
Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում մատուցւեց ս. պատարագ՝ նախագահութեամբ Թ. Հ. Թ. առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսեանի, որի ընթացքում քարոզեց թեմակալ առաջնորդը: Ապա Իրանի պետական հիմնով եկեղեցու շրջափակում գտնւող Բիւրաւոր Նահատակների յուշարձանի մօտ մեկնարկեց բողոքի համահաւաքը: Սկզբում Թ. Հ. Թ. Թեմական խորհրդի խօսքը փոխանցեց փոխատենապետ Արա Շահնազարեանը՝ կարեւորելով Հայաստանի եւ ի սփիւռս աշխարհի հայութեան կողմից դրսեւորւող…















