
Չնայած վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումներին, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեն հենց այս տարվա ընթացքում, քաղաքական շրջանակներում պնդում են, որ դա անհնարին է։ Բանն այն է, որ Վենետիկի հանձնաժողովի որդեգրած սկզբունքների համաձայն՝ Սահմանադրության կամ սահմանադրական օրենքում ընտրակարգի փոփոխությունից առնվազն մեկ տարի հետո կարող են միայն ընտրություններ անցկացնել։ Իսկ առայժմ նույնիսկ փոփոխությունների ժամկետները հայտնի չեն։…














