ԶԼՄ-ներում

Պռոշյանի գյուղապետի սպանությունը ունի քաղաքական ենթատեքստ

Պռոշյանի դաշնակցական գյուղապետի դեմ մահափորձ իրականացնելու փաստով հարուցված քրեական գործը ՀՅԴ-ական Արտյուշա Շահբազյանին հիմք է տալիս մտածելու, որ սպանությունը քաղաքական ենթատեքստ ունի: «Անկախ կատարողներից կա անհանդուրժողության մթնոլորտ, որը համարում ենք այս դեպքի դրդապատճառ: Անկախ նրանից, թե ովքեր են կատարողները, քաղաքական ենթատեքստ ունի տեղի ունեցածը: Ի դեպ, դեպքի առիթով հարուցված քրեական գործի 2 հոդվածներից մեկում ասվում…

Ընդդիմադիր կեցվածք ունեցող գյուղապետի գոյությունը շատերին հանգիստ չէր տալիս

Պռոշյան գյուղի դաշնակցական գյուղապետի սպանության մեջ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ) քաղաքական ենթատեքստ է տեսնում: ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շեշտեց, որ ընդդիմադիր կեցվածք ունեցող գյուղապետի գոյությունը շատերին հանգիստ չէր տալիս: 50-ամյա դաշնակցական Հրաչ Մուրադյանը սպանվել էր երեքշաբթի առավոտյան գյուղապետարանի բակում: Գյուղապետը մահացել է աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից…

Ռուսաստանի հայ համայնքը հանդիսանում է Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեկեցության երաշխավորը

Յուրի Նավոյանը ավարտել է ԵՊՀ պատմության ֆակուլտետը և ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական Ակադեմիայի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը: 1993-1998 թթ. Դաշնակցության Բյուրոյի ապարատում զբաղվել է ԱՊՀ երկրների և այդ երկրների հայ համայնքների խնդիրներով: 1998-2002 թթ. եղել է ՀՀ Կրթության և գիտության նախարարության Սփյուռքի բաժնի պետը: 2003 թվականից ղեկավարում է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպությունը: Հանդիսանում է ՌԴ Դաշնային ժողովի և…

Պռոշյանի գյուղապետի սպանությունը կատարվել է քաղաքական հողի վրա

«Հայկական ժամանակն» անդրադարձել է երեկ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի սպանությանը ու գրել. «ՀՅԴ-ն հանդես է եկել դատապարտող հայտարարությամբ, ՀՀԿ ներկայացուցիչները կոչ են անում չքաղաքականացնել սպանությունը և սպասել դրա բացահայտմանը: Իսկ առայժմ հնչում են միայն վարկածներ: Սպանության հնարավոր դրդապատճառների շարքում, թերևս, ամենաքննարկվողը գյուղում առկա մշտապես լարված մթնոլորտն է: Պռոշյանում գործում է…

ՀՅԴ Գերագույն Մարմնի հայտարարությունը

ՀՅԴ Գերագույն Մարմինը հայտարարություն է տարածել այսօր Պռոշյանի գյուղապետ, ազատամարտիկ, ՀՅԴ անդամ Հրաչ Մուրադյանի սպանության կապակցությամբ: Հայտարարության տեքստում ասվում է. «Այսօր` ապրիլի 2-ի առավոտյան, աշխատավայրի դիմաց ահաբեկչության զոհ է դարձել Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը: Տեղի է ունեցել կանխամտածված ու ծրագրված սպանություն: Ակնհայտ է նաև, որ, անկախ կատարողներից, ոճրագործությունը անպատժելիության և անհանդուրժողական մթնոլորտի հետևանք է:…

Հացադուլի դադարեցումն անակնկալ էր, ինչպես որ անակնկալ էին նախկին բոլոր որոշումները

«Այս փուլում առաջնահերթ կարևորություն ունեն Երևանի ավագանու ընտրությունները: Անհրաժեշտ է ուժերը կենտրոնացնել և Երևանում համատեղ ուժերով հաղթանակ արձանագրել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հայ Յեղափոխական դաշնակցության Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի մարզային այցելություններին: Ինչպես մինչև ապրիլի 5-ի տևող մարզային այցելությունները ՀՅԴ-ն չի ողջունում, այնպես էլ Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի դադարեցումը միանշանակ չի ընդունվում կուսակցության…

Ցուցակը գլխավորել՝ չի նշանակում հրաժարվել իշխանափոխության գաղափարից

«Հայկական ժամանակ»-ի զրուցակիցն է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը – Պարոն Ռուստամյան, ՀՅԴ-ն առաջարկել էր, որ միասնական ցուցակի 1-ին համարը լինի Րաֆֆին, կամ՝ Վարդան Օսկանյանը: Ինչո՞ւ: – Տեսեք, անկախ նրանից, թե ով ինչպիսի մոտեցումներ ունի երկրի հետ կապված, դա չդարձնենք գլխավոր տարաձայնության առարկա, այլ ոչ իշխանական դաշտը համախմբենք լիարժեքորեն և միասնական ցուցակով հասնենք…

ՀՅ Դաշնակցությունը Հանրապետականին առաջարկում է խոհեմ լինել եւ անցնել արմատական փոփոխությունների

Արտահերթ նստաշրջանին քվեարկելու համար Հանրապետականը Ազգային Ժողովի մյուս խմբակցություններին փաստաթղթով առաջարկել է հանդուրժողականություն եւ համախմբում։ «Մենք ծանոթացանք եւ մեր տեսակետը հայտնեցինք, որ այս բովանդակությամբ, այս տեքստով մեզ համար անընդունելի է, սա որեւէ հարցի պատասխան չի տալիս»,- ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։ Աղվան Վարդանյանն ասում է, որ Դաշնակցությունը կողմ է Ազգային Ժողովի արտահերթ…

«Գիմ»-ից առաջ պետք է «այբ»-ն ու «բեն»-ը ասել. Աղվան Վարդանյանը՝ Րաֆֆի Հովհաննիսյանին

«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Ազատության հրապարակում հրավիրված բացօթյա մամլո ասուլիսի ընթացքում հայտարարեց , որ առաջիկա Երևանի ավագանու ընտրությունների համար«Ժառանգությունը», որպես կոնսենսուս, ՀՅԴ-ին առաջարկել է, որ ցուցակը գլխավորի Լիլիթ Գալստյանը.«Եվ հիմա թող ոչ ոք չասի, որ մենք մինչև վերջ չենք գնացել համատեղ ճակատ ստեղծելու համար»,- ասել է Հովհաննիսյանը, նաև հայտարարել, որ համաձայն չէ այն տեսակետին,…

Եթե մեզ նախընտրական դաշինքը չհաջողվեց, փորձելու ենք ձեւավորել ետընտրական դաշինք

Ընդդիմադիր եւ ոչ իշխանական ուժերը բանակցություններ են վարում Երեւանու ավագանու ընտրությունների արդյունքում իրենց ստանալիք քվեները միավորելու շուրջ, ասում է ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Անցած շաբաթներին ոչ իշխանական եւ ընդդիմադիր չորս ուժերի` ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, «Ժառանգության» եւ Հայ ազգային կոնգրեսի միջեւ բանակցություններ տեղի ունեցան երևանյան ընտրություններին միասնական ցուցակով հանդես գալու շուրջ, սակայն` ապարդյուն: Արմեն…