
Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը թուրքերին կատաղեցնող հայտարարություն է արել՝ նշելով, որ 1915-ը որպես ցեղասպանություն է ճանաչում։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Arcaajans կայքը, Ահմեդ Դավութօղլուի հայ խորհրդական Էթյեն Մահչուփյանը Լոնդոնում բրիտանական խորհրդարանում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ խոսել է Թուրքիայի խնդիրներից, ինչպես նաեւ անդրադարձել Հայոց ցեղասպանության թեմային։ «Ես երեկ էլ ասել եմ, որ ինձ հայ…















