
«Մեր երկիրը ժամանակի ընթացքում որդեգրելով մարդու իրավունքների հիմնարար սկզբունքների համակարգը այսօր մի նոր շրջափուլի առջև է կանգնած»,- այս մասին ՀՀ Ազգային ժողովում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի քաղաքական նիստում հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Անդրադառնալով Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացին` պատգամավորը վստահություն հայտնեց, որ դրանք իրապես կարևոր են Հայաստանի համար: Արծվիկ Մինասյանի խոսքերով` բարեփոխումները վկայում…















