստ Ձեզ, ընդդիմությունը կկարողանա՞ նույն եռանդով քննադատել իշխանությունների վարած քաղաքականությունն այն դեպքում, երբ վերջին ժամանակահատվածում իշխանության հետ հանդես է գալիս համատեղ հայտարարություններով: -Նախ` ես կարծում եմ, որ արտաքին վտանգի դեպքում իշխանություն-ընդդիմություն հասկացությունները երկրորդ պլան են մղվում, որովհետեւ հարցն արտաքին ագրեսիայի դեմ…

Համազգայինի 20-րդ ուսանողական հավաքի մասնակիցներն այցելել են Սփյուռքի նախարարություն

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հուլիսի 30-ին ընդունել է Համազգայինի 20-րդ ուսանողական մշակութային հավաքի (ֆորում) մասնակիցներին՝ Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանի գլխավորությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սփյուռքի նախարարության մամուլի եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Կանադայից, ԱՄՆ-ից, Լիբանանից, Կիպրոսից, Սիրիայից, Բրազիլիայից, Արգենտինայից, Ֆրանսիայից, Վրաստանից, Արցախից հավաքին մասնակցելու համար ժամանել է 32 ուսանող:…

Պետք է ավելի հստակ ներկայացվի «Նաիրիտի» բաժնետոմսերը «Որոտանին» փոխանցելու որոշման իմաստը

tert.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանն ասաց, որ առանց մանրամասնությունների տիրապետելու, միայն ներկայացված նախագծի հիման վրա չի կարող ասել՝ կառավարության նիստի օրակարգում ներառված՝ պարտքի դիմաց «Որոտան» ՀԷԿ-ին «Նաիրիտ գործարանի» և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մի մասը հանձնելու հարցը իր մեջ կոռուպցիոն ռիսկեր պարունակու՞մ է, թե՝ ոչ: -Պարո՛ն Մինասյան, այս…

Ճիշտ կլիներ, որ ՕԵԿ-ը քննարկումներ սկսեր ընդդիմության հետ

ՕԵԿ-ը դիմել է խորհրդարանական բոլոր խմբակցություններին, որ միասին աշխատանքային խումբ ստեղծեն եւ օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ մշակեն՝ կանոնակարգելու գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների ձեւավորման սկզբունքները: ՕԵԿ-ը նաեւ առաջարկում է աշխատանքային այդ խմբով հստակեցնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պարտականություններն ու լիազորությունները, հնարավորություն ընձեռել վերջինիս կազմում, եթե ոչ լիիրավ, ապա գոնե խորհրդակցական ձայնի իրավունքով ԱԺ խմբակցություններից մեկական ներկայացուցիչներ ներգրավելու:…