
Օրերս Գեղարքունիքի մարզի Ջիլ գյուղի ուղղությամբ կրակոցներ էին հնչել: Այս դեպքի, ինչպես նաեւ մարզում առկա խնդիրների մասին «Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գեղարքունիքի մարզպետ, ՀՅԴ-ական Իշխան Սաղաթելյանի հետ: -Պարո՛ն Սաղաթելյան, ադրբեջանական զինուժի կողմից Ջիլ գյուղի ուղղությամբ կրակոցների մասին ումի՞ց եւ ե՞րբ եք տեղեկացել: -Կրակոցներից հետո, այդ ընթացքում համայնքի ղեկավարը, արտակարգ իրավիճակների մարզային վարչության պետն անմիջապես զեկուցել…















