Հ.Յ.Դ. Արցախ

Առաջարկ` քննարկել սահմանամերձ համայնքներում բիզնես ծավալողների համար

ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է կառավարության ներկայացրած` «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու մասին հարցը: Քննարկվող հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` նշելով, որ այդ հարցը վաղուց հասունացած էր: Պատգամավորի կարծիքով՝ ԱԱՀ-ից, շահութահարկից, եկամտահարկից ազատելու սխեմայի դեպքում միայն իրացումն է ազատվում, ոչ թե ձեռք…

Նոր Սահմանադրությամբ` պաշտոնյաները կախվածություն են ունենալու քաղաքացուց

ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Լոքյանը համոզված է, որ սահմանադրական փոփոխություններից երկիրը, բացի օգուտից, որևէ վնաս չի կրի: Էջմիածինցիների հետ հանդիպման ժամանակ Լոքյանը նշեց, որ այսօր մեր երկիրը հասել է զարգացման որոշակի աստիճանի, երբ ծագել է սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն: Նրա խոսքով՝ նոր Սահմանադրությամբ` մեծանում է պաշտոնատար անձի կախվածությունը քաղաքացուց: «Վարչապետը պարտավոր է յուրաքանչյուր տարի խորհրդարանի…

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը փոխելով ոչինչ չի փոխվի

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադարձ կատարելով ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի կողմից հակահայկական բանաձևի ընդունմանը և Հայաստանի պատվիրակության կատարած աշխատանքներին, ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը, նշեց, որ խնդիրը պատվիրակության կազմի հետ չէ կապված, նրանք բոլորն էլ առավելագույնս փորձել են ամեն հնարավոր բան անել. «Այն, որ Ադրբեջանի հետ կապված հարցերում…

Ո՞րն էր Սերգեյ Լավրովի այցի իրական նպատակը

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը բնական է համարում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Հայաստան: 168.am-ի հարցին, թե ո՞րն էր Լավրովի այցի իրական նպատակը, Ա.Ռուստամյանը պատասխանեց, որ ՀՀ-ՌԴ երկկողմ հարաբերություններն այն որակի են, որ նման այցելություններն ուղղակի կարող են նաև ամենօրյա լինել: «Այդտեղ ես որևէ արտառոց բան չեմ տեսնում, բայց, իհարկե,…

ՀՅԴ-ն չէր կարող սխալված լինել

Սահմանադրական փոփոխություններն իրենց ծավալով ու բովանդակությամբ այնպիսին են, կարծես հեղափոխություն լինի վերևից: Դրանք պետք է արդարացնեն մեր ձգտումները՝ կառավարման ժամանակակից համակարգ, իրավունքի գերակայություն, ժամանակակից պետություն: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանը: Նրա կարծիքով` խորհրդարանական կառավարման մոդելը ժողովրդավարացման ավելի լայն հնարավորություններ է ստեղծում: «Սահմանադրական փոփոխություններն այլ նպատակ չունեն, դրանցում…

Գործող Սահմանադրությունը չի հռչակում իրավունքի գերակայություն

ՀՅԴ-ն դրական գնահատեց ՄԻՊ զեկույցը ԱԺ-ում շարունակվում է ՄԻՊ տարեկան զեկույցի քննարկումը, որն աչքի ընկավ նրանով, որ ելույթ ունեցող գրեթե բոլոր ՀՀԿ-ականները խիստ քննադատության ենթարկեցին Կարեն Անդրեասյանին, որոշ ելույթներում նրան անգամ հեգնեցին ու ծաղրեցին: Իր ելույթում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ ՄԻՊ տարեկան զեկույցը մեծածավալ փաստաթուղթ է, դրանում ընդգրկված բոլոր նյութերը վերաբերում…

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին՝ կոչ անելով անմիջականորեն մատնանշել այն կողմին, որը խախտում է հրադադարի ռեժիմը։ Կարապետյանն իր նամակում արտահայտել է Եվրոպայի հայ համայնքների մտահոգությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի եւ շփման գծի երկայնքով լարվածության կապակցությամբ: Նա նաեւ ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ…

Արթուր Աղաբեկյանը բարձր է գնահատել ՀՕՄ-ի ազգանվեր գործունեությունն Արցախում

Արցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը սեպտեմբերի 29-ին ընդունել է Հայ օգնության միության Կանադայի շրջանի վարչության մի շարք անդամների՝ ատենապետ Արմինե Գարապետյանի գլխավորությամբ: Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետն իր խոսքում ընդգծել է սփյուռքի նշանակալի դերակատարումն Արցախի զարգացման գործում: Նա անդրադարձել է հանրապետությունում իրականացվող ժողովրդագրական քաղաքականությանը՝ շեշտադրելով նաև սփյուռքահայության մասնակցության…

Ադրբեջանը սովորություն է դարձրել յուրաքանչյուր բարձրաստիճան հանդիպումից առաջ սահմանը լարված պահել

Ադրբեջանը սովորություն է դարձրել յուրաքանչյուր բարձրաստիճան հանդիպումից առաջ սահմանը լարված պահել: Այս մասին այսօր, ԱԺ ճեպազրույցների ժամին հայտարարեց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Այս պարագայում, ըստ Աղվան Վարդանյանի, կա երկու ճանապարհ. «Ուժի դեմ կիրառել առավել մեծ ուժ, և երկրորդը՝ խորապես համոզված եմ, որ համանախագահող երկրները կարող են իսկապես առնվազն կտրուկ նվազեցնել նման լարվածությունը, հարձակումները, սադրանքները,…

ՀՅԴ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հրավերով այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը հյուրընկալվեցին Ֆրանսիայի դեսպանատանը: Հանդիպման ժամանակ քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, այս ուղղությամբ ձեռնարկվելիք…