
Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի կրթօջախում ՀՅԴ Արեւմտյան ամերիկայի մասնաճյուղը, Արցախի երիտասարդական միության հետ համատեղ կազմակերպել են պատանեկան ճամբար: Հիմնական նպատակն է՝ պատանիներին ազգային դաստիարակություն մատուցելը, կազմակերպվածություն ու կարգապահություն սովորեցնելն, ինչպես նաեւ Սփյուռքի եւ Արցախի միջեւ ամուր կապ հաստատելը: Նման ձեւաչափով ճամբարները հզոր հայրենիք ստեղծելու գրավականներից են, նշում են կազմակերպիչները: Այն անհրաժեշտ է ինչպես Արցախի պատանիներին,…















